Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE Հանրապետության հրապարակում մեկնարկել է Տավուշը հանուն հայրենիքի փրկության հանրահավաքը (ուղիղ)

Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. Դավթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան նոր ատոմակայան է կառուցում, Ադրբեջանը ևս նման մտադրություններ ունի, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, սակայն ամեն ինչ արվում է Մեծամորի ատոմակայանի շահագործումը հնարավորինս շուտ կասեցնելու համար։ Նոր ատոմակայանի կառուցումն էլ հղի է իր խնդիրներով։ Թեմայի վերաբելյալ 1or.am-ը հարցեր է ուղղել էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանին։ 

- Պարո՛ն Դավթյան, տևական ժամանակ է՝ Ադրբեջանը և Թուրքիան մեկը մյուսին շարունակելով՝ հայտարարում են, որ Մեծամորի ատոմակայանը բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնում, որ պետք է շահագործումը դադարեցնել և այլն։ Իսկապես այդքան խնդրահարո՞ւյց է և ի՞նչքան ժամանակ դեռ կարող ենք անխափան շահագործել ատոմակայանը։

 - Այդ բնապահպանական բնույթի բոլոր հայտարարությունները մերկապարանոց են և տեղավորվում են թուրքերի ու ադրբեջանցիերի աշխարհաքաղաքական նկրտումների մեջ։ Հայաստանն այս պահի դրությամբ տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի ատոմակայան, որն անկախ առկա վիճակից զարգացնում է խաղաղ ատոմը։ Անկախ ամեն ինչից՝ Մեծամորի ատոմակայանը մեր անվտանգության հենասյուներից է, և դա շատ լավ հասկանում են մեր թշնամիները, ուստի ջանք ու եռանդ չեն խնայում այն վարկաբեկելու համար։ Այս քաղաքականությունը նոր չէ. երբ 1995թ. գործարկվեց երկրորդ էներգաբլոկը, Թուրքիան և Ադրբեջանն ամենատարբեր մակարդակներում խոսւմ էին սրա մասին։ Մի կողմ թողնելով հարցի քաղաքական մասը՝ պետք է հաշվի առնենք մի քանի հանգամանք: ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական և մոնիթորիգային խմբերը մշտապես դրական եզրակացություն են տվել ատոմակայանի շահագործման վերաբերյալ։ Երկրորդ՝ վերջերս հայկական ԱԷԿ-ը մոդեռնիզացվեց «Ռոսատոմի» հետ համատեղ աշխատանքով և հաստատվեց ՄԱԳԱՏԷ-ի կողմից։ Այդ մոդեռնիզացիան թույլ է տալիս շահագործումը շարունակել միչև 2036թ.։ Երրորդ՝ այստեղ տարբեր առիթներով եղել են ԵՄ փորձագետներ և կրկին տվել դրական գնահատականներ։ Այստեղից ևս մեկ հետևություն, որ Բաքվի և Անկարայի հայտարարությունները կրում են քաղաքական բնույթ։ 

- Իսկ ինչո՞ւ է թիրախում հենց ատոմակայանը։ 

- Երկու երկրներն էլ ձգտում են կայանալ որպես միջուկային պետություններ։ Թուրքիան նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել է։ Ադրբեջանն էլ թեև չունի ատոմակայան կառուցելու հստակ նախագիծ, բայց մեզ հայտնի է, որ տարիներ շարունակ տարբեր հարթակներում բանակցություններ է վարել իր տարածքում առաջին ԱԷԿ-ը կառուցելու նպատակով։ 2019 թվականից «Ռոսատոմի» հետ վերսկսել է բանակցությունները, տեսնենք թե դա ուր կտանի։ 

- Սրանից ի՞նչ վտանգներ կան ՀՀ-ի համար։ 

- Մենք հայտնվում ենք մի հետաքրքիր իրավիճակի մեջ։ Արևմուտքում՝ Թուրքիա՝ միջուկային զարգացած կոմպլեքսով, հարավում՝ Իրան և Ադրբեջան, որ առաջիկայում նման նախագիծ ունի։ Չպետք է մոռանանաք, որ Թուրքիան և մասնավորապես Ադրբեջանը ինտենսիվ հարաբերություններ են զարգացնում Պակիստանի հետ, որը միջուկային պետութուն է, ունի միջուկային զենք և հաշվի առնելով այս երկրների ռազմական համագործակցությունը, պետք չէ բացառել, այս երկրների միջև կարող է տեղի ունենալ միջուկային զենքի ստեղծման տեխնոլոգիայի փոխանակում։ Ըստ այդմ, մեր տարածաշրջանում կարող է ի հայտ գալ ևս մեկ միջուկային պետություն՝ հանձին Թուրքիայի։ Ես ավելի քան վստահ եմ, որ առաջիկա 10 տարվա ընթացքում Թուրքիան ունենալու է միջուկային զենքի ծրագիր։ 

- Ձեր խոսքում նշեցիք, որ խնդիրն ավելի շատ քաղաքական է, քան փորձագիտական։ Այդ դեպքում ՀՀ իշխանությունն ինչո՞ւ է գնում այս խոսակցություններին ընդառաջ՝ նույնիսկ քննարկում է նոր ատոմակայանը կառուցել ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան առաջարկով։ 

- Կարծում եմ բոլորին էլ պարզ է Թուրքիային և Ադրբեջանին ընդառաջելու՝  գործող իշխանության միտումները, ոչ միայն էներգետիկայի, այլև՝ մեր ազգային, անվտանգային բոլոր ուղղություններով։ Հիմանական խնդիրն այն է, որ մինչ 2036 թ. պետք է որոշում կայացվի, թե ի՞նչ նոր ատոմակայան պետք է կառուցվի, ի՞նչ հզորությամբ և ո՞ւմ հետ։ Կա Ռուսաստանի կողմից արված առաջարկ 1200 մեգավատտ հզորությամբ ատոմակայան կառուցելու վերաբերյալ, որը պետք է կառուցվի Սանկտ Պետերբուրգի ատոմակայանի անալոգով։ Այն ենթադրում է մեծ անալոգով ատոմակայան, որը, իմ գնահատմամբ, բխում է Հայաստանի էներգետիկ շահերից և կարող է մեզ դարձնել էներգիա արտահանող պետություն։ Եվ կա ԱՄՆ-ի կողմից արված առաջարկ՝ փոքր հզորությամբ ատոմակայան կառուցելու, որ մոդուլային է և ունի 150-200 մեգավատտ հզորություն։ Պաշտոնական Երևանը նախապատվությունը տալիս է ԱՄՆ-ի տարբերակին։ Այստեղ էլ խնդիր ունենք՝ ԱՄՆ-ն մեզ առաջարկում է մոդուլային ատոմակայան, որն իրենց երկրում չկա, և հետևաբար չկա նաև նման ռեակտորների շահագործման փորձ։ Եթե ընդունվի ԱՄՆ-ի առաջարկը, ապա ՀՀ-ն արդեն նաև էներգետիկ առումով կընդունվի որպես փորձադաշտ։ Սա արվում է, որպեսզի Հայաստանին զրկեն մեծ մոդուլային ատոմակայանից և դրանով իսկ վերջանակապես խոչընդոտեն մեր տնտեսական և արդյունաբերական զարգացումը։ Սա խնդիր է նաև հայ-ռուսական հարաբերությունների համար։

«Եվրատեսիլ-2024» երգի մրցույթում ո՞ր համարի ներքո ելույթ կունենա «Լադանիվան» այսօր Քյոխը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց (տեսանյութ)Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 9 մարզում Լևոն Թաթոյանը նոր պաշտոն է ստացել ՔԿ-ում Բժիշկները միացան սրբազան պայքարին Արևմուտքը «հեղեղելու է հայերին միլիարդներով». Փաշինյանը ցանկանում է կանգ առնել Արևմուտքի պահանջովԲագրատ Սրբազանը գնդակ է խաղումՈստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) Միջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. Պուտին Միջադեպ՝ Եռաբլուրում․ ինչ է կատարվել (տեսանյութ)«Գազպրոմ»-ը վաճառքի է հանել Մոսկվայում ունեցած անշարժ գույքը (լուսանկարներ) Վարդան Ոսկանյանը միացավ Սրբազանի շարժմանը Երևանի մուտքի մոտ Բագրատ Սրբազանին աղ ու հացով դիմավորեցին Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Հայաստանը կրկնում է Ուկրաինայի ողբերգական ճանապարհըՄալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա Որպես հավատացյալ քրիստոնյա, որպես հայ, անվերապահորեն աջակցում եմ մեր եկեղեցուն. Արմեն ՊետրոսյանԱլիևը վաղն էլ կասի՝ «եթե ձեր այբուբենը չփոխեք, պատերազմ եմ սկսելու»․ Շարմազանով Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ 1992թ. հայկական զորամիավորումները ավարտել են Շուշիի ազատագրումը. պատմության այս օրը (09 մայիս)«Ռազմական ժամանակաշրջանի երաժշտություն» աուդիոգրադարանի սկավառակներից մեկը նվիրված է Արամ Խաչատրյանի երաժշտությանըՌուս զինվորականները դուրս կգա՞ն ՀՀ-իցԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ կրակոց է հնչել ԱԱԾ-ին ուզում եմ հարցնել` մեր ազգային անվտանգությունը ապահովվա՞ծ է. Գառնիկ ԴանիելյանՍրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ«3 մեծ շունչ քաշեց ու աչքերը փակվեցին»․ մայրը որդու վերջին վայրկյանների մասին է պատմում (տեսանյութ)ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ Լիդերների փակ քննարկումը․ Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնըԿարկուտ, քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինիԵրկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Պուտինը՝ Փաշինյանին Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ» 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետքարտուղարության, կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են «Ժողովուրդ» Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ» Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ» Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ» «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ» Դոլարը թանկանում է ռուբլին նվազումՄայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ինՄեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ ՍամսոնյանԱրցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք․ Բագրատ ՍրբազանՀայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ ՕվերչուկՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԿիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ)ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ․ գագաթնաժողում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը․ ՌԴ փոխվարչապետՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ
Ամենադիտված