Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին (7-րդ դար) ապրիլի 23-ից հավատացյալների համար հասանելի չէ, դեպքի վայրից հայտնում է «blagovest-info.ru»-ի թղթակիցը, այցելուների համար անհասանելի կլինի նաև տեղի գերեզմանատունն ու Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված հայ զինվորների պանթեոնը։

Ապրիլի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի գծման արդյունքում տաճարից հիսուն մետր հեռավորության վրա կանգնեցվել է սահմանաբաժան սյուն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր սոցիալական ցանցում հրապարակել է սյան լուսանկարը։ Տավուշի մարզի բնակիչները, որոնք համաձայն չեն վարչապետի որոշման հետ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ մեկ շաբաթ է՝ իրենց բողոքն են հայտնում՝ փակելով Նոյեմբերյան-Թբիլիսի ճանապարհը։ Անվտանգության ուժերը հարակից Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս և Բերքաբեր գյուղերի բնակիչներին թույլ չեն տալիս մոտենալ եկեղեցուն։

Հենց այս չորս գյուղերից էլ, ըստ Հայաստանի վարչապետի ավելի վաղ արած հայտարարության, տարածքներ են պոկվել։ Մինչ բնակիչները վիճում էին վարչապետի հետ՝ վերջինիս տարածաշրջան կատարած այցի ժամանակ, հայ զինվորականները ականազերծել են Ադրբեջանին փոխանցվող տարածքները և տեղադրել պայմանական սահմանը նշող ցուցանակներ։ Այդ «սահմանը» գծված է Սուրբ Աստվածածին եկեղեցուց և գերեզմանոցից մոտավորապես 50 մետր հեռավորության վրա։

«Հայաստանի իշխանությունները հերթական սուտն են տարածում՝ պնդելով, որ ֆիզիկապես տաճարը մնում է հայկական կողմում։ Սակայն սահմանը գծում են հենց դրա կողքին և մեզ արգելում են այցելել այդ սահմանային գոտի»,- Blagovest-info-ի հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ մեկնաբանելով Փաշինյանի մամուլի ծառայության հայտարարությունը, թե եկեղեցին ֆիզիկապես մնում է Հայաստանի տարածքում։ Սրբազանը, դիմելով բողոքող ժողովրդին, խորհուրդ է տալիս սիրտը չկոտրել:

«Ամեն ինչ նոր է սկսվում, սա վերջը չէ, մի հուսահատվեք։ Կոչ եմ անում բոլոր գործարարներին, բոլոր ներկա ու նախկին զինվորականներին, բոլոր ոստիկաններին ու իրավապահներին, մշակույթի գործիչներին՝ ձեր դիրքորոշումը հայտնի դարձրեք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ խոսքով: Մի ստանձնեք աղետի պատասխանատվությունը: Մարդկանց հանգիստ թողեցիք, ժամանակն է այս ամենը շտկելու»,- ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդը։

Նիկոլ Փաշինյանն արդեն խոստացել է նոր տներ կառուցել այն տավուշցիների համար, ովքեր տարածքների հանձնումից հետո ստիպված կլինեն լքել իրենց տները։ Սակայն տեղի բնակիչները հրաժարվում են գումարից և պահանջում, որ Փաշինյանն իր հերթին հրաժարվի «Հայաստանի հանձնման շարունակվող քաղաքականությունից»։ Սահմանի այն հատվածը, որն արդեն մաքրվել ու տրվել է ադրբեջանական կողմին, 1990-ականների սկզբի ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի լավագույն ամրացված պաշտպանական գծերից էր։

Տավուշի բնակիչները չեն հավատում Ադրբեջանի հետ խաղաղության մասին Փաշինյանի պնդումներին, քանի որ կարծում են, որ վարչապետը ձախողել է բոլոր այն ծրագրերը, որոնք իսկապես կարող էին խաղաղություն բերել։ Ուստի տավուշցիները չեն պատրաստվում լքել իրենց տները և անժամկետ բողոքի ակցիաներ են հայտարարել։ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին կենտրոնագմբեթ եկեղեցի է, որը համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության մարգարիտներից մեկը, կառուցվել է 6-7-րդ դարերում։

Դրսից փոքր երևացող եկեղեցին ճարտարապետական լուծման շնորհիվ ներքուստ բավական ընդարձակ է՝ գմբեթը հենված է միջանցքների կամ աբսիդների անկյուններին, իսկ ձգողականության ուժը թուլանում է կայուն խորշերի օգնությամբ։

Այս կառույցների պարզությունն ու ներդաշնակությունն արտահայտվում է ազատ, անբաժան ներքին տարածությամբ, շենքի ներքին և արտաքին կոմպոզիցիաների միասնությամբ և կայունության բարձրացմամբ (իզուր չէ, որ վաղ միջնադարյան նման հուշարձաններից շատերը պահպանվել են գրեթե անձեռնմխելի կերպով, նույնիսկ ուժեղ երկրաշարժերից հետո):

Հայաստանում կա չորս այդպիսի հուշարձան-եկեղեցի՝ Մաստարայում, Հառիճում, Ոսկեպարում և Արթիկում։ Ոսկեպարի եկեղեցու դեկորատիվ հարդարանքը համապատասխանում է հայկական շինությունների վաղ միջնադարյան ոճին։ Դրսից ուղղանկյուն ցցված աբսիդները ծածկված են երկթեք տանիքներով։ Վերջին անգամ Ոսկեպարի եկեղեցին վերանորոգվել է 1975-77 թվականներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց (տեսանյութ)Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետԲագրատ Սրբազանին եթե կալանավորեն՝ ժողովուրդը 10 անգամ կավելանա. Շարմազանով (տեսանյութ)Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պատմությունը քեզ շատ ցավ է պատճառել, բայց դու ինքդ ես փրկել տունդ ցավից և թշնամուն հաղթել. Արտակ ԶաքարյանԲագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակի ավարտից հետոՊետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ ԴանիելյանՄեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ ՍրբազանՄի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ)Կառավարության պատշգամբից թաքուն հետևում և նկարահանում են հանրահավաքը (տեսանյութ)Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները․ Բագրատ ՍրբազանՄեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան( Տեսանյութ)Արման Թաթոյանը մասնակցում է Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Մենք հաշտության օրակարգ ունենք, պիտի իրականություն դարձնենք. ՍրբազանՃշմարտությունը եկավ հայոց մայրաքաղաք և ամբողջ հայությանը արթնացրեց. Գուրգեն Մելիքյան (տեսանյութ)Սրբազանը սկսեց երգել Հայոց Օրհներգը, բազմահազար ժողովուրդը միացավ նրան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղՋերմ ողջույններ, գրկախառնություններ ու օրհնություն. Ինչպես են Հանրապետության հրապարակում դիմավորում Բագրատ Սրբազանին (Տեսանյութ)Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին ՝ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ․ Վարդան ՈսկանյանՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Եթե ՀՀ-ի քաղաքացի ես և մտահոգ ես ՀՀ-ի իրական շահերով, պետք է լինես հրապարակում». ՄելքոնյանՍրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակինԴեպի Հանրապետության հրապարակ եկող բազմամարդ երթի մի ծայրը Բաղրամյան պողոտայի սկզբում է, մյուսը՝ Ֆրանսիայի հրապարակումՆախկին ԱԳ նախարարները, արևելագետներն ու դիվանագետները միացան Սրբազանի երթինՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան«Վահե Ղազարյան, այդ տղերքին՝ ոստիկաններին, մի՛ փչացրեք, մենք ոչ ջրածնային, ոչ էլ ատոմային ռումբ ունենք, այդ տղաներին արդեն բավարար չափով փչացրել եք, դադարեցրեք ապօրինությունները»․ Բագրատ սրբազանը՝ ՆԳ նախարարինԴեպի Երևան ճանապարհ է փակվել և չեն թողնում, որ ժողովուրդը գա, եթե ճիշտ է, ապա Վահե Ղազարյան, դադարեցրեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատգամավոր Զատուլինը հայտարարել է Անդրկովկասը «հակառուսական ցատկահարթակի» վերածելու ԱՄՆ-ի փորձերի մասին«Եվրատեսիլ-2024» երգի մրցույթում ո՞ր համարի ներքո ելույթ կունենա «Լադանիվան» այսօր Քյոխը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց (տեսանյութ)Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 9 մարզում Լևոն Թաթոյանը նոր պաշտոն է ստացել ՔԿ-ում Բժիշկները միացան սրբազան պայքարին Արևմուտքը «հեղեղելու է հայերին միլիարդներով». Փաշինյանը ցանկանում է կանգ առնել Արևմուտքի պահանջովԲագրատ Սրբազանը գնդակ է խաղումՈստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) Միջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. Պուտին Միջադեպ՝ Եռաբլուրում․ ինչ է կատարվել (տեսանյութ)«Գազպրոմ»-ը վաճառքի է հանել Մոսկվայում ունեցած անշարժ գույքը (լուսանկարներ) Վարդան Ոսկանյանը միացավ Սրբազանի շարժմանը Երևանի մուտքի մոտ Բագրատ Սրբազանին աղ ու հացով դիմավորեցին Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Հայաստանը կրկնում է Ուկրաինայի ողբերգական ճանապարհըՄալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
Ամենադիտված