ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշարներ ձմռան համար. Հայաստանում չորացրած մրգեր և չիփսեր են պատրաստում ամառային բերքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

mir24.tv-ն գրում է, որ Հայաստանում եկել է ձմռան համար պտուղ-բանջարեղենի բերքահավաքի ժամանակը, այդ թվում՝ արտահանման։ Արտադրողները արտասահմանյան երկրներ են մատակարարում բուսական ապուրներ, չիփսեր և չոր մրգեր: Նրանց ճաշակը գնահատել է «МИР 24»-ի թղթակից Վարդ Մկրտչյանը։

Rio Grande լոլիկը իդեալական է չորացման համար: Էլաստիկ, մսոտ պտուղները կիսով չափ կտրում են և դնում արևի տակ գտնվող գրիլների վրա։ Նման կերպ արտադրանքը կպահպանի բոլոր օգտակար հատկությունները, և եղանակը դա թույլ է տալիս՝ Արագածոտն գյուղի երկինքը միշտ պարզ է։

«Նրանք քաղցր ու թթու համ ունեն։ Հավաքում ենք, դասավորում ըստ չափերի ու պահում սառնարաններում։ Այնտեղից գնում են դեպի փաթեթավորում, հետո վաճառքի։ Լոլիկից խորտիկներ ենք պատրաստում։ Դրանցով կարելի է նաև աղցաններ պատրաստել, ավելացնել տարբեր ուտեստների, պիցցայի մեջ»,- պարզաբանել է է ընկերության աշխատակից Հայաստան Կիրակոսյանը։

Ընկերության պրոֆիլը բնական բանջարեղենի և մրգերի վերամշակումն է։ Գնում են ֆերմերներից, ապա արտադրում  չիպսեր, մարշմալաներ, նախուտեստներ և չոր վեգան ապուրներ: Ընդհանուր առմամբ ավելի քան 200 անուն արտադրանք: Ամեն ինչ հին հայկական բաղադրատոմսերով է, բայց նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։

«Մենք ունենք նոր սարք, որն աշխատում է արևային էներգիայով։ Այն թույլ է տալիս յուրաքանչյուր մրգի չորացման հատուկ ծրագիր օգտագործել՝ ինչ ջերմաստիճանում պետք է չորացնել, ինչ խոնավության։ Այն շարժական է և կարող եք տեղափոխել տեղից տեղ։ Բայց ամենակարևորը այն է, որ էներգաարդյունավետ է։ Ձմռանը դա օգնում է 30%-ով նվազեցնել էներգիայի ծախսերը, իսկ ամռանը՝ 60%-ով»,- ընդգծել է մարքեթինգի բաժնի պատասխանատու Արթուր Ազիզյանը։

Նման արտադրանքից նախուտեստներ կարելի է փորձել հյուրատանը: Զբոսաշրջիկներին հյուրասիրում են համեղ ուտեստներ և պատմում հայկական ավանդական սննդատեսակների մասին։

Հայկուհի Բամբարշյանը Լիբանանից Հայաստան է եկել հոր հետ։ Նրա հայրը 87 տարեկանում մոլի ճանապարհորդ է և սննդի սիրահար: Դա է նաև նրա երկարակեցության գաղտնիքը։ Վարում է առողջ ապրելակերպ, սնվում է միայն օրգանական սննդով։ Նա արդեն երրորդ ամառն է, ինչ այցելում է Հայաստան։ 

«Ես և հայրիկը վեգան ենք, և մենք ճիշտ տեղում ենք: Երբեմն կանգնում ես վաճառասեղանի մոտ ու մտածում, թե ինչ համ ունի այս կամ այն ​​ապրանքը։ Եվ ահա ես ուտում եմ և որոշում վերցնել, թե ոչ։ Այստեղ մեզ ամեն ինչ դուր է եկել, շատ չրեր կվերցնենք մեզ հետ»,- ասում է Հայկուհի Բամբարշյանը։

Ուտելի հուշանվերները գնալով ավելի շատ են պահանջված դառնում զբոսաշրջիկների շրջանում: Հայկական ճաշատեսակներ կարելի է փորձել նաև այլ երկրներում։ Օրգանական արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, եվրոպական երկրներ և Ճապոնիա։ Առաքումներ են կատարվել նաև ԱՄՆ։

Հանրապետությունում սննդի վերամշակման  ձեռնարկությունները գործում են ամբողջ տարին։ Ձմռանը տեսականին փոխվում է՝ արտադրանք են տալիս հիմնականում ներկրվող մրգերից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular