Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դուրս չէինք կարողանում գալ. հրետանիներով և ուղղաթիռներով ռմբակոծում էին…»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

168.am-ը գրում է.

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրեսը» ներկայացնում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հրայր Բաղդասարյանին և նրա սխրանքի պատմությունը։

Ապրիլի 7-ը շատերի համար սովորական մի օր է, Հայաստանում՝ Մայրության և գեղեցկության տոնը։ Սակայն մեկ տարի առաջ այդ օրը Բաղդասարյանների ընտանիքում այլ տոն էր՝ Հրայրի երկրորդ ծնունդն էր։ Ապրիլի 7-ին նա նվեր մատուցեց մորը և կոմայից դուրս եկավ։ Մեր պատմության հերոսը կոմայի մեջ էր ընկել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորվելու հետևանքով։ Հրայրը, մահից մազապուրծ եղած, կյանք է վերադարձել, որը նրա համար անհավատալի մի հրաշք է։

20 տարեկան ժամկետային զինծառայողը վիրավորվել էր ապրիլի 2-ին և հոսպիտալ էր տեղափոխվել ուսի, թևի և ոտքի ծանր վիրավորումով։ Այժմ, իհարկե, ամեն ինչ կարծես թե անցյալում է, նա միայն ֆիզիոթերապիայի կուրսեր է ընդունում, որպեսզի լիարժեք ապաքինվի։ Նա ամենաշատը հիմա դրա մասին է մտածում, չնայած վերադարձել է իր բնականոն կյանքին։

Հրայրը հիմա բուժումները շարունակում է, դեռ մեկ կուրս էլ պետք է անցնի, որից հետո պարզ կլինեն հետագա քայլերը։ Չնայած ստացած վիրավորումներին, ծանր սթրեսին ու ապրումներին՝ Հրայրը, միևնույն է, պայքարող տեսակներից է, երբեք ոչ մի դժվարության առաջ կանգ չի առնի ու «կկռվի» մինչև վերջ։ Նա դա ապացուցել է և՛ մարտի դաշտում, և՛ այնտեղից դուրս՝ պայքարելով թշնամու դեմ, ապա՝ սեփական կյանքի համար։

Հրայրը նպատակներով լի է, բայց մինչև քառօրյա պատերազմը և դրանից հետո նպատակները բավականին տարբեր են եղել։

«Այն ժամանակ մտածում էի՝ ծառայությունից հետո գալ և բուհում սովորել, զուգահեռ՝ աշխատել։ Հիմա իմ առաջնային նպատակն է՝ լիովին բուժվել, որ հետագայում կարողանամ աշխատանք գտնել, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ։ Երազանքներ էլ ունեմ, բայց չեմ բարձրաձայնի, որպեսզի հաստատ կատարվեն (ծիծաղում է.- Լ.Դ.)»,- ասում է, թե չի կողմնորոշվել՝ ինչ մասնագիտություն է ցանկանում ընտրել։ Դեռ չի սովորում, դպրոցն ավարտել է ու զորակոչվել բանակ։ Սկզբի ամիսներին ուսումնական ծառայության է անցել Մատաղիսում, հետո 1 ամիս հետախուզական դասընթացների է հաճախել, ապա ծառայել է Թալիշում։

Մեր պատմության հերոսը մոտ 3-4 տարի զբաղվել է բոքսով։ Մի քանի մրցումների է մասնակցել Հայաստանի տարածքում, զբաղեցրել առաջին և երկրորդ հորիզոնականները։

Հրայրի խոսքերով՝ իր առօրյան բավականին խառն է լինում, և ամեն օրը շատ է տարբերվում մյուսից։

«Հնարավոր է՝ առավոտյան արթնանամ, անցնեմ գործերիս, մեկ էլ հանկարծ զանգեն, շտապ կանչեն, օրինակ, մի հանդիպման կամ գուցե միջոցառման։ Մի խոսքով՝ հստակ և նախօրոք չեմ կարողանում պլանավորել անելիքներս, ամեն ինչ տվյալ օրն է որոշվում»։
Հրայր Բաղդասարյանը շատ սիրելի զբաղմունքներ ունի՝ սիրում է զբաղվել սպորտով։

Չնայած հիմա մարզասրահ չի հաճախում, բայց ինքն իր վրա աշխատում է, որպեսզի միշտ լավ մարզավիճակում լինի։  Բայց նրա ամենամեծ տարերքը բիլյարդ խաղալն է, անգամ այն ժամանակ, երբ ձեռքը կոտրված էր, նա գնացել է բիլյարդ խաղալու։ Սիրում է նաև ընկերների հետ նստել որևէ սրճարանում և գարեջուր խմել։

Իմացա նրա մասին այն ամենը, ինչ ինձ հետաքրքրում էր, եկավ պահը՝ հարցնելու ապրիլյան քառօրյա պատերազմի մասին։ Ամեն անգամ, երբ այս հարցը պետք է տամ պատերազմի մասնակից տղաներին, կարծես առաջին անգամ եմ հարցազրույց անում և սկսում եմ հուզվել ու չիմանալ, թե ինչպես ճիշտ մոտենամ հարցին։ Բայց հետո գտնում եմ ուժ ու, այնուամենայնիվ, խնդրում, որպեսզի պատմեն։ Հրայրի հետ հարցազրույցը նույնպես բացառություն չէր, բայց ես հավաքեցի ինձ ու հարցս ուղղեցի նրան։

Այս բազմաթիվ հարցազրույցներից հետո, որ վարել եմ ապրիլյան պատերազմի մասնակից տղաների հետ, ամեն անգամ զարմանում եմ, հպարտանում ու հիանում, որ մենք ունենք այնպիսի սերունդ, որոնցից ամեն մեկի մեջ հայրենասիրությունն ավելի շատ է, քան հակառակորդի բանակն ամբողջությամբ վերցրած։

Ապրիլյան պատերազմը Հրայրի աչքերով այսպիսին էր. «Ապրիլի 2-ին, երբ սկսվեց պատերազմը, ոչ ոք չէր սպասում։ Միշտ էլ կրակոցներ եղել են, բայց որ այդ մասշտաբների կհասներ՝ չէինք պատկերացնում։ Առաջին հարձակումը, որ եղավ մեր ուղղությամբ, մտածեցինք, թե հերթական դիվերսիաներից է։ Առաջինը հետ մղվեց, որից մարտի դաշտում երեք զոհ թողեցին։ Մի փոքր անց զանգեցին և հայտնեցին, որ մեկ այլ դիվերսանտների խումբ Թալիշ է մտել։ Այդ ժամանակ հասկացանք, որ սրանք սովորական դիվերսիաներ չեն։

Սկսեցինք պատրաստվել։ Իհարկե, դուրս չէինք կարողանում գալ, քանի որ հրետանիներով և ուղղաթիռներով ռմբակոծում էին, մենք զենքերն էինք մաքրում։ Այդ ժամանակ Ռաֆիկ Հակոբյանի (քառօրյա պատերազմի նահատակված հերոսներից է) և իմ հերթափոխի ժամն էր։ Բարձրացել էինք մի հատված, որը փակ տարածք է, և դիտարկում էինք այնտեղից։ Ընդամենը կես ժամ էր անցել հերթափոխից հետո, արդեն ամբողջ անձնակազմը բարձրացավ դիրքեր։ Երբ հարցրինք, թե ինչ է պատահել, ասացին, որ հրետանիով ռմբակոծման պատճառով ամբողջ գետնատնակի մի պատը փլվել է»,- պատմում էր Հրայրը։

Ասում է, երբ առաջին դիվերսիան հետ են մղել, արդեն փամփուշտները քիչ էին մնացել, ու այդ ժամանակ իմացել են, որ փամփուշտ բերող մեքենան դիվերսանտները բռնել են։
«Ամբողջ գիշերվա ու ցերեկվա ընթացքում պայքարել և դիմագրավել ենք թշնամու մեծ զորքերի դեմ։ Որքան կարողացել ենք, որքան մեր ուժերը ներել են, մենք կռվել ենք և արժանի հակահարված տվել նրանց։ Մեզ ամրացված զենքով ու նռնակներով, ընկերներիս հետ միասին, ոչնչացրել ենք թշնամու տասնյակ զինվորների»։

Նրանք սպասել են, որ թիկունքից պետք է խփեն իրենց՝ Թալիշի կողմից։ Սկզբում այնքան ինտենսիվ են կրակել դիրքերի ուղղությամբ, որ փակ տարածքից չեն կարողացել դուրս գալ։ Հետո դիրքերի ու խրամատների մոտից թշնամին ուղղությունը փոխել է ու սկսել կրակել Թալիշ գյուղի վրա։ Այդ ժամանակ երկու մասի են բաժանվել, որպեսզի իրենց տեղակայման վայրերը փոխեն։ Այդ պահին ուղղաթիռը բարձրացել է վերև, կրակել հենց իրենց ուղղությամբ ու անմիջապես իջել։

«Մենք ինը հոգով էինք թաքստոցում, և այնտեղի պատերն արդեն սկսում էին ճաքել, և մենք կարող էինք վնասվել։ Մեր դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանը (քառօրյա պատերազմի նահատակված հերոսներից է) ասաց՝ գնանք հաց ու ջուր բերենք, քանի որ մեկ օր ընդհանրապես ո՛չ խմել, ո՛չ էլ կերել էինք։ Գնացինք, գետնատնակից բերեցինք ուտելիք. ընթացքում մի քանի անգամ մեր ուղղությամբ կրակեցին։ Հետո հրամանատարն ասաց, որ դուրս գանք և դիտարկենք։

Հենց առաջին խրամաբջջից նայեցինք, նրանք արդեն մոտ էին՝ մոտ 40 մետր հեռավորության վրա։ Այնտեղ և՛ աջ, և՛ ձախ կողմերում անտառներ էին, մեջտեղում՝ բաց տարածություն։ Հենց այնտեղ էլ մոտ 40-50 հոգի կար։ Մերուժանը հրաման տվեց՝ դիրքավորվենք ու թողնենք, որպեսզի շատ մոտենան, որպեսզի կարողանանք ավելի շատ ոչնչացնել հակառակորդին։ Նա մտածում էր, որ միայն այն մարդիկ էին, ում մենք տեսնում ենք։ Ես ու ընկերս (Նարեկ Նոկողոսյան) կողք կողքի գտնվող խրամաբջիջների մեջ էինք ու իրար հետ բարձրաձայն խոսում էինք, որ անտառ է աջ ու ձախ կողմերում, և այդ կողմերից էլ հավանականություն կար, որ կհարձակվեն։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Դասակի հրամանատարին գոռացի, որ կրակում եմ, ասաց՝ «կրակի»։

Բավականին շատ կենդանի ուժի կորուստ ունեցավ հակառակորդը, բայց չանցած մոտ երկու րոպե, սկսեցին անտառներից խրամատներ լցվել։ Տեղից տեղ էինք գնում, քանի որ արդեն միջանցիկ Կալաշնիկովի ավտոմատներով (ԱԿՍ) էին կրակում։ Այդ ժամանակ առաջին զոհն ունեցանք՝ Աղասի Ասատրյանը։ Այդ ժամանակ հակառակորդը մեզնից ընդամենը 20 մետր հեռավորության վրա էր։

Փորձում ենք զբաղեցնել մեր հին տեղերը, որպեսզի կարողանանք նորմալ մարտական հաշվարկով հետ մղել նրանց։ Թեքվելու ժամանակ դասակի հրամանատարը գնում է գետնատնակի դիմացի խրամաբջիջ, ես էլ թեքվում եմ, որ գնամ հին տեղս, մոտ երեք մետր հեռավորության վրա դիմացս է դուրս գալիս թշնամին։ Ես հազիվ հասցնում եմ գցել ինձ կողքի խրամաբջիջ ու սկսում եմ կրակել։ Մի քանի հատ կրակելուց հետո զենքս սկսեց ընդհանրապես չաշխատել։ Մենք մեկս մյուսիս չէինք երևում, ու իրենք էլ դուրս չէին գալիս, ես էլ։ Իրենք մտածում էին, որ ես սպասում եմ իրենց դուրս գալուն, որպեսզի կրակեի, չէին մտածում, որ զենքս փչացել է։

Չգիտեի՝ այդ ժամանակ ինչ անել, ու պահի տակ հիշեցի, որ այդ ամենը սկսվել է իմ հերթափոխի ժամանակ, և նռնակ ունեմ ինձ մոտ։ Քանդեցի այն, քաշեցի օղակը ու նետեցի նրանց ուղղությամբ։ Տեսա, որ իրենց կողմից էլ ինձ վրա է նռնակ գալիս, բայց իմ բախտը բերեց։ Իրենց գցածն ընկավ խրամաբջջիս դիմաց, իսկ իմ գցածը՝ ուղիղ իրենց խրամաբջջի մեջ։

Հասցրի հետ պառկել, ոտքով հրել նռնակը դեպի հակառակորդը, բայց ոտքս չհասցրի հետ քաշել, դրա պատճառով ձախ ոտքս կոտրվեց, մյուսն էլ մի քանի տեղ բեկորային վնասվածքներ ստացավ։ Փորձեցի վազել դեպի գետնատնակ, որպեսզի նռնակներ բերեմ, բայց մի քանի մետր գնալուց հետո զգացի, որ ձեռքս տաքացավ։ Կրակում էին, ես կրակոցը չզգացի, ուղղակի ձեռքս տաքացավ։

Հետո, ԱԿՍ-ներով որ սկսում են կրակել, որոշ բեկորներ կպնում են թիակիս, ու այդ ժամանակ էլ ցավը զգում եմ։ Բայց կարողացա հասնել գետնատնակ, վերցնել նռնակների արկղը ու քաշելով դուրս հանել։ Երբ քաշեցի մեկի օղակը, զգացի, որ ձեռքս այլևս չի ենթարկվում ինձ։ Հազիվ կարողանում եմ տարբեր ձևերով հարմարեցնելով քաշել օղակն ու շպրտել թշնամու ուղղությամբ։ Մի կերպ հասնում եմ դիրքեր ու տեսնում եմ, որ մարդ չկա»,- կար երեք զոհ՝ Վիկտոր Յուզիխովիչը, Ռաֆիկ Հակոբյանը և Աղասի Ասատրյանը։

Հրայրն այդ պահին մտածել է, որ մյուսներն էլ ողջ չեն, քանի որ իրենց դիրքի կողմից արդեն կրակոցներ չկային։ Իր մոտ դեռ երկու նռնակ է եղել։ Այդպես հետ է գնացել դեպի իր դասակի հրամանատարի կողմը, որպեսզի ասի, որ երկուսով են մնացել։ Հրայրի խոսքով՝ Մերուժան Ավետիսյանը շատ լավ էր կռվում և հիանալի հրամանատար էր։

«Ես մի պահ նայեցի նրա ուղղությամբ, նա այնպես էր կրակում, որ բոլորը, առանց բացառության, հերթով գալիս ու ընկնում էին խրամատի մեջ։ Մոտ երեք մետր էր մնացել, որ հասնեմ հրամանատարիս մոտ, արդեն հազիվ էի խոսում՝ թոքի սալջարդ ունեի, բայց ուզում էի ասել, որ հետ գնանք, չհասցրի, հենց այդ պահին կրակեցին նրա վրա։ Վերջին բառերը, որ ասաց. «Հրո, ինձ տար մեր դիտորդական կետ»։ Չկարողացա ասել, որ ի վիճակի չեմ, Մերուժանը մահացավ։ Չէի գիտակցում այդ պահին, թե ինչ է կատարվում, չէի հասկանում՝ ինչպե՞ս կարող էր այդքան բան լինել, որ այդքան ընկեր միանգամից կարող ես կորցնել։ Այդ ժամանակ սկսում ես մտածել հարազատներիդ մասին, որ հնարավոր է՝ էլ երբեք չտեսնես, բայց իմ աչքի առաջ անընդհատ մայրս էր։ Ես հորս էլ, մորս էլ շատ, անչափ սիրում եմ, բայց այդ ժամանակ շատ էի մտածում հենց մորս մասին»։

Նրանց դիրքը սարի վրա է եղել, նա հենց այդ հատվածից գլորվելով իջել է ձոր ու անընդհատ սպասել է, որ շուտով իրեն էլ կսպանեն, որովհետև պարզ երևացել է թշնամուն։ Բայց նա, այնուամենայնիվ, քայլել է դեպի Թալիշ գյուղի կողմը, որտեղից էլ զգացել է, որ հակառակորդն արդեն հայկական կողմի դիրքից կրակում է։ Բայց քայլել է, ընկնելով, բարձրանալով՝ առաջ է շարժվել։

«Մեր դասակի հրամանատարի ասած հրամանատարական դիտակետի (ՀԴԿ) մոտ  երկու հոգի մարդ տեսա ու մտածեցի, որ թշնամին է։ Ես արդեն հույս չունեի, որ ընդհանրապես կապրեմ՝ արդեն խոսել չէի կարողանում, հազիվ էի շարժվում, բայց այդ ժամանակ կարծես ինչ-որ գերբնական ուժ կար իմ մեջ, ու ես անընդհատ առաջ էի շարժվում։ Բայց մի փոքր էլ առաջ գալով՝ տեսա, որ մեր համազգեստով էին։ Մեկը շարքային զինծառայող էր, մյուսը՝ հրամանատար, ու նրանք ուզում էին ինձ առաջին բուժօգնություն ցույց տալ։ Մոտեցան ինձ և փորձեցին ինչ-որ կերպ օգնել ինձ, ես ամբողջ կյանքս պարտական և շնորհակալ կլինեմ նրանց։ Շարքային զինծառայողն այնպես էր հույս ներշնչում, որ հակառակվելու իրավունք ուղղակի չունեի»։

Նրանք օգնություն են կանչել։ Ճանապարհին Արցախի հատուկջոկատայինների մեքենան, ինչպես նաև՝ իրենց փոխարինող գումարտակը, բարձրացել է, ու ոչ ոք չի մոտեցել, որ հարցնի, թե ինչպես է Հրայրը, շարունակել են բարձրանալ դիրքեր։ Այդ ժամանակ Հրայրը շատ է բարկացել նրանց այդ վերաբերմունքից, մտածել է, որ կմահանա ոչ թե ցավերից և ստացած վիրավորումներից, այլ սրտի կաթվածից։ Սակայն հետո տեսել է, որ նրանց հետևից բարձանում է նաև շտապօգնության մեքենան, և հասկացել է, թե մնացածն ինչու չեն կանգնել։

«Մեքենան կանգնեց, ինձ դրեցին մեքենայի մեջ, ու այդ պահին հիշում եմ նաև, որ ասացին՝ դիրքերում մի վիրավոր էլ կա, ում պետք է վերցնեն։ Ամբողջ ճանապարհին հիշում եմ միայն իմ ցավերը, որ ամեն փոսի մեջ ընկնելով՝ անտանելի զգացողություններ էի ունենում։ Դիրքից իջնելու ամբողջ ճանապարհին խաչս բերանումս պահած եմ իջել։ Հետո, արդեն ներքևում, բժիշկներն ուզում էին խաչս հանել, ձեռքս բարձրացրի, որպեսզի հետ վերցնեմ այն, բայց նրանք ասացին, որ անպայման կվերադարձնեն»։

Հենց այստեղ էլ Հրայրի հիշողությունները՝ կապված քառօրյա պատերազմի հետ, ավարտվում են։ Հինգ օր եղել է կոմայի մեջ։ Արթնացել է հոսպիտալում՝ ապրիլի 7-ին։ Ասել են, թե մոր համար այդ օրն իր կոմայից դուրս գալն ամենամեծ նվերն է եղել։ Աչքերը բացել է ու մորը տեսել դռան մոտ կանգնած։ Այդ պահին մի ձեռքը գիպսի մեջ է եղել, մյուսն էլ՝ կապված, քանի որ կոմայից դուրս գալուց մարդկանց նյարդային վիճակը մի փոքր վատանում է։ Ցանկացել է   վեր կենալ ու գրկել մորը, բայց չի կարողացել, ուզեցել է մի բան ասել՝ շնչառական ապարատն է խանգարում, ոտքն էլ՝ գիպսի մեջ։ Կարծես ամեն ինչ իր դեմ է եղել, այդ պատճառով շատ ագրեսիվ է եղել այդ պահին։ Նրան նորից քնաբեր են ներարկել, որպեսզի հանգստանա։

«Դրանից հետո, երբ արթնացա, արդեն հանգիստ էի ու գիտակցում էի, որ երազ չի, այլ իրականություն։ Այդ ժամանակ կարծում էի, թե բոլոր մարտական ընկերներս մահացել են։ Բժիշկներն էլ այնպես էին ներկայացրել, որ հնարավոր է՝ հիշողության կորուստ լինի։

Երբ արդեն վերջնական ուշքի էի եկել, սենյակս մտավ հոսպիտալի հոգևորականը։ Ու ասաց, որ պետք է մկրտեն ինձ, ես համաձայնեցի, քանի որ կնքված չէի։ Այդ ժամանակ  հոգևոր հայրը հարցրեց՝ արդյո՞ք ես հիշում եմ որևէ մեկի հեռախոսահամարը, որպեսզի նրան փոխանցեմ։ Ես հիշում էի, իհարկե, բայց խոսել չէի կարող և ձեռքով ցույց տվեցի, որ ինձ թուղթ ու գրիչ տան, որ գրեմ։ Փոխանցեցի ծնողներիս համարները, զանգեցին, մորս հետ խոսեցին, ասացին, որ ես եմ հեռախոսահամարը փոխանցել, բոլորը զարմացան և շատ ուրախացան, որ ես վերջնականապես կոմայից դուրս եմ եկել և հիշողության կորուստ էլ չունեմ»։

Հետո, երբ նրան տեղափոխել են պալատ, հաջորդ օրն արդեն ոտքի վրա է եղել։ Պալատում տղաների հետ խոսել է, նրանց պատմել, թե ովքեր են իր հետ եղել։ Սկսել է պատմել Նարեկ Նիկողոսյանից, ով նրա կարծիքով՝ մահացել էր։ Երբ սկսել է նկարագրել նրան, կողքի մահճակալին մի տղա է պառկած եղել, ով ասել է, որ Հրայրի նկարագրած տղան՝ նույն անուն-ազգանունով, նույն տեսքով, պառկած է եղել հոսպիտալում։ Սկզբում չի հավատացել, քանի որ վստահ է եղել, որ բոլորը մահացել են, բայց միևնույն ժամանակ էլ ուրախացել է, երբ իմացել է, որ ողջ է։ Զանգել են Նարեկին, ով էլ պատմել է, թե ովքեր են ողջ, ինչպես են։

Հրայրն ասում է, թե իրեն փրկել է հարազատների հանդեպ սերը, բայց միևնույն ժամանակ՝ ընկերների կորուստը շատ է թուլացրել նրան, չի ցանկացել ապրել։ Մտածել է՝ ինչպե՞ս կարող են բոլորը մահանալ, իսկ ինքը ողջ մնա։ Բայց հետո էլ հակասական մտքեր են առաջացել, սկսել է մտածել՝ հնարավոր է, որ մորն ու հորը չտեսնի, միանգամից սկսել է պայքարել։

«Չեմ կարող բացատրել զգացողություններս այդ պահերին՝ միաժամանակ շատ տարբեր զգացումներ ու մտածմունքներ են լինում։ Մի բան հաստատ գիտեմ՝ ինձ իմ խաչն է օգնել և ուժ տվել»։

Հրայր Բաղդասարյանը հերոս է համարում այն մարդկանց, ովքեր հայրենիքի համար իրենց կյանքն են տվել, իսկ հետո՝ բոլոր նրանց, ովքեր մինչև վերջ պայքարել են ու դեռ պայքարում են մեր երկրի համար։

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում թշնամու հարձակմանը դիմակայելիս՝ Հայոց բանակի ժամկետային զինծառայող, ծանր վիրավորված Հրայր Բաղդասարյանը կռիվ է տվել անմահ հերոսներ Մերուժան Ստեփանյանի, Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի և Վիկտոր Յուզիխովիչի կողքին։

Լիլիթ Դեմուրյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Архиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Арсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»
Самое популярное