Աշխարհի առաջին գինեգործարանը հայտնաբերվել է Հայաստանում, սակայն զբոսաշրջիկները դեռ չգիտեն հիմնական գաղտնիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿիրճերում թաքնված վեհաշուք վանքեր, Արարատի ստորոտին ձգվող խաղողի այգիներ և ժայռերի մեջ գտնվող զարմանալի քաղաքներ՝ այս ամենը յուրահատուկ մթնոլորտ է ստեղծում ճանապարհորդների համար, գրում է Pravda.ru–ն։
Հայաստանն առաջինն էր, որ ընդունեց քրիստոնեությունը։ Դա արտացոլված է նրա վանքերում և դամբարաններում, որոնք փորագրված են անմիջապես ժայռերի մեջ: Գեղարդի և Խոր Վիրապի վեհաշուք վանքերը խոսում են հոգևոր հարուստ պատմության մասին։
Մետաքսի ճանապարհի ազդեցությունը նկատելի է եղել, քարավանատներն ու հին առևտրային ուղիների մնացորդները հիշեցնում են տարածաշրջանի բարգավաճման մասին: Նաև բաց մի թողեք Գառնիում տեսնելու եվրոպական կայսրությունների ժամանակներից մնացած հունահռոմեական լավ պահպանված տաճարը:
Հայաստանը հպարտանում է գինեգործության իր ավանդույթներով, որը, ըստ Հին Կտակարանի, դարերի պատմություն ունի։ Երկրում հայտնաբերվել է աշխարհում առաջին գինեգործարանը: Այնտեղի բարձրադիր խաղողի այգիները, ինչպիսին Վայոց ձորինն է, քիչ են հայտնի Եվրոպայում: Այդ վայրերով շրջայցը կառաջարկի յուրահատուկ փորձ՝ գինեգործական գյուղերից մինչև տեղական գինիների համտեսում:
Ոչ միայն պատմության սիրահարների, այլ նաև արկածներ փնտրողների համար այնտեղ ինչ-որ առանձնահատուկ բան կա: Քայլարշավը Կովկասյան լեռնաշղթայի լեռներում, այցերը հնագույն վանքեր կամ Դիլիջան ազգային պարկի պահպանվող արահետներով ճանապարհորդելը անմոռանալի տպավորություններ է պարգևում:
Իսկ եթե ցանկանում եք գաղտնիություն և հանգստություն, գնացեք դեպի Սևանա լիճ: Այնտեղ դուք կարող եք ոչ միայն հանգստանալ, այլ նաև սուզվել կամ բայդսարկա քշել` վայելելով ալպյան տեսարանները:
Իսկական հետազոտողների համար կա ավելի լուրջ մարտահրավեր՝ Անդրկովկասյան արահետը: Հայաստանով և Վրաստանով անցնող այդ 800 կիլոմետրանոց երթուղին հնարավորություն է տալիս բացահայտել այդ զարմանահրաշ երկրների բնությունն ու մշակույթը: Քարավանատները, ձորերը և հին քրիստոնեական վանքեր այցելելը պարզապես քայլարշավ չէ, այլ ճանապարհորդություն ժամանակի միջով:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը