Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կլինի Հայաստանի հետ առանց ՀԱՊԿ-ի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 «Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում անշրջելիության կետն անցել է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց միևնույն ժամանակ նա չի սկսում կազմակերպությունից պաշտոնապես դուրս գալու ընթացակարգը։ Իրավիճակի անորոշությունը՝ և՛ ֆորմալ անդամակցությունը, և՛ ՀԱՊԿ անդամակցության ոչ պաշտոնական մերժումը, Երևանին հնարավորությունների այնպիսի պատուհան է թողնում, առանց որի, ամենայն հավանականությամբ, Հայաստանին քաղաքակրթական աղետ կսպասեր, գրում է vz.ru-ն։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարել է հետևյալը. «Մենք ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ինչը նշանակում է, որ մենք ընդհանրապես ոչ մի բանի չենք մասնակցում, փաստաթղթեր չենք քննարկում, առաջարկներ չենք անում, մենք ուղղակի վետո չենք կիրառում փաստաթղթերի վրա, քանի որ, ըստ էության, մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, և ինչ ուզում են, թող իրենք որոշեն, մենք չենք խառնվում»։

Դիվանագիտական լեզվով թարգմանված դա կարող է նշանակել, որ Հայաստանն իրեն իրավունք է վերապահում օգտվել ՀԱՊԿ-ի օգնությունից, եթե դրա կարիքն ունենա, բայց ընդհանուր առմամբ ցույց է տալիս իր հուզական թշնամանքն այդ միության նկատմամբ։ Այդ դիրքորոշումը թույլ է տալիս Երևանին գրեթե ցանկացած պահի իր վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ շրջել հակառակ ուղղությամբ։ Փաշինյանի բանավոր խոսքերը հարցի էությունը չեն փոխում, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից (ի դեպ, այդ գործընթացն ինքնին մեկ օր չի տևում), և նա իրավունք ունի ցանկացած պահի օգտվել այդ կազմակերպության հավաքական օգնությունից։ 

Հայաստանն ինքը միայն մեկ անգամ է մասնակցել օտարերկրյա ռազմական առաքելությանը, այն էլ ոչ թե ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլ ՌԴ ԶՈւ-ի հետ սերտ կապով։ Դա տեղի է ունեցել 2019 թվականին Սիրիայում, ուր ժամանել էր հայ սակրավորների փոքրաթիվ ջոկատ։ Նրանք մասնակցել են Սիրիայի այն տարածքների ականազերծմանը, որտեղ պատմականորեն բնակվում են հայեր։ Հիմա Նիկոլ Փաշինյանն այդ միջադեպը նշում է որպես Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի «իսկական դաշինքի» օրինակ։ Իբր, նրան անձամբ արևմուտքում շատ են խնդրել, որ սակրավորներ չուղարկի և դրանով իսկ չաջակցի Սիրիայում Ռուսաստանի գործողություններին, բայց նա «կատարել է իր դաշնակցային պարտքը»։ Դա շատ վիճահարույց հայտարարություն է, քանի որ խոսքը ոչ միայն իր «դաշնակցություն»-ը ցույց տալու մասին էր, այլ նաև սիրիահայերին օգնելու։ Փաշինյանը հնարավորություն ստացավ Հայաստանի դրոշը ցուցադրել իր սահմաններից դուրս օգնելով հայրենակիցներին և դրանով իսկ լրացուցիչ միավորներ վաստակեց հայկական սփյուռքի առաջ։ Նա նման ուշադրություն չդարձրեց Լեռնային Ղարաբաղի հայերին և ըստ էության լքեց նրանց անելանելի վիճակում։

Մինչդեռ Հայաստանի և հայ ազգի գոյությանը սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքները չեն վերացել և նույնիսկ սկսել են աճել վերջին շրջանում՝ Փաշինյանի կառավարության հայոց պետականության պատմական ատրիբուտներից հետևողական հրաժարվելու արդյունքում։ Եվ, նաև հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնական «խաղաղության» պայմանագիրը դեռ ստորագրված չէ։

Այն չստորագրված է, ի թիվս այլ պատճառների, այդ երկու պետությունների սահմանի սահմանազատման հետ կապված դժվարությունների պատճառով։ ԽՍՀՄ-ը փլուզվել է ավելի քան երեսուն տարի առաջ, և այդ ժամանակվանից նախկին Միության գրեթե բոլոր երկրներն այս կամ այն կերպ կարգավորել են իրենց սահմանները։ Եվ միայն Հայաստանը չունի օրենքներով ու տեղում հստակ սահմանված պետական սահմաններ։ Միաժամանակ, երկրի հիմնական արտաքին սահմանը՝ Թուրքիայի հետ, հսկում են ռուս սահմանապահները, որոնց հիմա Փաշինյանը պատրաստվում է վտարել։ Այսինքն Հայաստանի սահմանները ոչ մի տեղից չեն սկսվում և տեսականորեն կարող են ավարտվել ցանկացած տեղ։ Իսկ ի՞նչը պետք է պաշտպաներ այդ դեպքում ՀԱՊԿ-ը։

Բայց, ենթադրենք, որ Հայաստանը վերջնականապես և պաշտոնապես դուրս եկավ ՀԱՊԿ-ից և մնաց ինքնուրույն առանց Ռուսաստանի քաղաքական և ռազմական աջակցության։ Այդ դեպքում նա անմիջապես կբախվի առկա ճգնաժամերի և մարտահրավերների սրմանը։

Սահմանազատման համար պատմական հիմքը համաձայնեցված չէ, օգտագործվում են տարբեր քարտեզներ, որոշ դեպքերում խաթարվում է Հայաստանի բնակավայրերի բնական կապը, անդառնալիորեն կորցրել են նախկին «խորհրդային» անկլավները։

Սահմանազատումը, ըստ էության, միակողմանի բնույթ է կրում։ Հյուսիսային հատվածում՝ Կիրանց գյուղից սկսվող տարածքում, Հայաստանը վտանգում է կորցնել ոչ միայն պատմական տարածքներ՝ կրոնական համալիրներով, այլ նաև արտաքին աշխարհ տանող միակ մայրուղու նկատմամբ ֆիզիկական վերահսկողությունը։ Նախատեսվում է կառուցել որոշակի շրջանցիկ երթուղի, սակայն դրանով խնդիրը չի լուծվում, քանի որ այն ևս գտնվելու է Ադրբեջանի տարածքից թնդանոթային կրակի շրջանակում։ Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրման դեպքում Կիրանցը գրավելը և դրանով իսկ ադրբեջանական բանակի համար արտաքին աշխարհից Երևանի ցամաքային շրջափակում իրականացնելը մի քանի ժամվա հարց է։

Երկրորդ բարձր կոնֆլիկտային հարցը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն է, այսինքն ուղիղ ցամաքային հաղորդակցության հաստատումն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև։ Փաշինյանի կառավարությունը համաձայնել է, սակայն խոսքը միայն նման միջանցքի գաղափարի և դրա հիմքի մասին է, հստակ ֆիզիկական պարամետրերը դեռևս համաձայնեցված չեն նույնիսկ սխեմատիկ ձևով: Նման տրանսպորտային միջանցքի գործարկումը կողմերը ճիշտ հակառակ կերպ են տեսնում։

Ադրբեջանը պնդում է այդ գոտու արտատարածքային լինելը և այնտեղ ադրբեջանական կամ նույնիսկ թուրքական անվտանգության զորքերի տեղակայումը։ Հայաստանի համար դա կնշանակի պատմական հարավային տարածաշրջանի՝ Սյունիքի (Զանգեզուր) նկատմամբ ֆիզիկական վերահսկողության կորուստ, այսինքն պետականության ոչնչացում։

Երևանի բանակցային դիրքորոշումը մշտապես փոխվում է դիվանագիտական հետ ու առաջի և նույն բառախաղի արդյունքում։ Հայաստանի ՆԳՆ-ի «հատուկ ջոկատներ» մայրուղու վրա տեղակայելու նախնական դիրքորոշումը չի գործել։ Հետո սկսեցին խոսել «միջանցքում» կամ ԵՄ-ի կամ ԵԱՀԿ-ի  ուժերի հնարավոր տեղակայման մասին։ Բացի այդ, Ադրբեջանը պնդում է, որ «միջանցքը» պետք է վերահսկվի ադրբեջանական զորքերի կողմից։ Սա, ըստ էության, փակուղի է, բայց բանակցությունները մինչ այժմ պահպանվում են դիվանագիտական հնարքներով և նրանով, որ «միջանցք» սահմանելու գործընթացն ինքնին չափազանց աշխատատար է։ Մնում է միայն ավելացնել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին 2020 թվականի հայտարարության տեքստը բոլորովին այլ բան է ասում։

Մասնավորապես, «տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունը (Զանգեզուրի միջանցքում) իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը»։

Կասկածից վեր է, որ ինչ-որ պահի Բաքուն և Անկարան կհոգնեն բանակցությունների ձգձգումից։ Այդ դեպքում ո՞ւր կդիմի Երևանը պաշտպանության և օգնության համար։

Փորձագիտական հանրության մեջ կարելի է փաստարկներ գտնել, որ Ռուսաստանն աստիճանաբար դուրս է գալիս Հարավային Կովկաս կոչվածից, և ինչ-որ մեկը պետք է լրացնի վակուումը։ Մոտավորապես նույն կերպ է մտածում Երևանը, քանի որ ՀԱՊԿ-ում մասնակցության «սառեցմանը» զուգահեռ սկսել է ակտիվորեն նոր դաշնակիցներ փնտրել։ Կարող է թվալ, որ Հայաստանի իշխանությունն այդ հարցում որոշակի առաջընթաց է գրանցել, մասնավորապես, կտրուկ աճել են ռազմական շփումներն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի և հատկապես Ֆրանսիայի հետ։ Բայց գործնականում Հայաստանը ճգնաժամային իրավիճակում փոխադարձ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ գրավոր համաձայնագրեր չունի ո՛չ ԵՄ-ի կամ ԵԱՀԿ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի, ո՛չ էլ նույնիսկ Ֆրանսիայի հետ։ Եվ կարելի է հանգիստ ենթադրել, որ նման պայմանավորվածություններ չեն էլ լինի։ Փարիզի համար, օրինակ, Բաքվի հետ դիվանագիտական հակամարտությունը մի բան է, իսկ Հայաստանի շահերի պաշտպանությանը ֆիզիկական մասնակցությունը  բոլորովին այլ բան։

Թերևս ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած այլ նման հավաքական մեխանիզմ, կատարյալ չէ, այդ թվում իրավական առումով։ Կազմակերպությունը ձևավորվել է պատմական մի ժամանակաշրջանում, երբ բլոկի հիմնադիր պետություններից որևէ մեկի համար գոյության սպառնալիքներ չեն եղել։ Բայց այս պահին ՀԱՊԿ-ն է մնում Հայաստանի միակ փրկիչը՝ նույնիսկ տարօրինակ «փաշինյանական ոճի սառեցման» վիճակում։

ՀԱՊԿ հովանոցի բացակայության դեպքում Բաքվի և Անկարայի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հարցում կարող է ավելի կոշտանալ։ Նույնիսկ ՀԱՊԿ կազմում Հայաստանի ներկայիս պաշտոնական ներկայությունը նման սցենարի զսպող գործոն է:

Թերևս դա է պատճառը, որ Երևանն իր համար սողանցք է պահում՝ մի կողմից խոսում է ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին, մյուս կողմից այդ կազմակերպությունից ամբողջությամբ և ֆորմալ չի հեռանում։ Որովհետև այդ սողանցքը թերևս վերջին բանն է, որը փրկում է Հայաստանը քաղաքակրթական աղետից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное