Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը. Այս տարի ներկայացվում է բոլոր ժամանակների ամենաառեղծվածային կերպարին պատկերող հայտնի գլուխգործոցի վերականգնման պատմությունը։ Դեռևս 2019 թ․ մշտական ցուցադրությունից հանված և վերականգնման արվեստանոց տեղափոխված «Սալոմե»ն վերադարձել է ցուցասրահ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Կարեն Գիլոյանը, պետական պաշտոնյաներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, արվեստի սիրահարներ։

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է․ «Կուզենայի, որ մենք ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործության ցուցադրության վերաբացումը տեսնենք մեծ պատկերի մեջ: Իսկ այդ մեծ պատկերը պատկերասրահի վերափոխումն է։ Վերջին տարիներին զգալի վերանորոգման և վերազինման աշխատանքներ ու ծրագրեր են իրականացվում Հայաստանի ազգային պատկերասրահում և, առհասարակ, թանգարանների ոլորտում։ 2018 թվականից ի վեր պատկերասրահում անցկացվել է օդափոխության ժամանակակից համակարգ, բարեկարգվում են բազմաթիվ սրահներ: Այս տարվա ավարտին նախատեսվում է, որ ամբողջ թանգարանի տարածքի 9 հարկերը վերանորոգված կլինեն։Կտեղադրվի ժամանակակից անցակետ՝ միասնական տոմսային համակարգ ներդնելու շրջանակում: Վերականգնվում են կտավներ, որոնց շարքից է «Սալոմե»-ն»:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև թանգարանային ոլորտի վերջին ձեռքբերումներին՝ թանգարանների ոլորտը կարգավորող օրենքի ընդունմանը և «Մշակույթի զարգացման հիմնադրամի» ստեղծմանը։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի տեղեկացմամբ՝ պատկերասրահում 2021 թվականին մեկնարկել է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում վերականգնվել և ցուցադրությամբ հանրությանն են ներկայացվել 4 գլուխգործոցներ։ Այժմ երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադարձել հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։

«Մշակութային արժեքների վերականգնման ցուցադրությունները վերջին տասնամյակում աշխարհի տարբեր երկրներում դարձել են թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվել ու ստեղծագործությունների վերականգնման խորհրդավոր և հաճախ «անհասանելի» աշխարհում, ծանոթանալու վերականգնող վարպետների բարդ և պատասխանատո ւաշխատանքին, դառնալու դրա անուղղակի և ուղղակի մասնակիցը։ «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակում՝ մեկ գործի ցուցադրությամբ, «Սալոմե»-ն այժմ ներկայացվում է հանրությանը։ Գեղարվեստական այս բարձրարժեք կտավը դասվում է համաշխարհային կերպարվեստում Սալոմեին նվիրված լավագույն երկերի շարքին»,-ասել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը։

Նշենք, որ 1929 թվականին Հռոմից Երևան տեղափոխված այս գլուխգործոցը մշտապես ներկայացված է եղել Հայաստանի ազգային պատկերասրահում։ 2019 թվականին «Սալոմե»-ն հիմնովին վերականգնման նպատակով տեղափոխվել է Հայաստանի ազգային պատկերասրահի «Վերականգնման և կոնսերվացման» բաժին։ Հինգ տարի տևած համալիր վերականգնումը Վարդգես Սուրենյանցի ամենատպավորիչ և ազդեցիկ կտավներից մեկին՝ «Սալոմե»-ին, վերադարձրել է իր երբեմնի տեսքն ու շքեղությունը։

Հայ կերպարվեստի խոշորագույն վարպետ Վարդգես Սուրենյանցի վերականգնված կտավի կողքին այժմ ցուցադրվում են նաև վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարները իրենց բացատրագրերով:

Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ համապատասխան գործիքներով ու նյութերով աշխատանքային սեղան, նկարակալ և այլն։ Ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն կարող է ինքնուրույն զննել ստեղծագործության վերականգնված հատվածները, երանգավորումներն ու այլ միջամտությունները: Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Սալոմե» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։

ՃՏՊ Սյունիքում․ 5 հոգի հոսպիտալացվել է ՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ուղիղ․ Պայթյունավտանգ իրավիճակ. ո՞րն է ելքըԿիրանցից բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահին Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկաՀայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է կանխատեսվում Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը «Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան ՂուկասյանՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանԻրազեկում․ 35 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքներըԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Ստավրոպոլի Նևինոմիսսկի կենտրոնական շուկան է հրդեհվել (տեսանյութ) Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով․ ՓաշինյանԱպրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնըԱրևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Որոշ զինծառայողներ «զղջման ուղերձ» են տարածել (տեսանյութ) «Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին․ Տիգրան Աբրահամյան1915թ. ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը. պատմության այս օրը (27 ապրիլ)Առեղծվածային դեպք․ հյուրանոցում 2 դիակ են հայտնաբերել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»«Ոտքի՛». Երևանում միացել են Տավուշյան շարժմանը Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էՄանրամասներ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ նիստից․ «Հրապարակ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Պատգամավորից մինչեւ սովորական քաղաքացի. «Հրապարակ»
Ամենադիտված