Ծանոթ ու միարժամանակ անհայտ…հաց Պիտա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊիտա հացը կլոր, տափակ բաղարջ հաց է, որը թխում են բարձր, այնպես էլ առաջին տեսակի ցորենի ալյուրից: Այն չափազանց տարածված է Միջերկրական ծովի ափին և Մերձավոր Արևելքի երկրներում:
Նման հացի մասին առաջին հիշատակությունները առկա են Հին Կտակարանում: Եբրայերեն բնագրերում նշումներ կան «pat lechem» հացի մասին, որը կարող է թարգմանվել որպես «մեծ պիտա հաց», կամ «մեծ բլիթ»: Այս արտահայտությունը ռուսերեն թարգմանվում է որպես պարզապես «հաց»: «Պիտա»-ն ժամանակակից իմաստով «պատ» բառի փոքրացնող արտահայտությունն է:
Ավանդական արաբական պիտայի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ պիտան թխելիս խմորի մեջ առաջացած ջրային գոլորշին կուտակվում է փխրուն հացի կենտրոնում գտնվող փուչիկի մեջ և բաժանում է հացը երկու շերտի: Նման կերպ հացի ներսում ձևավորվում է «գրպան», որը կարելի է սուր դանակով պիտայի եզրը կտրելով բացել, և լցոնել աղցաններով կամ մսով:
Պիտայի պատմությունը սկսվել է Մերձավոր Արևելքի նախապատմական հացերից: Մոտավորապես 14 500 տարի առաջվա քարե դարի ապացույցներ կան, որ ժամանակակից Հորդանանի տարածքում գտնվող Նաթուֆյաններ վայրում հացահատիկային հատիկներից պատրաստել են հացեր: Հնագույն ցորենն ու գարին առաջին ընտելացված մշակաբույսերի շարքում են եղել նեոլիթի ժամանակաշրջանում՝ մոտ 10 000 տարի առաջ: Չորս հազար տարի առաջ հացը կարևոր նշանակություն է ունել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բաբելոնյան Միջագետքը, որտեղ էլ սկիզբ են առել հաց թխելու ամենավաղ գրավոր գրառումները և բաղադրատոմսերը, և որտեղ պիտանման հացեր են թխել թոնիրներում: Այնուամենայնիվ, հին տեքստերում կամ արաբական միջնադարյան խոհարարական գրքերում չեն հիշատակված երկշերտ «գրպանիկային պիտա»-ները, և ըստ խոհարարական պատմաբանների, ինչպիսիք են Չարլզ Փերին և Գիլ Մարկսը, դա հետագայում է հորինվել և հնարավոր է այլ վայրերում: Ավանդական միջերկրածովյան կամ Հեռավոր Արևելքի պիտան ունի մոտ 20 սանտիմետր տրամագիծ: Կա՞ն տարբերակներ: Այո, դրանք բազմաթիվ են: Առավել հայտնի են թուրքական պիտան, իրաքյան լաֆան, դրուզային պիտան, հնդկական չապատին: Պիտան յուրաքանչյուր երկրում ունի իր առանձնահատկությունները: Իսրայելում պիտան ամենատարածված ուտեստներից մեկն է: Այդ երկրում այն հնից են օգտագործել: Թուրքական պիտան այդ երկրի ավանդական ցորենի հացատեսակներից մեկն է. այն թխվում է ըստ դարերի ընթացքում չփոփոխված տեխնոլոգիայի:
Նշենք, որ այնուամենայնիվ պիտա հացը շատ տարածված չի եղել այն թխելու դժվարությունների պատճառով։ Շատերի համար պիտա հացի գրպանիկն իրոք զարմանալի է թվում: Մտածելով դրա ծագման մասին կարելի է գլխացավ ստանալ: Ամեն ինչ բացատրվում է նրանով, որ այս հացի արտադրության մեջ գործնականում օգտագործվել են եզակի տեխնոլոգիաներ: Պիտան հիանալի սնունդ է իր դրական որակներով: Այն հիանալի փաթեթավորում է այլ սննդամթերքի համար: Ինչո՞վ կարելի է այն լցոնել: Ցանկացած սննդամթերքով: Կան շատ ավանդական բաղադրատոմսեր, բայց ստեղծագործելը և ինքնուրույն ինչ-որ բան փորձելը ևս լավ է: Փորձառու ճանապարհորդները պիտա են գնել արշավների համար: Դա պայմանավորված է նրանով, որ այն թույլ է տալիս ուտել բազմազան սնունդ առանց գդալ-պատառաքաղների և այլ սպասքի օգտագործման: Ամեն ինչ պարզ է և հարմար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am