ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…հաց Պիտա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պիտա հացը կլոր, տափակ բաղարջ հաց է, որը թխում են բարձր, այնպես էլ առաջին տեսակի ցորենի ալյուրից: Այն չափազանց տարածված է Միջերկրական ծովի ափին և Մերձավոր Արևելքի երկրներում:

Նման հացի մասին առաջին հիշատակությունները առկա են Հին Կտակարանում: Եբրայերեն բնագրերում նշումներ կան «pat lechem» հացի մասին, որը կարող է թարգմանվել որպես «մեծ պիտա հաց», կամ «մեծ բլիթ»: Այս արտահայտությունը ռուսերեն թարգմանվում է որպես պարզապես «հաց»: «Պիտա»-ն ժամանակակից իմաստով «պատ» բառի փոքրացնող արտահայտությունն է:

Ավանդական արաբական պիտայի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ պիտան թխելիս խմորի մեջ առաջացած ջրային գոլորշին կուտակվում է փխրուն հացի կենտրոնում գտնվող փուչիկի մեջ և բաժանում է հացը երկու շերտի: Նման կերպ հացի ներսում ձևավորվում է «գրպան», որը կարելի է սուր դանակով պիտայի եզրը կտրելով բացել, և լցոնել աղցաններով կամ մսով:

Պիտայի պատմությունը սկսվել է Մերձավոր Արևելքի նախապատմական հացերից: Մոտավորապես 14 500 տարի առաջվա քարե դարի ապացույցներ կան, որ ժամանակակից Հորդանանի տարածքում գտնվող Նաթուֆյաններ վայրում հացահատիկային հատիկներից պատրաստել են հացեր: Հնագույն ցորենն ու գարին առաջին ընտելացված մշակաբույսերի շարքում են եղել նեոլիթի ժամանակաշրջանում՝ մոտ 10 000 տարի առաջ: Չորս հազար տարի առաջ հացը կարևոր նշանակություն է ունել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բաբելոնյան Միջագետքը, որտեղ էլ սկիզբ են առել հաց թխելու ամենավաղ գրավոր գրառումները և բաղադրատոմսերը, և որտեղ պիտանման հացեր են թխել թոնիրներում: Այնուամենայնիվ, հին տեքստերում կամ արաբական միջնադարյան խոհարարական գրքերում չեն հիշատակված երկշերտ «գրպանիկային պիտա»-ները, և ըստ խոհարարական պատմաբանների, ինչպիսիք են Չարլզ Փերին և Գիլ Մարկսը, դա հետագայում է հորինվել և հնարավոր է այլ վայրերում: Ավանդական միջերկրածովյան կամ Հեռավոր Արևելքի պիտան ունի մոտ 20 սանտիմետր տրամագիծ: Կա՞ն տարբերակներ: Այո, դրանք բազմաթիվ են: Առավել հայտնի են թուրքական պիտան,  իրաքյան լաֆան,  դրուզային պիտան, հնդկական չապատին: Պիտան յուրաքանչյուր երկրում ունի իր առանձնահատկությունները: Իսրայելում պիտան ամենատարածված ուտեստներից մեկն է: Այդ երկրում այն հնից են օգտագործել: Թուրքական պիտան այդ երկրի ավանդական ցորենի հացատեսակներից մեկն է. այն թխվում է ըստ դարերի ընթացքում չփոփոխված տեխնոլոգիայի:

Նշենք, որ այնուամենայնիվ պիտա հացը շատ տարածված չի եղել այն թխելու դժվարությունների պատճառով։ Շատերի համար պիտա հացի գրպանիկն իրոք զարմանալի է թվում: Մտածելով դրա ծագման մասին կարելի է գլխացավ ստանալ: Ամեն ինչ բացատրվում է նրանով, որ այս հացի արտադրության մեջ գործնականում օգտագործվել են եզակի տեխնոլոգիաներ: Պիտան հիանալի սնունդ է իր դրական որակներով: Այն  հիանալի փաթեթավորում է այլ սննդամթերքի համար: Ինչո՞վ կարելի է այն լցոնել: Ցանկացած սննդամթերքով: Կան շատ ավանդական բաղադրատոմսեր, բայց ստեղծագործելը և ինքնուրույն ինչ-որ բան փորձելը ևս լավ է: Փորձառու ճանապարհորդները պիտա են գնել արշավների համար: Դա պայմանավորված է նրանով, որ այն թույլ է տալիս ուտել բազմազան սնունդ առանց գդալ-պատառաքաղների և այլ սպասքի օգտագործման: Ամեն ինչ պարզ է և հարմար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular