Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավական առումով փրփուրներից են կախված. այս իմաստով նախկիններին հղում անելը մոլորություն, իսկ Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը «շուլեռություն» է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 6-ին Պրահայում ՓաշինյանԱլիև հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը, ըստ պաշտոնական հաղորդագրության և ըստ օրվա իշխանությունների, ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Թե ի՞նչ է ենթադրում այդ հռչակագիրը, որը ժամանակին վավերացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից, փորձել ենք հասկանալ ՀՀ ԳԽ նախկին պատգամավորների հետ զրույցում: Նախկինում ՀՀ ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղար, «Արցախ» պատգամավորական խմբի համանախագահ Սուրեն Զոլյանը 1or.am-ի հետ զրույցում նախ նշել է, որ կա Գերագույն խորհրդի որոշման փաստաթուղթ, որում հռչակագրի վերաբերյալ սևով սպիտակի վրա գրված հատուկ կետ կա:

«Այդ փաստաթղթում գրված է, որ այդ հռչակագիրը ՀՀ-ն ընդունել է վերապահումներով: Այդ վերապահումը նախևառաջ վերաբերում է Արցախին: Բացի այդ, թեև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը եղել է Ալմա-Աթայում, բայց նրա ստորագրությունն ադրբեջանական Մեջլիսը չեղարկել է: Ու արդեն 1993 թվականի սեպտեմբերին Հեյդար Ալիևը շատ խորամանկ ձևով նորից անդրադարձել է դրան: Դա այն ժամանակ էր, երբ Ադրբեջանն արդեն առանց 7 շրջանների էր: Այնտեղ կար մի կետ, ըստ որի, հռչակագիրը բաց է բոլոր այլ պետությունների համար: ՀՀ ԳԽ-ն ավելացրել է հետևյալը՝ «ինչպես նաև այն ինքնավարությունների համար, որոնք մինչև Խորհրդային Միության փլուզումն են իրենց հանրաքվեն անցկացրել»:Այսինքն, որոնք անկախացել են մինչև ԽՍՀՄ փլուզումը: Այս առումով Արցախին ևս հնարավորություն էր տրված»,-ասաց նա:

Անդրադառնալով 1993-ին Հ. Ալիևի կողմից կրկին հռչակագրին խորամանկորեն անդրադառնալուն՝ Ս. Զոլյանը հավելեց. «1993ին Հեյդար Ալիևը ոչ թե Ալմա-Աթայի հռչակագիրն է վավերացրել, այլ ԱՊՀ-ի կանոնադրությունը: Փաստորեն, 1993-ին տարածքային կորուստներից հետո Ադրբեջանը, ի դեմս Հ. Ալիևի, փորձեց մտնել ԱՊՀ, որ ՌԴ-ի հետ ինչոր ձևով լեզու գտնեն: Ստացվում է, որ Ադրբեջանը չի ստորագրել հռչակագիրը, Վրաստանը ևս, ինչպես նաև Բալթյան պետությունները: Այսինքն, եթե անգամ Հայաստանը ճանաչել է, ապա ճանաչել է Ուզբեկստանի, Բելառուսի և այլ երկրների տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանին դա չի վերաբերում, Ադրբեջանը մինչև հիմա այդ հռչակագրի կողմը չի նայել»:

Ինչ վերաբերում է Արցախին, նա հավելեց. «Այդ հռչակագիրը վերապահումով է ընդունվել, ու Արցախի վերաբերյալ հատուկ նշում կա: Ճիշտ է, Արցախի անունը չկա, բայց այնպես է նկարագրված, որ այդ կետը կարող էր վերաբերել միայն ու միայն Արցախին, որովհետև միայն Արցախն է, որ հանրաքվեն կազմակերպել է մինչև ԽՍՀՄ փլուզումը: Հաջորդը՝ ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն: Հայաստանը երբեք էլ չի ժխտել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա Արցախին չի վերաբերում, քանի որ մինչև ԽՍՀՄ փլուզումը Արցախն արդեն դուրս է եկել Ադրբեջանի կազմից: Եվ, առհասարակ, եթե խոսքն ինքնորոշման և տարածքային ամբողջականության մասին է, ապա ՄԱԿ-ի փաստաթղթերով նախապատվությունը տրվում է ինքնորոշման իրավունքին: Մեծ հաշվով, հարց է՝ անգրագիտությո՞ւն, թե՞ շատ մեծ խորամանկություն է հիշել մի փաստաթուղթ, որն ի սկզբանե չի գործում: Կարծում եմ, ամեն դեպքում, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները փորձել, բայց այդպես էլ ոչինչ չեն գտել: Մի կողմից էլ լավ է, որ այդքան փաստաթղթերի մեջ չեն կարողանում նշել որևէ այլ փաստաթուղթ, որը Հայաստանը վավերացրած կլինի ու դրանով ճանաչած կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Սա նշանակում է, որ իրավական առումով փրփուրներից են կախված»:

Սուրեն Զոլյանի կարծիքով, իրականում անիմաստ է իրավական սկզբունքների մեջ մտնել: «Հիմա մենք տեսնում ենք, որ այստեղ չի գործում իրավունքը, որը միանշանակ կողմ է Արցախի ինքնորոշման գործընթացին: Հակառակը՝ այդ գործընթացն ուղղակիորեն վիժեցվել է, ինչի հետևանքով ունենք այն, ինչ ունենք: Այսինքն, որոշումները զուտ քաղաքական են, որոնց բնույթը պարզ է բոլորի համար. այն է՝ հայաթափել Արցախը և այդ տարածքները թողնել Ադրբեջանի կազմում: Ակնհայտ է նաև, որ որևէ հայ այնտեղ ի վիճակի չի լինելու ապրել: Սումգայիթի ջարդերը նշվածի վառ ապացույցն են, ուզում ես լոյալ եղիր Ադրբեջանին, ուզում ես՝ շատ լոյալ, միևնույնն է, էթնիկ հայերի համար այնտեղ ապրելու որևէ հնարավորություն չի լինի»,-ասաց մեր զրուցակիցը:

1990-1995 թթ. ԳԽ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը մինչ վերոնշյալ հռչակագրին անդրադառնալը նշեց, որ 1991-ին Արցախի՝ ՀՀ-ի մաս լինելը դեռ վիճելի էր համարվում. «Պարզապես այդ ժամանակ այն ոչ թե Հայաստանում, այլ աշխարհում էր վիճելի համարվում: Հայաստանում վիճելի էր այն, թե իշխանություններն ինչպե՞ս են այդ հարցը ներկայացնում արտաքին աշխարհին: Ու ՀՀ անկախության հռչակագրից մինչև ՀՀ անկախության հանրաքվեի անցկացում մենք պնդել ենք, որ Արցախը Հայաստանի մաս է: Ընդդիմությունն իր ամբողջության մեջ այդքան էլ հակված չէր նշվածին: Անկախ Արցախի թեզը այդ ժամանակ դեռ հաստատված չէր: Հարցն այն էր, թե ՀՀ իշխանությունը տե՞ր է կանգնում ՀՀ անկախության հռչակագրում արտահայտված՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշմանը, թե՞ կիսատ-պռատ է տեր կանգնում: Մի կողմից՝ հղում էր արվում 1989 թ. որոշման վրա, մյուս կողմից՝ Արցախի վերաբերյալ այլ հակաօրինական որոշումներ են ընդունվել: Ես շարունակելու եմ պնդել, որ պետք է վերադառնալ և հիմնարար փաստաթղթերի հիմքի վրա կառուցել մեր ներքին ու արտաքին հարաբերությունները»:

Անդրադառնալով Ալմա-Աթայի հռչակագրին՝ նա շեշտեց. «Կարելի է ասել, որ վերապահումներ կան: Համաձայն միջազգային իրավունքի, այն չի նշանակում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հիմա մանրուքների վրա հիմնվելով՝ փորձում են հայտարարություն անել, քաղաքականություն կառուցել՝ այն էլ՝ չունենալով այնպիսի ազդեցություն, որն ունեցել ենք Գերագույն խորհրդում: Յուրաքանչյուրս վճռական ձայնի իրավունք ենք ունեցել: Ի դեպ, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարող է նշանակել նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ Արցախը՝ ՀՀ-ի կազմում: Նման ձևակերպմամբ կհամաձայնեմ այդ մտքի հետ, որովհետև այն ժամանակ մեր թե՛ ներքին, թե՛ աշխարհին ներկայացված հայեցակարգի մեջ Արցախը Հայաստանի մաս էր»:

Այս համատեքստում անդրադառնալով իշխանության այն մոտեցումներին, մեղադրանքներին, թե ՀՀ նախկին իշխանությունները վաղուց են Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել, Սուրեն Զոլյանը նկատեց. «Այդ առումով Փաշինյանը կարող է հիշատակել միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Комсомольская правда» թերթին: Նա ասում էր, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ինքնավար կարգավիճակով: Բայց անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների մասով իրենք չեն կարողանում գտնել որևէ փաստաթուղթ, որը կվկայեր վերոնշյալի մասին: Նման փաստաթուղթ անգամ նրա ժամանակ չի եղել: Այս իմաստով նախկիններին հղում անելը մոլորություն, իսկ Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը՝ «շուլեռություն» է: Եթե միակ փաստաթուղթն Ալմա-Աթայի հռչակագիրն է, ապա այն շատ թույլ, կեղծ, պատրանքային փաստարկ է»:

Հրանտ Խաչատրյանի խոսքով էլ՝ ներկայիս իշխանությունը ոչ թե փորձում է Արցախի շուրջ հնարավոր զարգացումների պատասխանատվությունը նախկին իշխանությունների վրա գցել, այլ այդ ուղղությամբ 3 տարի իրական քաղաքականություն է վարում: «Ես այդ քաղաքականությունը չեմ ընդունում: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ու նրա՝ իշխանությունից դուրս գալու անհրաժեշտությունն իմ կողմից հենվում են միայն մի փաստի վրա. Փաշինյանը վերջին մեծ պատերազմից 8 օր առաջ մտքեր էր շարադրել Ֆեյսբուքում՝ ԶԼՄ-ներին խնդրելով այն հրապարակել «Սխալվելու վճռականությունը հաջողության ճանապարհ» վերնագրով: Սա նշանակում է, որ ինքը քաղաքականության մեջ փորձարարություններ է կատարում, և յուրաքանչյուր ձախողումից հետո չի դադարում կիրառել փորձի և սխալի մեթոդը: Երբ զբաղվում էի ինժեներությամբ, իմ ամենասիրելի մեթոդներից մեկն էր, բայց այն վտանգավոր մեթոդ է, երբ առնչվում է մարդկային կյանքերին: Այս տեսանկյունից Փաշինյանը չպետք է ՀՀ կառավարության ղեկին լինի: Իսկ մնացածը հետևանքներ են, անկախ նրանից՝ փորձում է իր մտքին եկածները, թե ինչ-որ մեկի հուշածը: Ավելորդ ապացույցներ պետք չեն այն առումով, թե արդյոք դավաճան է, ռուսներին, ամերիկացիներին է լսում, կամ էլ կենտրոնացել է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ համատեղ ծրագրեր անելու մեջ»,-ասաց Հ. Խաչատրյանը՝ շեշտելով, որ այս ամենը երկրորդական է:

«ՀՀ շարքային քաղաքացիներին խորհուրդ կտամ չընկնել մանրուքների մեջ: Կփորձեն թերի ապացույցներ բերել, հարյուր տոկոսանոց ապացույցները հակառակ կողմը կհերքի, բայց սա անպտուղ գործընթաց է: ՀՀ քաղաքացիները պետք է կենտրոնանան մի խնդրի վրա, ըստ որի՝ երկրի իշխանության ղեկին պետք է լինեն մարդիկ, ովքեր բազմակողմանիորեն ուսումնասիրում են իրավիճակները»,-եզրափակեց Հ. Խաչատրյանը:

1or.am

Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ամենադիտված