Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավական առումով փրփուրներից են կախված. այս իմաստով նախկիններին հղում անելը մոլորություն, իսկ Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը «շուլեռություն» է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 6-ին Պրահայում ՓաշինյանԱլիև հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը, ըստ պաշտոնական հաղորդագրության և ըստ օրվա իշխանությունների, ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Թե ի՞նչ է ենթադրում այդ հռչակագիրը, որը ժամանակին վավերացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից, փորձել ենք հասկանալ ՀՀ ԳԽ նախկին պատգամավորների հետ զրույցում: Նախկինում ՀՀ ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղար, «Արցախ» պատգամավորական խմբի համանախագահ Սուրեն Զոլյանը 1or.am-ի հետ զրույցում նախ նշել է, որ կա Գերագույն խորհրդի որոշման փաստաթուղթ, որում հռչակագրի վերաբերյալ սևով սպիտակի վրա գրված հատուկ կետ կա:

«Այդ փաստաթղթում գրված է, որ այդ հռչակագիրը ՀՀ-ն ընդունել է վերապահումներով: Այդ վերապահումը նախևառաջ վերաբերում է Արցախին: Բացի այդ, թեև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը եղել է Ալմա-Աթայում, բայց նրա ստորագրությունն ադրբեջանական Մեջլիսը չեղարկել է: Ու արդեն 1993 թվականի սեպտեմբերին Հեյդար Ալիևը շատ խորամանկ ձևով նորից անդրադարձել է դրան: Դա այն ժամանակ էր, երբ Ադրբեջանն արդեն առանց 7 շրջանների էր: Այնտեղ կար մի կետ, ըստ որի, հռչակագիրը բաց է բոլոր այլ պետությունների համար: ՀՀ ԳԽ-ն ավելացրել է հետևյալը՝ «ինչպես նաև այն ինքնավարությունների համար, որոնք մինչև Խորհրդային Միության փլուզումն են իրենց հանրաքվեն անցկացրել»:Այսինքն, որոնք անկախացել են մինչև ԽՍՀՄ փլուզումը: Այս առումով Արցախին ևս հնարավորություն էր տրված»,-ասաց նա:

Անդրադառնալով 1993-ին Հ. Ալիևի կողմից կրկին հռչակագրին խորամանկորեն անդրադառնալուն՝ Ս. Զոլյանը հավելեց. «1993ին Հեյդար Ալիևը ոչ թե Ալմա-Աթայի հռչակագիրն է վավերացրել, այլ ԱՊՀ-ի կանոնադրությունը: Փաստորեն, 1993-ին տարածքային կորուստներից հետո Ադրբեջանը, ի դեմս Հ. Ալիևի, փորձեց մտնել ԱՊՀ, որ ՌԴ-ի հետ ինչոր ձևով լեզու գտնեն: Ստացվում է, որ Ադրբեջանը չի ստորագրել հռչակագիրը, Վրաստանը ևս, ինչպես նաև Բալթյան պետությունները: Այսինքն, եթե անգամ Հայաստանը ճանաչել է, ապա ճանաչել է Ուզբեկստանի, Բելառուսի և այլ երկրների տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանին դա չի վերաբերում, Ադրբեջանը մինչև հիմա այդ հռչակագրի կողմը չի նայել»:

Ինչ վերաբերում է Արցախին, նա հավելեց. «Այդ հռչակագիրը վերապահումով է ընդունվել, ու Արցախի վերաբերյալ հատուկ նշում կա: Ճիշտ է, Արցախի անունը չկա, բայց այնպես է նկարագրված, որ այդ կետը կարող էր վերաբերել միայն ու միայն Արցախին, որովհետև միայն Արցախն է, որ հանրաքվեն կազմակերպել է մինչև ԽՍՀՄ փլուզումը: Հաջորդը՝ ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն: Հայաստանը երբեք էլ չի ժխտել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա Արցախին չի վերաբերում, քանի որ մինչև ԽՍՀՄ փլուզումը Արցախն արդեն դուրս է եկել Ադրբեջանի կազմից: Եվ, առհասարակ, եթե խոսքն ինքնորոշման և տարածքային ամբողջականության մասին է, ապա ՄԱԿ-ի փաստաթղթերով նախապատվությունը տրվում է ինքնորոշման իրավունքին: Մեծ հաշվով, հարց է՝ անգրագիտությո՞ւն, թե՞ շատ մեծ խորամանկություն է հիշել մի փաստաթուղթ, որն ի սկզբանե չի գործում: Կարծում եմ, ամեն դեպքում, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները փորձել, բայց այդպես էլ ոչինչ չեն գտել: Մի կողմից էլ լավ է, որ այդքան փաստաթղթերի մեջ չեն կարողանում նշել որևէ այլ փաստաթուղթ, որը Հայաստանը վավերացրած կլինի ու դրանով ճանաչած կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Սա նշանակում է, որ իրավական առումով փրփուրներից են կախված»:

Սուրեն Զոլյանի կարծիքով, իրականում անիմաստ է իրավական սկզբունքների մեջ մտնել: «Հիմա մենք տեսնում ենք, որ այստեղ չի գործում իրավունքը, որը միանշանակ կողմ է Արցախի ինքնորոշման գործընթացին: Հակառակը՝ այդ գործընթացն ուղղակիորեն վիժեցվել է, ինչի հետևանքով ունենք այն, ինչ ունենք: Այսինքն, որոշումները զուտ քաղաքական են, որոնց բնույթը պարզ է բոլորի համար. այն է՝ հայաթափել Արցախը և այդ տարածքները թողնել Ադրբեջանի կազմում: Ակնհայտ է նաև, որ որևէ հայ այնտեղ ի վիճակի չի լինելու ապրել: Սումգայիթի ջարդերը նշվածի վառ ապացույցն են, ուզում ես լոյալ եղիր Ադրբեջանին, ուզում ես՝ շատ լոյալ, միևնույնն է, էթնիկ հայերի համար այնտեղ ապրելու որևէ հնարավորություն չի լինի»,-ասաց մեր զրուցակիցը:

1990-1995 թթ. ԳԽ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը մինչ վերոնշյալ հռչակագրին անդրադառնալը նշեց, որ 1991-ին Արցախի՝ ՀՀ-ի մաս լինելը դեռ վիճելի էր համարվում. «Պարզապես այդ ժամանակ այն ոչ թե Հայաստանում, այլ աշխարհում էր վիճելի համարվում: Հայաստանում վիճելի էր այն, թե իշխանություններն ինչպե՞ս են այդ հարցը ներկայացնում արտաքին աշխարհին: Ու ՀՀ անկախության հռչակագրից մինչև ՀՀ անկախության հանրաքվեի անցկացում մենք պնդել ենք, որ Արցախը Հայաստանի մաս է: Ընդդիմությունն իր ամբողջության մեջ այդքան էլ հակված չէր նշվածին: Անկախ Արցախի թեզը այդ ժամանակ դեռ հաստատված չէր: Հարցն այն էր, թե ՀՀ իշխանությունը տե՞ր է կանգնում ՀՀ անկախության հռչակագրում արտահայտված՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշմանը, թե՞ կիսատ-պռատ է տեր կանգնում: Մի կողմից՝ հղում էր արվում 1989 թ. որոշման վրա, մյուս կողմից՝ Արցախի վերաբերյալ այլ հակաօրինական որոշումներ են ընդունվել: Ես շարունակելու եմ պնդել, որ պետք է վերադառնալ և հիմնարար փաստաթղթերի հիմքի վրա կառուցել մեր ներքին ու արտաքին հարաբերությունները»:

Անդրադառնալով Ալմա-Աթայի հռչակագրին՝ նա շեշտեց. «Կարելի է ասել, որ վերապահումներ կան: Համաձայն միջազգային իրավունքի, այն չի նշանակում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հիմա մանրուքների վրա հիմնվելով՝ փորձում են հայտարարություն անել, քաղաքականություն կառուցել՝ այն էլ՝ չունենալով այնպիսի ազդեցություն, որն ունեցել ենք Գերագույն խորհրդում: Յուրաքանչյուրս վճռական ձայնի իրավունք ենք ունեցել: Ի դեպ, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարող է նշանակել նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ Արցախը՝ ՀՀ-ի կազմում: Նման ձևակերպմամբ կհամաձայնեմ այդ մտքի հետ, որովհետև այն ժամանակ մեր թե՛ ներքին, թե՛ աշխարհին ներկայացված հայեցակարգի մեջ Արցախը Հայաստանի մաս էր»:

Այս համատեքստում անդրադառնալով իշխանության այն մոտեցումներին, մեղադրանքներին, թե ՀՀ նախկին իշխանությունները վաղուց են Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել, Սուրեն Զոլյանը նկատեց. «Այդ առումով Փաշինյանը կարող է հիշատակել միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Комсомольская правда» թերթին: Նա ասում էր, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ինքնավար կարգավիճակով: Բայց անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների մասով իրենք չեն կարողանում գտնել որևէ փաստաթուղթ, որը կվկայեր վերոնշյալի մասին: Նման փաստաթուղթ անգամ նրա ժամանակ չի եղել: Այս իմաստով նախկիններին հղում անելը մոլորություն, իսկ Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը՝ «շուլեռություն» է: Եթե միակ փաստաթուղթն Ալմա-Աթայի հռչակագիրն է, ապա այն շատ թույլ, կեղծ, պատրանքային փաստարկ է»:

Հրանտ Խաչատրյանի խոսքով էլ՝ ներկայիս իշխանությունը ոչ թե փորձում է Արցախի շուրջ հնարավոր զարգացումների պատասխանատվությունը նախկին իշխանությունների վրա գցել, այլ այդ ուղղությամբ 3 տարի իրական քաղաքականություն է վարում: «Ես այդ քաղաքականությունը չեմ ընդունում: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ու նրա՝ իշխանությունից դուրս գալու անհրաժեշտությունն իմ կողմից հենվում են միայն մի փաստի վրա. Փաշինյանը վերջին մեծ պատերազմից 8 օր առաջ մտքեր էր շարադրել Ֆեյսբուքում՝ ԶԼՄ-ներին խնդրելով այն հրապարակել «Սխալվելու վճռականությունը հաջողության ճանապարհ» վերնագրով: Սա նշանակում է, որ ինքը քաղաքականության մեջ փորձարարություններ է կատարում, և յուրաքանչյուր ձախողումից հետո չի դադարում կիրառել փորձի և սխալի մեթոդը: Երբ զբաղվում էի ինժեներությամբ, իմ ամենասիրելի մեթոդներից մեկն էր, բայց այն վտանգավոր մեթոդ է, երբ առնչվում է մարդկային կյանքերին: Այս տեսանկյունից Փաշինյանը չպետք է ՀՀ կառավարության ղեկին լինի: Իսկ մնացածը հետևանքներ են, անկախ նրանից՝ փորձում է իր մտքին եկածները, թե ինչ-որ մեկի հուշածը: Ավելորդ ապացույցներ պետք չեն այն առումով, թե արդյոք դավաճան է, ռուսներին, ամերիկացիներին է լսում, կամ էլ կենտրոնացել է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ համատեղ ծրագրեր անելու մեջ»,-ասաց Հ. Խաչատրյանը՝ շեշտելով, որ այս ամենը երկրորդական է:

«ՀՀ շարքային քաղաքացիներին խորհուրդ կտամ չընկնել մանրուքների մեջ: Կփորձեն թերի ապացույցներ բերել, հարյուր տոկոսանոց ապացույցները հակառակ կողմը կհերքի, բայց սա անպտուղ գործընթաց է: ՀՀ քաղաքացիները պետք է կենտրոնանան մի խնդրի վրա, ըստ որի՝ երկրի իշխանության ղեկին պետք է լինեն մարդիկ, ովքեր բազմակողմանիորեն ուսումնասիրում են իրավիճակները»,-եզրափակեց Հ. Խաչատրյանը:

1or.am

Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»
Самое популярное