Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին «ամազոնուհիների»՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:

Նախիջևանում գտնվող բրոնզեդարյան նեկրոպոլիսի գերեզմանների պեղումները ցույց են տվել, որ կանանց թաղել են զենքերով. մասնավորապես հայտնաբերվել են ածելիի պես սուր նետերի գլխիկներ, բրոնզե դաշույն և մական, ինչպես նաև զարդեր:

Հնագետները եկել են այն եզրակացության, որ նրանք կարող էին լինել «ամազոնուհիներ»։ Այս կանայք հայտնի էին տղամարդկանցից զերծ իրենց հասարակությունով և մարտի դաշտում հմտությամբ, հատկապես, երբ խոսքը վերաբերում էր նետ ու աղեղին:

Պատմաբան Բեթանի Հյուզը Observer-ին ասել է. «Սա ցույց է տալիս, որ հին հունական առասպելների և լեգենդների հետևում ճշմարտություն կա»:

Նա ընդգծել է, որ այս ապացույցն առավել նշանակալից է, երբ կապվում է ավելի վաղ գտածոների հետ. 2019 թվականին Ռուսաստանում հայտնաբերվել են նետերի գլխիկներով և նիզակներով թաղված չորս կին մարտիկների աճյուններ, իսկ 2017 թվականին հայ հնագետները հայտնաբերել են մի կնոջ մնացորդներ, որը, ըստ երևույթին, զոհվել է մարտական վնասվածքներից, քանի որ նրա ոտքի մեջ հայտնաբերվել է նետի ծայրը։ 1990-ականների սկզբին Ղազախստանի սահմանի մոտ հայտնաբերվել են դաշույնով թաղված կնոջ մնացորդներ։

«Որոշ կմախքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանայք լայնորեն օգտագործել են աղեղներ և նետեր: Մատների հոդերի փոփոխությունները միայն որսորդությամբ պայմանավորված չէին լինի: Դա որոշակի կայուն, լուրջ պրակտիկայի հետևանք է: Ոսկորների ուսումնասիրության բազմաթիվ արդյունքներ ցույց են տալիս, որ այս կանայք թամբի վրա շատ ժամանակ են անցկացրել: Կանանց կոնքը հիմնականում բաց է, քանի որ նրանք ձի են վարել: Նրանց ոսկորները ձևավորվել են ըստ իրենց ապրելակերպի», - մանրամասնել է գիտնականը:

Նա հավելել է, որ կանանց մնացորդների հետ հայտնաբերված զարդերը ներառում են կարնելյան վզնոցներ:

«Այն կիսաթանկարժեք քար է, որի առկայությունը վկայում է, որ այդ կանայք որոշակի կարգավիճակ են ունեցել», - նշել է գիտնականը:

Պարբերականը մանրամասնում է, որ Նախիջևանում արված բացահայտումները կներկայացվեն Channel 4 հեռուստաալիքի նոր «Աշխարհի գանձերը» վերնագրով հաղորդաշարում, որը կսկսվի ապրիլի 6-ին:

Դրվագներից մեկը՝ «Մետաքսի ճանապարհները և Կովկասը», ներկայացնում է աշխարհի այն հատվածը, որը դարեր շարունակ ականատես է եղել մշակույթների և քաղաքակրթությունների անկմանը և որտեղով անցել են Ասիան և Եվրոպան կապող առևտրային ուղիները:

Ուղիղ․ Պայթյունավտանգ իրավիճակ. ո՞րն է ելքըԿիրանցից բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահին Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկաՀայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է կանխատեսվում Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը «Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան ՂուկասյանՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանԻրազեկում․ 35 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքներըԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Ստավրոպոլի Նևինոմիսսկի կենտրոնական շուկան է հրդեհվել (տեսանյութ) Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով․ ՓաշինյանԱպրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնըԱրևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Որոշ զինծառայողներ «զղջման ուղերձ» են տարածել (տեսանյութ) «Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին․ Տիգրան Աբրահամյան1915թ. ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը. պատմության այս օրը (27 ապրիլ)Առեղծվածային դեպք․ հյուրանոցում 2 դիակ են հայտնաբերել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»«Ոտքի՛». Երևանում միացել են Տավուշյան շարժմանը Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էՄանրամասներ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ նիստից․ «Հրապարակ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Պատգամավորից մինչեւ սովորական քաղաքացի. «Հրապարակ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ»
Ամենադիտված