Պաշարներ ձմռան համար. Հայաստանում չորացրած մրգեր և չիփսեր են պատրաստում ամառային բերքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmir24.tv-ն գրում է, որ Հայաստանում եկել է ձմռան համար պտուղ-բանջարեղենի բերքահավաքի ժամանակը, այդ թվում՝ արտահանման։ Արտադրողները արտասահմանյան երկրներ են մատակարարում բուսական ապուրներ, չիփսեր և չոր մրգեր: Նրանց ճաշակը գնահատել է «МИР 24»-ի թղթակից Վարդ Մկրտչյանը։
Rio Grande լոլիկը իդեալական է չորացման համար: Էլաստիկ, մսոտ պտուղները կիսով չափ կտրում են և դնում արևի տակ գտնվող գրիլների վրա։ Նման կերպ արտադրանքը կպահպանի բոլոր օգտակար հատկությունները, և եղանակը դա թույլ է տալիս՝ Արագածոտն գյուղի երկինքը միշտ պարզ է։
«Նրանք քաղցր ու թթու համ ունեն։ Հավաքում ենք, դասավորում ըստ չափերի ու պահում սառնարաններում։ Այնտեղից գնում են դեպի փաթեթավորում, հետո վաճառքի։ Լոլիկից խորտիկներ ենք պատրաստում։ Դրանցով կարելի է նաև աղցաններ պատրաստել, ավելացնել տարբեր ուտեստների, պիցցայի մեջ»,- պարզաբանել է է ընկերության աշխատակից Հայաստան Կիրակոսյանը։
Ընկերության պրոֆիլը բնական բանջարեղենի և մրգերի վերամշակումն է։ Գնում են ֆերմերներից, ապա արտադրում չիպսեր, մարշմալաներ, նախուտեստներ և չոր վեգան ապուրներ: Ընդհանուր առմամբ ավելի քան 200 անուն արտադրանք: Ամեն ինչ հին հայկական բաղադրատոմսերով է, բայց նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։
«Մենք ունենք նոր սարք, որն աշխատում է արևային էներգիայով։ Այն թույլ է տալիս յուրաքանչյուր մրգի չորացման հատուկ ծրագիր օգտագործել՝ ինչ ջերմաստիճանում պետք է չորացնել, ինչ խոնավության։ Այն շարժական է և կարող եք տեղափոխել տեղից տեղ։ Բայց ամենակարևորը այն է, որ էներգաարդյունավետ է։ Ձմռանը դա օգնում է 30%-ով նվազեցնել էներգիայի ծախսերը, իսկ ամռանը՝ 60%-ով»,- ընդգծել է մարքեթինգի բաժնի պատասխանատու Արթուր Ազիզյանը։
Նման արտադրանքից նախուտեստներ կարելի է փորձել հյուրատանը: Զբոսաշրջիկներին հյուրասիրում են համեղ ուտեստներ և պատմում հայկական ավանդական սննդատեսակների մասին։
Հայկուհի Բամբարշյանը Լիբանանից Հայաստան է եկել հոր հետ։ Նրա հայրը 87 տարեկանում մոլի ճանապարհորդ է և սննդի սիրահար: Դա է նաև նրա երկարակեցության գաղտնիքը։ Վարում է առողջ ապրելակերպ, սնվում է միայն օրգանական սննդով։ Նա արդեն երրորդ ամառն է, ինչ այցելում է Հայաստան։
«Ես և հայրիկը վեգան ենք, և մենք ճիշտ տեղում ենք: Երբեմն կանգնում ես վաճառասեղանի մոտ ու մտածում, թե ինչ համ ունի այս կամ այն ապրանքը։ Եվ ահա ես ուտում եմ և որոշում վերցնել, թե ոչ։ Այստեղ մեզ ամեն ինչ դուր է եկել, շատ չրեր կվերցնենք մեզ հետ»,- ասում է Հայկուհի Բամբարշյանը։
Ուտելի հուշանվերները գնալով ավելի շատ են պահանջված դառնում զբոսաշրջիկների շրջանում: Հայկական ճաշատեսակներ կարելի է փորձել նաև այլ երկրներում։ Օրգանական արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, եվրոպական երկրներ և Ճապոնիա։ Առաքումներ են կատարվել նաև ԱՄՆ։
Հանրապետությունում սննդի վերամշակման ձեռնարկությունները գործում են ամբողջ տարին։ Ձմռանը տեսականին փոխվում է՝ արտադրանք են տալիս հիմնականում ներկրվող մրգերից։