Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ոսկու տարանցման բումը և Հայաստանի տնտեսական «խումհարը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեք տարվա ընթացքում Հայաստանը դարձել է ռուսական ոսկու արտահանման ամենակարևոր տարանցիկ հանգույցը՝ Ռուսաստանի վրա արևմտյան պատժամիջոցների ճնշման պայմաններում: Միլիարդավոր դոլարների թանկարժեք մետաղներ են անցել երկրով մեկ՝ ուղղվելով դեպի Դուբայ, Հոնկոնգ և Չինաստան: Արտահանման կտրուկ աճը Հայաստանին ապահովել է տպավորիչ մակրոտնտեսական ցուցանիշներ, սակայն շուտով պարզ  է դարձել, որ դա ժամանակավոր է, և կայուն ազդեցություն չի ունեցել: «Ոսկե ալիքի» փլուզումից հետո երկիրը բախվել է հարկաբյուջետային և կառուցվածքային անհավասարակշռությունների, գրում է Dw.com–ը:

Տնտեսագետները տարբերակում են վերարտահանման բումի երկու փուլ: Առաջինը 2022 թվականի կեսերից մինչև 2023 թվականի կեսերը, երբ սմարթֆոններ, կենցաղային տեխնիկա և մեքենաներ էին զանգվածաբար առաքվում Ռուսաստան Հայաստանի միջոցով: Դա թույլ էր տվել էլեկտրոնիկա վաճառող ընկերություններին մտնել խոշորագույն հարկատուների ցանկ:

Երկրորդ փուլը տեղի է ունեցել 2023 թվականի կեսերից մինչև 2024 թվականի կեսերը: Այդ ժամանակահատվածում Հայաստանը դարձել էր ռուսական ոսկու և թանկարժեք քարերի հիմնական տարանցիկ հանգույցը: Հայ տնտեսագետ, Tvyal.com տնտեսական վերլուծության պորտալի հիմնադիր Աղասի Թավադյանի գնահատականներով Ռուսաստանից դեպի ԱՄԷ և Չինաստան այդ կատեգորիաների արտահանման մինչև 90%-ը անցել է հայկական մաքսատնով։ «Փաստորեն, ոսկին դարձել էր վճարման միջոց, որով Ռուսաստանը վճարում էր ներմուծման կամ ֆինանսական ծառայությունների համար։ Դա առաջացրել էր ոչ միայն տնտեսական, այլ նաև, հնարավոր է, քաղաքական հարցեր», - Dw.com-ին տված հարցազրույցում ընդգծել է Թավադյանը` հիշեցնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը գտնվում է ավելի քան 24 հազար պատժամիջոցների տակ։ Եվ Հայաստանի ակտիվ մասնակցությունը տարանցիկ հոսքերին գրավել է միջազգային կառույցների ուշադրությունը։ Պաշտոնական մակարդակով բազմիցս ընդգծվել է մատակարարման շղթաներում անհամապատասխանությունների դեպքում առանձին ընկերությունների նկատմամբ երկրորդական սահմանափակումներ կիրառելու ռիսկը։ Հայաստանի միջով տարանցիկ մատակարարումների կտրուկ աճի ֆոնին ԵՄ-ից և ԱՄՆ-ից մի քանի պատվիրակություններ, որոնք զբաղվում էին պատժամիջոցների վերահսկողության հարցերով, այցելել են երկիր։

2024 թվականի կեսերին սխեման դադարեց գործել: Ռուսաստանում արտահանման մաքսատուրքերի վերացումը և միջազգային կառույցների կողմից վերահսկողության խստացումը հանգեցրին ծավալների կտրուկ անկման։ 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից թանկարժեք մետաղների և քարերի արտահանումը տարեկան կտրվածքով նվազեց գրեթե 84%-ով, իսկ այդ կատեգորիաների ներմուծումը ավելի քան 86%-ով։

Երկրորդ եռամսյակում անկումը շարունակվեց։ Պաշտոնական տվյալների համաձայն 2025 թվականի առաջին վեց ամիսներին երկրի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 9.6 միլիարդ դոլար՝ 45%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Արտահանումը նվազել է 52.8%-ով հասնելով 3.7 միլիարդ դոլարի, ներմուծումը 38.6%-ով կազմելով 5.9 միլիարդ դոլար։

Անկումը հարվածել է տնտեսությանը։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով ոսկերչական իրերի արտադրությունը նվազել է 75%-ով, իսկ վերամշակող արդյունաբերությունը 26%-ով։ Նման կտրուկ անկումը ցույց է տվել ժամանակավոր վերաարտահանման բումի կախվածության աստիճանը, նշել է տնտեսագետ Թավադյանը։

Ֆինանսական հետևանքները հատկապես նկատելի դարձան հարկաբյուջետային ոլորտում։ Հաշվարկվում է, որ 2024 թվականին պետական բյուջեն չի ստացել մոտ 500 միլիոն դոլար հարկեր, այդ թվում պաշտոնապես վերամշակված զարդեր արտահանող ընկերություններին ԱԱՀ վերադարձի պատճառով։ Այդ գործարքների զգալի մասը չի ստեղծել ավելացված արժեք, դրանք ընդհանուր առմամբ հարկային ինտենսիվություն չեն ունեցել։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խոստովանել է, որ 2024 թվականի տնտեսական աճի սպասումները, ինչպես նաև հարկային կանխատեսումները գերագնահատվել են հիմնվելով 2023 թվականի աննորմալ ցուցանիշների վրա։ Նրա խոսքով տնտեսության արագ զարգացող ոլորտները հարկային եկամուտների առումով ցածր եկամուտ են ապահովել։ Մասնավորապես, խոսքը ոսկերչական արդյունաբերության մասին է, որտեղ շրջանառության աճը չի ուղեկցվել բյուջետային եկամուտների աճով։ «Մենք տեսանք վիճակագրական աճ առանց մեծ ֆինանսական համարժեքի», - ասել է նախարարը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում` բացատրելով, որ այդ հոսքերի հարկման բազան թույլ է եղել` թողնելով հիմնականում վիճակագրական հետք։

Համաշխարհային բանկի գնահատականներով՝ 2024 թվականի ապրիլի դրությամբ ոսկին և ադամանդները կազմել են հայկական արտահանման ամբողջ ծավալի ավելի քան 70-80%-ը՝ նախորդ տարվա 24%-ի համեմատ։ Միաժամանակ, այլ կատեգորիաների արտահանումը նվազել է, այդ թվում գյուղատնտեսության, լոգիստիկայի և վերամշակման ոլորտներում։ Արժույթի զանգվածային ներհոսքը, ինչպես նշում են մասնագետները, հանգեցրել է դրամի վերագնահատման, ինչը նվազեցրել է հայկական արտադրանքի մրցունակությունը արտերկրում։

Այս ֆոնին արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի նվազում է գրանցվել: ԵՄ-ն, որը նախկինում Ռուսաստանի հետ միասին Հայաստանի ամենամեծ գործընկերն էր, առևտրային հաշվեկշռում իջել է 4-5-րդ տեղը։ Սա մեծացրել է կախվածությունը ռուսական հոսքերից և թուլացրել ռազմավարական կայունությունը, նշում են տնտեսագետները։ «2022-2024 թվականներին երկիր մուտք գործած միջոցները հիմնականում ուղղվել են ոչ թե արտադրությանը, այլ անշարժ գույքի ոլորտին, հիմնականում Երևանում, ինչը արհեստականորեն մեծացրել է ՀՆԱ ցուցանիշը։ Գումարը ներդրվել է ոչ թե ավելացված արժեքի ստեղծման, այլ քառակուսի մետրերի մեջ։ Սա սրել է Երևանի և մարզերի միջև անհավասարակշռությունը և չի ապահովել երկարաժամկետ աճի խթաններ», - նշել է տնտեսագետ Թավադյանը` որպես իր վարկածի ապացույց մատնանշելով շինարարության ոլորտի առաջանցիկ աճը, որը իրականում դարձել է Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժը։ Հետևաբար, ինչպես նշել է տնտեսագետը, ոսկու վերաարտահանումը դարձել է բաց թողնված հնարավորություն Հայաստանի համար։

Արդեն վերաարտահանման բումի գագաթնակետին տնտեսությունում սկսեցին ի հայտ գալ լայն հանրությունից թաքցված խոցելիություններ։ Չնայած Արտաքին առևտրի տպավորիչ ցուցանիշներին, Աղասի Թավադյանի խոսքով, 2024 թվականին ավանդական հայկական ապրանքների արտահանման ծավալը՝ բացառությամբ տարանցիկ մատակարարումների, նվազել է 14%-ով՝ Եվրամիության ուղղությամբ և 10%-ով՝ ԵԱՏՄ երկրներ։ Սա վկայում է արտաքին հոսքերի կողմից խթանվող կարճաժամկետ աճի ֆոնին իրական հատվածի թուլացման մասին։

Այս հոսքերի հեռանալու հետ, ըստ Թավադյանի, խոցելիությունները ավելի ակնհայտ դարձան՝ հարկային պակասորդներ 2024 թվականին, իրական հատվածի անկում և երկարաժամկետ աճի համար ամուր հիմքի բացակայություն։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ ներկայիս դանդաղումը կարող է դառնալ տնտեսական մոդելը վերանայելու հնարավորություն։ Արդեն հիմա, ըստ նրա դիտարկումների նկատվել է ավանդական հայկական արտադրանքի արտահանման որոշակի ակտիվացում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 



Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное