Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը միշտ էլ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն իշխանությունը զավթելուց հետո Փաշինյանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե Հայաստանը շարժվում է «ժողովրդավարության բաստիոն» դառնալու ճանապարհով։ Պատահական չէ, որ տարբեր միջազգային հանդիպումների ժամանակ նա փորձում էր հատուկ ներկայացնել, թե ինչ հաջողությունների է հասել Հայաստանը ժողովրդավարության բնագավառում։ Ավելին, իր սահմանափակ միջազգային շփումների համատեքստում նա անգամ ժողովրդավարությունը հայտարարեց որպես Հայաստանին բնորոշ բրենդ։ Իրականում Հայաստանում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Ավելին, ընթացիկ իրադարձությունները վկայում են, որ Հայաստանը հետընթաց է գրանցում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում։

Պատահական չէ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն ու միջազգային հեղինակավոր երկու իրավապաշտպան կառույց՝ «Amnesty International»-ը և «Freedom House»-ը, ի թիվս այլ խայտառակ երևույթների, ահազանգում են նաև Հայաստանում ոստիկանների բռնությունների ու խոշտանգումների մասին։ Ընդ որում, ընդգծվում է ոստիկանական բաժանմունքներում կիրառվող բռնությունների, ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների, լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին։ Փաստացի մեկ աշխարհաքաղաքական ուժային կենտրոն և երկու կարևոր իրավապաշտպան կազմակերպություն, որոնք ներկայացնում են ժողովրդավարական արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող Արևմուտքի գնահատականները, լիովին ցաքուցրիվ են անում Փաշինյանի այն թեզերը, թե ինքը «ժողովրդավարական բաստիոն» է կառուցում։

Իսկ վերջին օրերին Հայաստանի տարբեր մարզերում կատարվողը գալիս է ապացուցելու, որ իրավապաշտպան կազմակերպությունների ու Պետդեպարտամենտի գնահատականները դեռ չափազանց մեղմ են։ Իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները անհամաչափ բիրտ, վայրենի ուժ են կիրառում։ Ընդ որում, իրավապահների գործողությունների արդյունքում այնպիսի վայրագություններ են իրականացվում, որ իրենց բողոքն արտահայտող մարդիկ հարձակման են ենթարկվում, վնասվածքներ ստանում ու անգամ ուշագնաց լինում։ Այսպիսի բիրտ ուժի ու բռնությունների միջոցով Փաշինյանը ձգտում է վախ սերմանել քաղաքացիների շրջանում, որպեսզի նրանք բողոքի գործողություններ չիրականացնեն, երբ այնպիսի իրավիճակում ենք, որ մեր պետականությունն է վտանգի տակ։

Միաժամանակ, պատահական չէ, որ Փաշինյանի իշխանությունը պարբերաբար ձեռնամուխ է լինում ոստիկանների աշխատավարձի ավելացմանը, նրանց մոտիվացնում ու ուղղորդում է մարդկանց վրա հարձակվելու, ծեծելու, ջարդելու և չարդարացված բռնություն գործադրելու։ Ժամանակին, երբ ընդդիմադիր Փաշինյանը բողոքի գործողություններում էր ներգրավված ու ճանապարհ էր փակում, անընդհատ ընդգծում էր, որ իրենք իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը, և ոստիկանությունն իրավունք չունի բռնություն գործադրել։ Արդյունքում ստացվում է այնպես, որ ճանապարհ փակելով ու անհնազանդության ակցիաներ անելով իշխանության եկած ուժն այսօր վերածվել է բառիս բուն իմաստով բռնատիրական ռեժիմի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայումՄայիսյան ձյունը՝ Ջերմուկում (տեսանյութ) Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ» Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Դաժան դեպք՝ Վանաձորում․ որդին հարվածներ հասցնելով սպանել է մորըԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News«Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղել
Ամենադիտված