Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր ռազմավարական դաշնակիցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայրենական» հռչակված շուրջ քառասնօրյա պատերազմում մեր կրած պարտության պատճառների ու բացթողումների մասին դեռ շատ կխոսվի ապագայում, մի բան, սակայն, ակնհայտ է նաև այսօր. ՀՀ քաղաքական իշխանությունը, ի դեմս վարչապետ Փաշինյանի, հերթական անգամ դրսևորեց իր անճարակությունը, բայց այս անգամ այն մեզՀԱՅՐԵՆԻՔարժեցավ: Ի թիվս մեր բացթողումների ու սխալների մասին տարբեր մակարդակներով արվող բազմաթիվ հարցադրումների, այսօրչի կարող շրջանցվել մի կարևոր հարց ևս. արդյո՞ք ռազմավարական էր մեր հիմնական դաշնակցի՝ ՌԴ-ի վարքագիծը հայ ժողովրդի համար բախտորոշ այս գոյամարտում: Այս հարցի պատասխանը գոնե առայժմ մեր ունեցած տեղեկությունների և, ի վերջո, հայ ժողովրդին ներկայացված կապիտուլյացիայի պայմանագրի(ըստ էության՝ դա պայմանագիր է, այլ ոչ թե հայտարարություն) ձևավորման հարցում ՌԴ-ի իշխանությունների դերակատարության տեսանկյունից միանշանակ չէ: Եթե ճիշտ է, որ մեր բանակն այլևս չէր կարող շարունակել պատերազմը, և օր առաջ պատերազմը կանգնեցնելը հրամայական անհրաժեշտություն էր, ուրեմն կապիտուլյացիայի պայմանագրով մեզ տրվողի համար պարտական ենք մեր ռազմավարական դաշնակցին:Անկախ ամեն ինչից, կասկածից վեր է, որ հայկական զորամասերը մարտնչել են անձնուրացաբար, որ հայ զորավարն ու զինվորը այս պատերազմում ևս, ինչպես և նախորդ պատերազմներում, դրսևորել են հանդուգն քաջության բազում օրինակներ: Այնպիսի քաջության օրինակներ, որպիսիք հազվադեպ են հանդիպում համաշխարհային ռազմարվեստի պատմությն մեջ: Ուստի հայտնի արտահայտությունը վստահորեն կարող ենք վերաձևակերպել հետևյալ կերպ. պատերազմում պարտվել է հայոց պետությունը և ոչ թե հայկական բանակը:

Այստեղ մեր նպատակից դուրս է անդրադառնալ ՀՀ իշխանությունների ապաշնորհության հարցին, մասնավորապես՝ անցած երկուսուկես տարում հայ-ռուսական միջպետական հարաբերություններում նրանց դրսևորած տղայական պահվածքին: Դա առանձին զրույցի թեմա է: 
Ռուսական քաղաքական վերնախավը չէր կարող չիմանալ, որ արդեն շուրջ երեք հարյուր տարի՝ Իսրայել Օրու և Դավիթ Բեկի ժամանակներից սկսած (17-րդ դարի վերջ և 18-ի սկիզբ) հայ ժողովրդի հայացքը ուղղված է եղբայրական Ռուսաստանին և այսօր էլ շարունակում է մնալ ուղղված, անկախ ժամանակ առ ժամանակ ծագող անցողակի խնդիրներից,որ հայ ժողովուրդը Ռուսական կայսրության բնական դաշնակիցը, եթե կուզեք՝ նրա սահմանապահ միջնաբերդնէ Հարավային Կովկասում, և այդ դաշնակցի դիրքերի թուլացումը նաև Ռուսական կայսրության դիրքերի թուլացում է:Էլ չենք խոսում այն մասին, որ այդ դաշնակիցը՝ հայ ժողովուրդը, ունեցել է հազարամյակներիպետականության պատմություն, այդ թվում՝ ստեղծել է հին աշխարհի աշխարհակալ տերություններից մեկը՝ Տիգրան Մեծի կայսրությունը, բայց որի ազգային-պետական հետաքրքրությունների շրջանակը վաղուց դուրս չի գալիս իր պատմական հայրենիքի սահմաններից ու տարածքային հավակնություններ չի դրսևորում հարևանների նկատմամբ: Իհարկե, հասկանում ենք, որ այս խոսքերը դուրս են այսպես կոչված «ռեալ պոլիտիկի» տրամաբանությունից, հետևաբար քաղաքական հաշվարկների տեսանկյունիցորևէ արժեք չունեն: Բայց դրանք արժեք ունեն հայ ժողովրդի համար և աստիճանաբար կարող է մեզ հարկադրեն վերանայել արդի աշխարհում կարծես թե այլևս քննություն չբռնող մեր որոշ պատկերացումներ:
Պատերազմի քառասունչորս օրերի ընթացքում ուշի ուշով հետևել ենք, թե ինչպիսի տրամադրություններ են խմորվում ՌԴ-ի քաղաքական շրջանակներում և մեդիա դաշտում: Դրանք շատ տարբեր էին ու հակասական: Բայց կար ռուս կամ ռուսաստանցի քաղաքական գործիչների, քաղաքական ու ռազմական վերլուծաբանների մի շրջանակ, որոնց տեսակետները լիովին կամ մասնակի համահունչ էին մեր ցանկություններին, իհարկե՝ հիմքում ունենալով ՌԴ-ի ռազմավարական շահը կովկասյան տարածաշրջանում: Բայց նույնիսկ այդպիսի գործիչների խոսքում երբեմն տեղ էին գտնում արտահայտություններ, որոնք չեն կարող չմտահոգել մեզ: Մասնավորապես.

1) ՌԴ-ը ինչո՞ւ պիտի օգնի Փաշինյանի կառավարությանը, որի անդամներից շատերը սորոսականներ են,

2) հայ ժողովրդի անվտանգությունը կարող է լիովին ապահովված լինել, եթե նա մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Կամ՝ ՌԴ-ի նախագահը օտար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ուղիղ տեսակապի ժամանակ ասում է, որ ՌԴ-ը թույլ չի տա հայ ժողովրդի նկատմամբ նոր ցեղասպանություն՝ ավելացնելով, սակայն, որ իրենք բարեկամական զգացումներ ունեն նաև ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ, և Ադրբեջանին պիտի վերադարձվեն յոթ շրջան-ները,որոնք չեն եղել ԼՂԻՄ-ի կազմում: ՌԴ նախագահը չի ասում, սակայն, թեԱրցախի հանրապետության ինչպիսի կարգավիճակ է տեսնում: Ի դեպ, կարգավիճակի հարցը անորոշ է նաև կապիտուլյացիայի պայմանագրում:

Ընդունում ենք, որ, անկախ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից, հայ ժողովրդին ներկայացված կապիտուլյացիայի առաջին և թերևս միակ մեղավորը ՀՀ քաղա-քական իշխանություններն են: Սակայն չենք ուզում հավատալ, որ հայ ժողովրդին ներկայացված այս նվաստացուցիչ պայմանագիրը ՌԴ-ի հետ հարաբերություններում Փաշինյանի կառավարության դրսևորած խակ վարքագծի պատասխանն է մեր ռազմավարական դաշնակցի կողմից, և որ ցանկության դեպքում ՌԴ-ը չէր կարող լրացուցիչ ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների վրա, որ հայ ժողովրդին ներկայացվող պայմանագիրը չլիներ կապիտուլյացիոն, հետևաբար նվաստացուցիչ: Եթե ամբողջությամբ ուժի մեջ մտնեն մեզ պարտադրված կապիտուլյացիայի դրույթները,միբան աներկբա կարող ենք արձանագրել. պայմանագիրը այս կամ այն չափով բավարարում է բոլոր կողմերին, բացի հայ ժողովրդից, հետևաբար այն չի կարող երաշխավորել երկարատև խաղաղություն տարածարջանում: Երկարաժամկետ հաշվարկում կողմերից և ոչ մեկը չի հասել իր ձգտումների առավելագույնին, բայց այդպես գրեթե չի էլ լինում: Ներկա իրավիճակում առավել ևս չէր կարող լինել: Այդ պայմանագրով՝ 1) Պուտինյան Ռուսաստանն իր վերահսկողության տակ է վերցնում տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ Ադրբեջանին. 2) Էրդողանական Թուրքիան հաստատվում է Ադրբեջան կոչվող պետության մեջ՝ նրա քաղաքական և տնտեսական կառավարմանը միջամտելու նկրտումներով: Հենց դրանով նա թյուրքալեզու ներքին և արտաքին լսարանների համար տաք է պահում դեպի Մեծ Թուրանիա ծավալվելու գաղափարը: Ռ. Էրդողանը տնտեսական լուրջ անկման պայմաններում գոնե առժամանակ զսպում է նաև իշ-խանության համար պայքարում իր քաղաքական մրցակիցներին. 3) Ադրբեջանը ետ է ստանում ոչ միայն «գրավյալ» յոթ շրջանները, այլև նվաճում է ԱՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը, որոնք մշտապես (ներառյալ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանը) եղել են ԼՂԻՄ-ի կազմում և ԼՂՀ-ն ինքնորոշվել էդրանցով հանդերձ: Ավելին, ռուսական դիտորդական առաքելության ներկայությունը Ադրբեջանի տարածքում կարող է զսպող դեր խաղալ Թուրքիայի հավակնություններիճանապարհին, եթե վերջինը Ադրբեջանի՝ այս պահին ալիևյան խամաճիկ կլանին չեզոքացնելու և այնտեղ լիակատար տեր ու տնօրեն դառնալու փորձ անի: Վերջապես, ցամաքային կապ է հաստատվում Նախիջևանի հետ, որը քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցություններինոր հնարավորություների դուռ է բացում Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝միաժամանակ լուրջ սպառնալիք դառնալով Հայաստանի անկախության համար. 4) Իրանը, առանց հարևան երկրների հետ հատուկ խնդիրներ ունենալու,նրանց հետպահպանել է գործընկերային համարվող հարաբերությունները. 5) արցախահայությանը, լայն առումով՝ հայ ժողովրդին բաժին է հասնում նախկին ԼՂԻՄ-ի մարզի մի մասում անորոշ կարգավիճակով մի կազմավորում՝ դամոկլյան սրի պես նրա գլխին կախված մշտական սպառնալիքով՝ ի դեմս թուրքացման վտանգի ենթակա Շուշիի և Քարվաճառի շրջանի: Այսինքն՝ մեծ հաշվով չի ստանում գրեթե ոչինչ: Միայն հազարավոր զոհեր, խեղված մարդկային ճակատագրեր, ավերված բնակավայրեր, ինչպես ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920 թ.: 
Եվ այս պայմաններում մեզ չի կարող չանհանգստացնել այն հարցը, թե ինչպես էբացատրվում ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերությունների ռազմավարականլինելը: Նրանո՞վ, որ Ռուսաստանը կանխեց արցախահայության ցեղասպանությունը, բայց փոխարենը ավելի մեծացրեց հայ ժողովրդի քաղաքական կախվածությունը իրենից: Այսինքն՝ ՌԴ-ը ուզում է հասկացնել, որ հանուն ֆիզիկական ավտանգության պիտի հրաժարվենք նաև անկախ պետականություն ունենալու մեր իրավունքի՞ց:Դժվար է հավատալ, որ աշխարհի հզոր գերտերություններից մեկը՝ ՌԴ-ը, կաշկանդված լինելով ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներով (այդպիսիք, իհարկե, կան), չկարողացավ հարկ եղած օժանդակությունը ցույց տալ իր ռազմավարական դաշնակցին, որպեսզի նա չկանգներ այսպիսի ծանր պայմաններով կապիտուլյացիայի առջև: Այնպիսի օգնություն, ինչպիսին ցուցաբերեց Թուրքիան իր եղբայրական Ադրբեջանին: Իսկապես դժվար է դրան հավատալ: Այդ դեպքում, ինչպե՞ս նույն դժվարությունները նրան չխանգարեցին վճռականորեն գործել Ղրիմում: Ի դեպ, վերջին հանգամանքը պատերազմի օրերին նշում էին նաև մի շարք ռուս քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ:
Վստահ ենք, որ այստեղ արծարծված թեման անհանգստացնում է շատերին, եթե նույնիսկ այդ մասին չեն բարձրաձայնում: ՌԴ-ի քաղաքական պատասխանա-տուները վստա՞հ են, որ նման գործելակերպով իրենցից չեն օտարի հայ ժողովրդին, թե՞ հիմա էլ, ինչպես անցած երկու հարյուր տարվա ընթացքում, համոզված են, որ հայ ժողովուրդը դատապարտված է լծված մնալու ռուսական կայսրության սայլին:


Վարդան Պետրոսյան

Աղբյուր՝ HRAPARAK.AM

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное