Ծանոթ ու միարժամանակ անհայտ… «Մա՛քսիմ» հաստոցային գնդացիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀին խորհրդային «Երկու Մաքսիմ» երգում կան երկու հերոս` գնդացրորդ Մաքսիմը և նրա հավատարիմ անվանակից ծանր գնդացիր «Մա՛քսիմ»-ը: Ոչ բոլորը գիտեն, որ, ի տարբերություն տղամարդու անվան, «Մա՛քսիմ» գնդացրի անվանման մեջ շեշտը ընկնում է առաջին վանկի վրա, և միայն Ռուսաստանում է, որ մարդու անունն ու գնդացրի մակնիշը նույնական են հնչում:
«Մա՛քսիմ» գնդացիրը (անունը ստացել է իր գյուտարար Հայրամ Սթիվենս Մա՛քսիմի անունով) ստեղծվել է ԱՄՆ – ում 1883 թվականին, բայց երկրի ռազմական գերատեսչությունը մերժել է առաջարկվող զենքը համարելով, որ այն չափազանց անօգուտ է, քանի որ փամփուշտների մեծ սպառում ունի: Համոզված լինելով իր նախագծած գնդացրի խոստումնալից լինելու մեջ Մա՛քսիմը արտագաղթել է Անգլիա, որտեղ էլ անմիջապես գնահատել են նրա գնդացիրը: Արտադրության կազմակերպման համար Հայրամ Մա՛քսիմն այնտեղ քաղաքացիություն է ստացել, իսկ ապա անգամ ասպետության կոչում:
Ավտոմատ գնդացրի վերալիցքավորումը հիմնված է կրակոցի հետհարվածի էներգիայի օգտագործման վրա, որի արդյունքում կրակահերթի արագությանը հասցվում է մինչև 600 փամփուշտ/րոպե-ի: Հետաքրքիր է նշել, որ սկզբում «Մա՛քսիմ» հաստոցային գնդացրի հենց այդ հատկանիշն էր վախեցնում
զինվորականներին, մասնավորապես ռուս գեներալ Մ.Ի.Դրագոմիրովին, որի կարծիքով «պետք չէ, որ մարդու վրա անընդհատ կրակել, քանի որ բավական է նույնիսկ մեկ փամփուշտը»: Չնայած դրան, 1899 թվականին գնդացիրների մի փոքրիկ փորձնական խմբաքանակ է առաքվել Ռուսաստան: Այդ զենքի մարտական օգտագործման առաջին իսկ փորձը փարատել է բոլոր հոռետեսների կասկածները: Գյուտարարը կարողացել է հասնել նաև գնդացրի ծայրահեղ կենսունակության, ուստի անգամ 15 հազար կրակոցից հետո գնդացրի մեխանիզմների հապաղում կամ խափանում չեն ունեցել:
«Մա՛քսիմ» հաստոցային գնդացրի բացառիկ հուսալիությունն ու բարձր մարտական որակները հանգեցրել են դրա երկարատև կիրառմանը տարբեր երկրների զինված ուժերում: Օրինակ ռուսական, իսկ հետագայում խորհրդային բանակում «Մա՛քսիմի» տարբեր մոդիֆիկացիաներ արտադրվել մինչև 1945 թվականը:
Դրանից հետո այդ զենքերը երկար ժամանակ պահվել են պահեստներում և սառը պատերազմի տարիներին մատակարարվել ԽՍՀՄ դաշնակիցներին: Հայտնի է դրանց օգտագործման մասին անգամ Հյուսիսային և Հարավային Կորեաների պատերազմներում, ինչպես նաև Հնդկաչինայում: Գոյություն ունեն ապացույցներ,
որ ԽՍՀՄ-ի և Չինաստանի միջև սահմանային հակամարտությունների սրման ընթացքում «Մա՛քսիմ» գնդացիրներ են առաքվել խորհրդա-չինական սահմանի երկայնքով գտնվող ամրացված տարածքների պահեստներ: Հնարավոր է, որ նույնիսկ հիմա այդ լեգենդար զենքի առանձին օրինակները շարունակում են
ծառայել ինչ-որ տեղ հեռավոր «թեժ կետերում»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am