Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ նիստից․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որին մասնակցել են ինչպես ՔՊ վերնախավը՝ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ շարքային կուսակցականներ։ Փակ հանդիպումից հետո տարածած պաշտոնական հաղորդագրությամբ միայն հայտնեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով եւ պատասխանել մասնակիցների հարցերին։

Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ նիստից։ Ներածական խոսքով նախ հանդես է եկել Փաշինյանը` իր գնահատականներն ու տպավորությունները ներկայացնելով ապրիլի 19-ից մեկնարկած սահմանազատման-սահմանագծման աշխատանքների վերաբերյալ։ Նա բավականին բարձր տրամադրությամբ ու ոգեւորությամբ է խոսել «պատմական» այդ փաստի մասին՝ նշելով, որ, ըստ էության, սկսվել է Հայաստանի Հանրապետության լինելիության գործընթացի մեկնարկը, եւ ավելի քան 30 տարվա անկախ պետության կարգավիճակում Հայաստանն այլեւս ունի որոշված պետական սահման՝ առայժմ 10-12 կմ։ Մինչդեռ Հայաստան պետության լինելիությունը հարցականի տակ դրվեց հենց իր պաշտոնավարման ժամանակ` հենց այս սահմանազատման կեղծ գործընթացի ժամանակ:

Փաշինյանը կուսակիցներին ոգեւորել է, թե իրենց հաջողել է խնդրի լուծման լավագույն տարբերակի շուրջ համաձայնության գալ, այն է՝ Ադրբեջանին հանձնել բնակավայրերը միայն, մինչդեռ իրենցից պահանջում էին նաեւ հարակից հողակտորները՝ ավելի քան 600 հեկտարի չափով: Իսկ այդ դեպքում Տավուշն ամբողջությամբ կառնվեր աքցանի մեջ։ Նշենք, որ արդեն քանի օր է՝ տարբեր տեսանյութեր են տարածվում, որոնցից ակնհայտ է դառնում, որ իշխանության հրապարակած քարտեզով սահմանագծման դեպքում է Տավուշի մի հսկա հատված շրջափակման մեջ հայտնվում։ 

Բայց Փաշինյանը որոշել է իրականությունը շրջված ներկայացնել եւ կեղծ ոգեւորություն բեմադրել` թիմին էլ մոլորեցնելով: Ապա ՔՊ-ականներին հնարավորություն են տվել երկուական րոպեում տեղավորվելով` հարցեր տալ առաջնորդին: Եվ միայն Փաշինյանի պատասխաններից են շատերը հասկացել, որ առանձնապես ոգեւորվելու պատճառ չունեն, եթե չասենք` հակառակը։

Պարզ է դարձել, որ չնայած «պատմական իրողություն» է տեղի ունեցել, բայց այս պահի դրությամբ չկա պայմանավորվածություն, թե հաջորդը հայ-ադրբեջանական շփման գծի որ հատվածում է սահմանագծում-սահմանազատում իրականացվելու։ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, թե չկա նաեւ երաշխիք, որ Ադրբեջանը կհրաժարվի պատերազմից հետո իր կողմից օկուպացված հայկական տարածքների հատվածներից՝ Ջերմուկ, Վարդենիս, Սիսիան: Կխուսափի այս մասում սահմանազատում իրականացնելուց: Բայց կրկին շեշտել է գործընթացի կարեւորությունը եւ ՀՀ պատրաստակամությունը, որը, ըստ նրա, գնահատվելու է միջազգային հանրության կողմից՝ հետագա զարգացումների համատեքստում։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է նաեւ, որ գործընթացում չկան միջնորդներ` Ադրբեջանի հետ ուղիղ շփումներ ունեն, որոշումներն այդպես են կայացվում։

ՔՊ-ականները հետաքրքրվել են տավուշցիների հետագա անվտանգության խնդիրներով, հարցրել են՝ արդյո՞ք նոր սահմանագիծը նրանց ամբողջապես չի դրել ադրբեջանցիների վերահսկողության տակ, եւ գործընթացի արդյունքում կա՞ հաշվարկ, թե քանի տավուշցի է զրկվելու իր սեփականությունից՝ տնից, հողամասից եւ այլն, ու լինելո՞ւ է փոխհատուցում։ Նիկոլ Փաշինյանը վերացական պատասխաններ է տվել, թե խնդիրը մի հողամասի կամ տան հարցով չի կարելի արգելակել, եւ կրկին շեշտել է, որ սա ՀՀ պետականության պահպանման գործընթացի մեկնարկ է: Բայց նաեւ չի թաքցրել, որ սահմանին կից համայնքները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում: Հետո էլ ավելացրել է, թե նախկինում էլ էին գտնվում՝ նկատի ունենալով ԽՍՀՄ տարիները, իսկ հիմա իշխանության խնդիրն է՝ հասնել նրան, որ այլեւս կրակոցներ չլինեն սահմանին։

ՔՊ-ականները հետաքրքրվել են՝ եթե կողմերի միջեւ այլեւս համաձայնություն է կայացել կարեւոր հարցում, կարո՞ղ են ենթադրել, որ սառույցը հալվել է, եւ խաղաղության պայմանագրի ստորագրումն էլ սարերի ետեւում չէ: Բայց Փաշինյանը սառը ջուր է լցրել խաղաղության պայմանագիր տենչացող կուսակիցների գլխին՝ ասելով, թե չի կարելի ասել, եւ ընդհանրապես, հնարավոր է մոտ ապագայում այդպես էլ համաձայնության չգան այդ պայմանագրի շուրջ։

Փորձել է նաեւ այդքան վատ լուրերի մեջ մի լավ նորություն էլ հայտնել․ երբ հարցրել են անկլավների-էքսկլավների փոխադարձ վերադարձի մասին, ասել է, թե հայկական անկլավ Արծվաշենը փաստաթղթավորված է, բայց ադրբեջանական անկլավների մասով մենք իրավական հիմքեր չունենք, դա նշանակում է, որ Ադրբեջանն իրականում իրավական հիմք չունի դրանք հետ պահանջելու, ուստի ժամանակ կարող են շահել այդ իրավական հիմքերը վեր հանելու, քարտեզները համադրելու, սահմանները որոշելու եւ նման այլ հարցերի քննարկման ժամանակ։
ՔՊ-ականներից մի քանիսին էլ հայրենի հողը հանձնելուց ավելի ընդդիմության ակցիաներն են հուզել, նրանք Փաշինյանին կոչ են արել` ճնշել այդ պայքարը, որ չխանգարի պրոցեսին: Փաշինյանը տարակուսել է, թե ցուցարարներին խրձերով բերման ենք ենթարկում, ուրիշ ի՞նչ ճանապարհով ճնշեն։

Մանրամասն թերթի այսօրվա համարում

Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՀայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասինLIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստըՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց էՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ ՊուտինՀարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ)ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է. Արմեն Աշոտյան Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա
Ամենադիտված