Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինական պատվիրակությունը Միացյալ Նահանգներում քննարկել է պատերազմը դադարեցնելու նպատակով ղեկավարների մակարդակով հանդիպումների և բանակցությունների ձևաչափերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրառման մեջ նշել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նա հայտնել է, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովն իրեն զեկուցել է ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ իր հանդիպումների արդյունքների մասին։

«Կարևոր է, որ Ամերիկան ​​շարունակի ներգրավված լինել դիվանագիտության մեջ և, մասնավորապես, հանդես գա որպես միջնորդ գերիների փոխանակման հարցում։ Շփումները շարունակվում են անհրաժեշտ մակարդակով՝ փոխանակման ձևաչափի շուրջ համաձայնության գալու համար։ Ցուցակները ներկայացվել են, և մենք ակնկալում ենք, որ ամերիկյան կողմն ակտիվ կլինի այս համաձայնագրի իրականացումն ապահովելու հարցում», – նշել է Զելենսկին գրառման մեջ։

Զելենսկու խոսքով՝ Ումերովը նաև զեկուցել է Ուկրաինայի միջազգային կապերի մասին՝ «ԱԹՍ-ների շուրջ համաձայնագրեր» ծրագիրը մշակելու համար։

«Մենք արդեն աշխատում ենք մոտ 20 երկրի հետ տարբեր փուլերում. արդեն ստորագրվել է չորս համաձայնագիր, և այդ համաձայնագրերի շրջանակներում մշակվում են առաջին պայմանագրերը։ Այլ երկրների հետ ընթանում են քաղաքական համաձայնագրերի նախապատրաստական ​​աշխատանքներ, որոնք կհարթեն ճանապարհ բիզնեսի համար», – ասել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ այս համաձայնագրերի շրջանակներում Ուկրաինան արդեն իսկ տեսնում է նախնական արդյունքներ էներգետիկ անվտանգության, մասնավորապես՝ վառելիքի մատակարարման ոլորտում։ Ակնկալվում են նաև լրացուցիչ ֆինանսական եկամուտներ։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան պատրաստվում է ընդլայնել համագործակցությունն «ԱԹՍ-ների շուրջ համաձայնագրեր» ծրագրի շրջանակներում՝ ներառելով աշխարհի նոր տարածաշրջաններ, որոնց մասին շուտով կհայտարարվի։

Ուկրաինական պատվիրակության՝ Վաշինգտոն այցից առաջ նախագահ Զելենսկին Ռուստեմ Ումերովին հանձնարարել էր ամերիկյան կողմի հետ քննարկել երեք կարևոր ուղղություն։ Հիմնական առաջնահերթությունների թվում էին արդար խաղաղության հասնելու քայլերի համակարգումը, պաշտպանական աջակցության ամրապնդումը և մարդասիրական հարցերի լուծումը, մասնավորապես՝ բանտարկյալների ազատ արձակումը։

Ումերովն ամերիկյան պատվիրակության հետ հանդիպել է մայիսի 8-ին։

Միխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը ՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Իրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԿասեցվել է «Վերև» ռեստորանի արտադրական գործունեությունը ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին Գյումրիում երեկվա տեղումների քանակը կազմել է ժամում մոտ 40 մմ ՃՏՊ՝ Աշտարակի կամրջի մոտ․ կա 5 վիրավnր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում «Արցախֆրութ» ՓԲԸ հաշվից 36 մլն ՀՀ դրամի օգտագործման վերաբերյալ մանրամասն հաշվետվություն կներկայացվի Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի 17 երկաթուղային վագոն Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը միջազգային իրավունքի համատեքստումԱկնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ համագործակցելուն՝ Պակիստան-ՀՀ հարաբերությունն ամրապնդելու համար 2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվելՊՆ սպայի մաhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԿոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին Անոմալ չափերի օձ՝ ՍյունիքումԵՄ-ում ցանկանում են հեռացնել Կայա Կալլասին Հայաստանը չեղարկել է վիզաները ՄԱԿ-ի և ԵՄ-ի ծառայողական փաստաթղթեր ունեցողների համար Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի«Ստվերային ԿՀՎ». Հայաստանը անհրաժեշտ է Ռուսաստանին վնասելու համարՁայները կիսվեցին. Հայաստանում ընտրությունների արդյունքները Փաշինյանին զրկեցին իր նախկին ազդեցությունիցԱնխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Փաշինյանը հաղթեց. Հայաստանում սկսվել է «Եվրոպական բարգավաճման» արշալույսըՀայաստանը կորցնում է ռուսական շուկան ամերիկյան խոստումների պատճառովՓաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»Տարադրամի նոր փոխարժեքներ են սահմանվելԼոնդոնում կայացել է Սուրբ Եղիշե եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը. պատմության այս օրը (11 հունիս)«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»Վթար՝ Լոռու մարզումՊլանային անջատումներ՝ հունիսի 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ինՎթար է․ ջուր չի լինելուՈչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Կարևոր զգուշացում Instagram-ում անհատական հաշիվ ունեցողներինՋախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանի կողմից սանկցիաները շարունակվում են, այլընտրանք չի գտնվում․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»
Ամենադիտված