Իրանական պատերազմը Հայաստանը վերածում է ռազմական լարվածության կենտրոնի»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի շուրջ լարվածության սրումը աստիճանաբար Հայաստանը ծայրամասային խաղացողից վերածում է Հարավային Կովկասի կարևոր տարանցիկ հանգույցի։ Հայաստանը հայտնվում է երեք՝ մարդասիրական, տնտեսական և աշխարհաքաղաքական հոսանքների խաչմերուկում, գրում է aktcent.site–ն։
Հայ-իրանական սահմանը գործնականում մնում է Իրանից Կովկաս տանող միակ կայուն ցամաքային ելքը։ Ամեն օր հարյուրավոր բեռնատարներ շարունակում են անցնել Նորդուզի անցակետով։ Միևնույն ժամանակ, Հայաստանը դարձել է մարդասիրական միջանցք Իրանից մեկնող տասնյակ երկրների քաղաքացիների համար։ Այնուամենայնիվ, տնտեսական հետևանքներն արդեն նկատելի են։ Իրանի տարածքով տարանցման անկումը որոշ լոգիստիկ ընկերությունների ստիպում է վերակողմնորոշվել դեպի Վրաստան։ Դա կարող է թուլացնել Հայաստանի ավանդական առևտրային կապերը Իրանի հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես տարածաշրջանային շրջափակումները շրջանցելու այլընտրանքային ուղի։
Քաղաքական առումով, Երևանը հայտնվել է ավելի դժվարին իրավիճակում։ Մի կողմից, Հայաստանի ղեկավարությունը ձգտում է պահպանել ռազմավարական գործընկերությունը Թեհրանի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ շնորհավորել է նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։ Մյուս կողմից, Հայաստանը ակտիվորեն ներգրավված է Զանգեզուրի (Նախիջևան) միջանցքի նախագծի քննարկումներում, որը նախատեսված է Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելու Ադրբեջանի և Սյունիքի հայկական մարզի միջոցով՝ գործնականում շրջանցելով Իրանը։ Թեհրանը այդ նախագիծը ընկալում է որպես իր աշխարհատնտեսական ազդեցությանը սպառնալիք։ Արդյունքում, Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև, այն է պահպանելով Իրանի հետ գործընկերությունը ինտեգրվել արևմտյան տրանսպորտային ցանցերին։
Եթե Իրանի շուրջ հակամարտությունը ձգձգվի, Երևանը կարող է բախվել նոր մարտահրավերների կապված փախստականների հոսքի, խափանված առևտրի և ապագա եվրասիական միջանցքների նկատմամբ վերահսկողության համար մրցող խոշոր տերությունների ճնշման աճի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am