ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… «Մա՛քսիմ» հաստոցային գնդացիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հին խորհրդային ​​«Երկու Մաքսիմ» երգում կան երկու հերոս` գնդացրորդ Մաքսիմը և նրա հավատարիմ անվանակից ծանր գնդացիր «Մա՛քսիմ»-ը: Ոչ բոլորը գիտեն, որ, ի տարբերություն տղամարդու անվան, «Մա՛քսիմ» գնդացրի անվանման մեջ շեշտը ընկնում է առաջին վանկի վրա, և միայն Ռուսաստանում է, որ մարդու անունն ու գնդացրի մակնիշը նույնական են հնչում:

«Մա՛քսիմ» գնդացիրը (անունը ստացել է իր գյուտարար Հայրամ Սթիվենս Մա՛քսիմի անունով) ստեղծվել է ԱՄՆ – ում 1883 թվականին, բայց երկրի ռազմական գերատեսչությունը մերժել է առաջարկվող զենքը համարելով, որ այն չափազանց անօգուտ է, քանի որ փամփուշտների մեծ սպառում ունի: Համոզված լինելով իր նախագծած գնդացրի խոստումնալից լինելու մեջ Մա՛քսիմը արտագաղթել է Անգլիա, որտեղ էլ անմիջապես գնահատել են նրա գնդացիրը: Արտադրության կազմակերպման համար Հայրամ Մա՛քսիմն այնտեղ քաղաքացիություն է ստացել, իսկ ապա անգամ ասպետության կոչում:

Ավտոմատ գնդացրի վերալիցքավորումը հիմնված է կրակոցի հետհարվածի էներգիայի օգտագործման վրա, որի արդյունքում կրակահերթի արագությանը հասցվում է մինչև 600 փամփուշտ/րոպե-ի: Հետաքրքիր է նշել, որ սկզբում «Մա՛քսիմ» հաստոցային գնդացրի հենց այդ հատկանիշն էր վախեցնում

զինվորականներին, մասնավորապես ռուս գեներալ Մ.Ի.Դրագոմիրովին, որի կարծիքով «պետք չէ, որ մարդու վրա անընդհատ կրակել, քանի որ բավական է նույնիսկ մեկ փամփուշտը»: Չնայած դրան, 1899 թվականին գնդացիրների մի փոքրիկ փորձնական խմբաքանակ է առաքվել Ռուսաստան: Այդ զենքի մարտական ​​օգտագործման առաջին իսկ փորձը փարատել է բոլոր հոռետեսների կասկածները: Գյուտարարը կարողացել է հասնել նաև գնդացրի ծայրահեղ կենսունակության, ուստի անգամ 15 հազար կրակոցից հետո գնդացրի մեխանիզմների հապաղում կամ խափանում չեն ունեցել:

«Մա՛քսիմ» հաստոցային գնդացրի բացառիկ հուսալիությունն ու բարձր մարտական ​​որակները հանգեցրել են դրա երկարատև կիրառմանը տարբեր երկրների զինված ուժերում: Օրինակ ռուսական, իսկ հետագայում խորհրդային բանակում «Մա՛քսիմի» տարբեր մոդիֆիկացիաներ արտադրվել մինչև 1945 թվականը:

Դրանից հետո այդ զենքերը երկար ժամանակ պահվել են պահեստներում և սառը պատերազմի տարիներին մատակարարվել ԽՍՀՄ դաշնակիցներին: Հայտնի է դրանց օգտագործման մասին անգամ Հյուսիսային և Հարավային Կորեաների պատերազմներում, ինչպես նաև Հնդկաչինայում: Գոյություն ունեն ապացույցներ,
որ ԽՍՀՄ-ի և Չինաստանի միջև սահմանային հակամարտությունների սրման ընթացքում «Մա՛քսիմ» գնդացիրներ են առաքվել խորհրդա-չինական սահմանի երկայնքով գտնվող ամրացված տարածքների պահեստներ: Հնարավոր է, որ նույնիսկ հիմա այդ լեգենդար զենքի առանձին օրինակները շարունակում են
ծառայել ինչ-որ տեղ հեռավոր «թեժ կետերում»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular