Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ը մտնում է Հարավային Կովկաս. Ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում Իրանի հետ հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ լուրջ մտահոգություն է առաջացրել Հարավային Կովկասում: Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունները պատրաստվում են փախստականների հնարավոր հոսքին նշելով, որ Իրանի՝ որպես տարածաշրջանի հիմնական խաղացողի, ճակատագիրը անխուսափելիորեն կազդի տարածաշրջանի վրա, գրում է antifashist.com–ը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահել է Անվտանգության խորհրդի նիստում: Մասնակիցները «խորը ափսոսանք են հայտնել ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, ցավակցություն հայտնել զոհերին և ընդգծել խաղաղության արագ հաստատման անհրաժեշտությունը»: Իր հերթին, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Իսլամական Հանրապետությունից օտարերկրացիների տարհանմանը նպաստելու պատրաստակամության մասին։

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել պատերազմող կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ իրավիճակի սրման կարողություն ունեցող քայլերից: Հայտարարության մեջ ընդգծվել է բոլոր պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության հարգման կարևորությունը համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի: Ադրբեջանի իշխանությունները նաև ընդունել են Իրանից փախստականների առնվազն երկու խումբ: Ժամանողները պնդում են, որ սահմանին նկատելի կուտակումներ չեն եղել, սակայն պետք է նշել, որ Իրանի հյուսիսում ավելի շատ ադրբեջանցիներ են ապրում, քան բուն Ադրբեջանում, և եթե հակամարտությունը սրվի, փախստականների հոսքը կարող է աճել։ 

Վրաստանը նույնպես ձեռնպահ է մնացել որևէ կողմին դատապարտելուց կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Թբիլիսին նաև խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները սեփական անվտանգության համար։

Փորձագետները կարծում են, որ Իրանի վրա հարվածները կարող են հանգեցնել Հարավային Կովկասում էական փոփոխությունների։ IMEMO RAS-ի Կովկասի բաժնի ղեկավար Վադիմ Մուխանովի խոսքով վերջին դարերում երեք տերություններ՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան են ազդեցություն ունեցել տարածաշրջանի վրա, բայց հավասարակշռությունը աստիճանաբար փոխվում է։ Նա նշել է, որ 21-րդ դարում Թուրքիան մեծացնում է իր ազդեցությունը գործելով Ադրբեջանի հետ համատեղ և փորձելով եռակողմ դաշինք կազմել Վրաստանի հետ։ Քանի որ Մոսկվայի և Թեհրանի դիրքերը թուլանում են, Մուխանովը կարծում է, որ ԱՄՆ-ը և Չինաստանն են ամրապնդում իրենց ներկայությունը. Պեկինը կենտրոնանում է ներդրումների և առևտրի վրա, մինչդեռ Վաշինգտոնը հույսը դնում է ռազմաքաղաքական գործիքների վրա։ Մուխանովը շեշտել է, որ Իրանի վրա հարվածները ավելի են բարդացնում նրա դիրքերը Կովկասում, սակայն հետևանքների չափը կախված կլինի պատերազմի տևողությունից և արդյունքներից: Եթե հարձակումները սահմանափակվեն մի քանի օրով, ապա «Իրանի համար ոչ մի սարսափելի բան չի պատահի», բայց հնարավոր ցամաքային գործողությամբ երկարատև սցենարը կարող է «աղետալի» արդյունքներ ունենալ: Նման սցենարի դեպքում, փորձագետի կարծիքով, Հայաստանն ու Ադրբեջանը առաջինը կբախվեն փախստականների հոսքի հետ: Պատահական չէ, նշել է նա, որ վերջին տարիներին շատ իրանցիներ անշարժ գույք են գնել այդ երկրներում: Նա նաև չի բացառել Ադրբեջանի վրա Իրանի հարվածների ռիսկը, եթե Թեհրանը կասկածի Բաքվին ԱՄՆ-ին օգնելու մեջ: Երևանի համար, ըստ Մուխանովի, Իրանը կենսականորեն է կարևոր, քանի որ այն հնարավորություն է տալիս շրջանցել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սահմանված տնտեսական շրջափակումը: Իսկ Վրաստանը, նրա խոսքով, կարող է անուղղակիորեն տուժել Բաքվից կախվածության պատճառով:

Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևն էլ հայտարարել է, որ սահմանի մոտ սրացումը մտահոգիչ է Բաքվի համար, բայց Ադրբեջանը «ոչ մի կերպ չի մասնակցի հակամարտությանը»: Նա հիշեցրել է, որ ռազմական գործողությունների սկսվելուց կարճ ժամանակ առաջ Իրանի կառավարության ներկայացուցիչները այցելել էին Ադրբեջան, իսկ 2005 թվականից ուժի մեջ է մտել միմյանց դեմ թշնամական գործողությունների համար երրորդ երկրներին տարածք չտրամադրելու մասին համաձայնագիրը։ Շաֆիևը նաև ընդգծել է, որ Ադրբեջանում չկան ԱՄՆ կամ Իսրայելի ռազմական բազաներ։ Խոսելով աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին Շաֆիևը նշել է, որ դրանք սկսվել են վաղուց. նախ Ռուսաստանը կորցրեց իր որոշակի ազդեցությունը Հայաստանում և դժվար հարաբերությունների մեջ մտավ Ադրբեջանի հետ, և հիմա, նրա կարծիքով, Իրանը նույնպես կարող է զիջել իր դիրքերը։ Այս ֆոնին, փորձագետը մասնավորապես նշելով փոխնախագահ Ջ.Դ. Վենսի այցը Երևան և Բաքու կարծում է, որ ԱՄՆ-ը «վերադառնում է Հարավային Կովկաս»։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Թուրքիան է ամրապնդում իր դաշինքը Ադրբեջանի հետ, ընդ որում Անկարան նաև սկսել է վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ։

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն էլ կարծում է, որ Իրանի պարտությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմում Հայաստանին կդնի չափազանց դժվարին իրավիճակում։ Նա հիշեցրել է, որ Թեհրանը կարևոր հավասարակշռող դեր է խաղացել, այդ թվում Ադրբեջանին զսպելով։ Նրա խոսքով, եթե Իրանը պարտվի և խրվի ներքին խնդիրների մեջ, ապա «որևէ միջնորդության մասին խոսք լինել չի կարող»։

Միքայելյանը պարզաբանել է, որ պարտությունը կսահմանվի որպես սցենար, որի դեպքում կառավարությունը կտապալվի կամ կկորցնի վերահսկողությունը երկրի տարածքի մի մասի նկատմամբ։ Հաղթանակը, նրա կարծիքով, կլինի թշնամուն այնպիսի վնաս հասցնելը, որ նա որոշի դադարեցնել պատերազմը. այդ դեպքում Իրանի միջազգային դիրքերը, այդ թվում Կովկասում, կամրապնդվեն։ Իրանի պարտության դեպքում, փորձագետի կարծիքով, Թուրքիան արդեն չի ունենա մրցակիցներ Հարավային Կովկասում, Հայաստանը «ինքնապահպանության համար» ստիպված կլինի դառնալ Ամերիկայի արբանյակ, բայց ԱՄՆ-ը, նրա կարծիքով, տարածաշրջանում կգործի Թուրքիայի միջոցով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներից
Ամենադիտված