Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անկախության ֆետիշը». Հայաստանը կորցնում է իր ապագան կառավարվելով պոպուլիստական կարգախոսներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նույն կարգախոսներն են կրկնվում հայկական քաղաքականության մեջ երեք տասնամյակ շարունակ՝ անկախություն, ինքնիշխանություն, ազատություն: Ինչպես նշվում է «Трибунал» կայքում հրապարակված հոդվածում, այդ բառերը հնչում են բարձր և հանդիսավոր, սակայն, երբ փորձում ես հասկանալ դրանց հետևում թաքնված իրականությունը, պատկերը դառնում է շատ ավելի բարդ և հակասական, նշվում է հոդվածում, գրում է EAdaily.com–ը:

Անկախությունն ինքնին արժեք է, սակայն այն չի կարող գոյություն ունենալ միայն որպես կարգախոս։ Պետության իրական ուժը չափվում է ոչ թե հռետորաբանությամբ, այլ արդյունաբերությամբ, աշխատատեղերով, զարգացող գյուղատնտեսությամբ, գիտությամբ և մշակույթով։

Եթե փորձենք համեմատել Հայաստանի տնտեսական կառուցվածքը տարբեր ժամանակաշրջաններում, ապա ստիպված կլինենք արձանագրել մի պարզ փաստ․ շատ հաճախ գեղեցիկ բառերը փոխարինում են իրական պետական քաղաքականությանը։
Խորհրդային տարիներին Հայաստանը փոքր տարածքով հանրապետություն էր, սակայն արդյունաբերական ներուժով համարվում էր միության ամենազարգացած շրջաններից մեկը։ Հանրապետությունում զարգացած էին բարձր տեխնոլոգիական ոլորտներ՝ էլեկտրոնիկա, սարքաշինություն, քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, ռադիոտեխնիկա։

Տասնյակ խոշոր գործարաններ ապահովում էին աշխատանքով հարյուր հազարավոր մարդկանց, իսկ արտադրանքը սպառվում էր միության ամբողջ տարածքում՝ հսկայական շուկայում։ Այդ համակարգը ստեղծել էր արդյունաբերական միջավայր, որտեղ Հայաստանը ոչ թե պարզապես սպառող էր, այլ արտադրող։ Երկիրը մասնակցում էր մեծ տնտեսական շղթայի աշխատանքին արտադրելով տեխնիկա, սարքավորումներ և արդյունաբերական արտադրանք։ Գյուղատնտեսությունն էլ ուներ իր կազմակերպված համակարգը։ Կոլեկտիվ տնտեսությունները ապահովում էին լայնածավալ արտադրություն՝ խաղող, միրգ, գինի և կոնյակ։ Գյուղացին միայնակ չէր իր խնդիրների մեջ․ պետությունն ապահովում էր տեխնիկա, կազմակերպում էր արտադրությունը և երաշխավորում էր իրացման շուկան։ Այս ամենը ապահովում էր այն, ինչը այսօր հաճախ հիշվում է որպես անցյալի հիշողություն, այն է համատարած զբաղվածություն։ Մարդիկ աշխատում էին, ընտանիքները ապրում էին համեմատաբար կայուն սոցիալական պայմաններում, իսկ պետությունը իրական դեր ուներ տնտեսության կազմակերպման գործում։

Անկախության առաջին տարիներին Հայաստանը կանգնեց ծանր փորձությունների առաջ՝ պատերազմ, շրջափակում, էներգետիկ ճգնաժամ։ Այդ դժվարությունների կողքին տեղի ունեցավ նաև մեկ այլ գործընթաց, որի մասին այսօր հազվադեպ է խոսվում բաց տեքստով․ երկրի արդյունաբերական ներուժի զանգվածային ոչնչացումը։

Գործարանները փակվեցին կամ վաճառվեցին կոպեկներով։ Արտադրական համակարգերը քանդվեցին։ Տասնյակ հազարավոր մասնագետներ լքեցին երկիրը արտագաղթի ալիքով, որը մինչ օրս չի դադարել։ Անկախության գաղափարով իշխանության եկած քաղաքական ուժերի զգալի մասը պետությունը ընկալեց ոչ թե որպես ազգային զարգացման գործիք, այլ որպես բաժանվող սեփականություն։ Տնտեսական քաղաքականությունը հաճախ վերածվեց սեփականաշնորհման քաոսի, կարճաժամկետ շահերի և պետական կառավարման անկազմակերպության։


Այս երկարատև քայքայման գործընթացում, սակայն, կարելի է առանձնացնել մի ժամանակաշրջան, երբ տնտեսությունը սկսեց աստիճանաբար դուրս գալ փլուզման վիճակից։ Այդ փուլը կապված էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների հետ, երբ իրականացվեցին մի շարք կարևոր տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրեր, վերագործարկվեցին արտադրական որոշ ոլորտներ, իսկ տնտեսությունը սկսեց կայուն աճ արձանագրել։ Սակայն այդ վերականգնման փուլը չդարձավ երկարաժամկետ ազգային ռազմավարություն։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին կրկին գերիշխեց այն մոտեցումը, որի համաձայն տնտեսությունը առաջնային հարց է, եթե այն վերաբերվում էր նեղ իշխանամերձ շրջապատին։


Այսօր Հայաստանի տնտեսության կառուցվածքը զգալիորեն փոխվել է։ Արտադրական ոլորտը փոքրացել է, գյուղատնտեսությունը հիմնված է հիմնականում մանր տնտեսությունների վրա, իսկ տնտեսության գերակշռող մասը տեղափոխվել է ծառայությունների ոլորտ՝ առևտուր, ֆինանսներ և տուրիզմ։ Այլ կերպ ասած երկիրը, որը ժամանակին արտադրում էր տեխնիկա և արդյունաբերական արտադրանք, այսօր մեծամասամբ ներմուծում է այն։ Փոխվել է նաև մշակութային կյանքը։ Խորհրդային տարիներին ստեղծագործում էին մեծ արվեստագետներ՝ Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան,Պարույր Սևակ, Հովհաննես Շիրազ եւ այլն: Նրանց ստեղծագործությունները մինչ այսօր համարվում են հայկական մշակույթի կարևոր արժեքներ։ Այն ժամանակ մշակույթը պետականորեն ֆինանսավորվում էր․ գործում էին կինոստուդիաներ, թատրոններ եւ այլն, իսկ արվեստագետները հնարավորություն ունեին ստեղծագործել առանց շուկայական ճնշման։ Այսօր մշակութային դաշտը հիմնականում գործում է շուկայական պայմաններում։

Հանրաճանաչ են դառնում այն արտիստները, ովքեր կարողանում են մեծ լսարան հավաքել՝ համերգներով, հեռուստատեսությամբ կամ ինտերնետում, իսկ այդ լսարանը հավաքվում է անբովանդակ ,ցածրակարգ կլկլոցների և կիսամերկ տգեղ մարմինների ի ցույց դնելու շնորհիվ: Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսական և մշակութային համակարգերը կառուցված են եղել տարբեր սկզբունքներով։ Խորհրդային շրջանում կար ուժեղ արդյունաբերություն և պետականորեն կազմակերպված մշակույթ, իսկ այսօր հորինված անկախ Հայաստանում գործում է վայրի շուկայական համակարգը։
Այս ամբողջ պատկերը մեզ բերում է մի կարևոր եզրակացության։

Այսպիսով, անկախությունը չի կարող լինել միայն պոպուլիստական կարգախոս։ Այն արժեք է միայն այն դեպքում, երբ կարողանում է ստեղծել արդյունաբերություն, աշխատատեղեր, զարգացնել գիտությունը և պահպանել մշակույթը, ապահովել անվտանգությունը: Սակայն վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանում ձևավորվել է մի յուրօրինակ քաղաքական խավ, որի գոյության հիմնական հենարանը դարձել է հենց այդ դատարկ գաղափարի շահագործումը։ Այս գաղափարախոսները անկախությունը վերածել են ոչ թե զարգացման ծրագրի, այլ քաղաքական կուռքի։ Այն դարձել է մի տեսակ սրբազան բառ, որի անունով կարելի է արդարացնել ցանկացած սխալ, ցանկացած ձախողում և նույնիսկ ժողովրդի և պետության դեմ ուղղված ցանկացած հանցանք։ Սակայն, պետությունը, որը կառավարվում է պոպուլիստական լոգունքներով, այլ ոչ թե ռազմավարությամբ, անխուսափելիորեն կորցնում է իր ապագան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներից
Ամենադիտված