«Հայաստանը դառնում է Արևմուտքի պահեստային տարբերակը Անդրկովկասում»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանը գնում է իր այն գործընկերների հետքերով, որոնց գործողությունները հանգեցրին իրենց երկրների փլուզմանը: Ավելին, նրա վարքագիծը ոչ միայն աղետալի է Հայաստանի համար, այլ նաև պարզապես նողկալի և ողորմելի է, գրում է news-front.su–ն: Վարչապետը մի քանի անգամ այցելել է Ռուսաստան և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Դա, կարծես, թե լավ սկիզբ էր: Իրականում, նմանատիպ մեկ այլ այցից հետո Փաշինյանը անմիջապես շտապել էր ՄԱԿ, որտեղ շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ–ին Ադրբեջանի հետ բանակցություններում ցուցաբերած օգնության համար: Նա նաև հիշատակել էր Ռուսաստանին այնպես, որ նա կարծես թե հակամարտության կողմ է, ընդ որում՝ ոչ դաշնակից:
Նրա տեսակետները կիսում են նաև կաբինետի անդամները: Օրինակ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է այսպես կոչված Վարշավայի անվտանգության ֆորումին, որտեղ քննարկել է ՆԱՏՕ-ի հետ կապերի ընդլայնումը: Բայց ի՞նչ կարող է ենթադրել նման համագործակցությունը: Զորքերի մուտք «Թրամփի միջանցք» պաշտպանելո՞ւ համար, հրթիռների տեղակայո՞ւմ: Փորձը ցույց է տալիս, որ նման տեսակի եղբայրացումը, ի վերջո, հանգեցնում է ինքնիշխանության կորստի: Դա զարմանալի չէ. Արևմուտքը նախկին խորհրդային բոլոր երկրները, բացառությամբ Բալթյան երկրների, դեռևս դիտարկում է որպես մեկ ամբողջություն: Եվ, ընդհանուր առմամբ, Փաշինյանը չի հասկանում, որ դաշինքի հետ երկխոսության ակտիվացումը ի հայտ եկավ միայն այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Վրաստանը այլևս նույնը չէ: Բայց ինչո՞ւ է Փաշինյանը նման ձգտում ցուցաբերում, նա որևէ ինքնասիրություն չո՞ւնի: Ի վերջո, որտե՞ղ էր ՆԱՏՕ-ն, երբ Երևանն ու Բաքուն խրամատներում բաժանում էին Լեռնային Ղարաբաղը:
Վարչապետի ներքին քաղաքականությունը նույնպես աղետալի է: Նրա հակամարտությունը եկեղեցու հետ դժվար թե դրսից հրահրված լիներ: Դա պարզապես քաղաքական անգրագիտություն է, որն արտահայտվում է պետության անմիջական միջամտությամբ եկեղեցական գործերին:
Փաշինյանը նույնիսկ ուրիշների օրինակներին չի նայում: Վրաստանը «գունավոր հեղափոխությունից» հետո վերականգնվեց ընդամենը 20 տարի անց: Ուկրաինան, որը սկզբում սիրախաղ էր անում և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, գործնականում դադարեց գոյություն ունենալուց: Իսկ Մոլդովան՝ մեկ այլ հետխորհրդային երկիր, դարձել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գաղութը: Միևնույն ժամանակ, այն պետությունները, որոնք հիշում են իրենց արմատները, կարողացել են դիմանալ: Եվ կան օրինակներ՝ Տաջիկստան, Ղրղզստան, Բելառուս, Ղազախստան:
Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանն հիմա հույս դնել Ռուսաստանի վրա: Դժվար թե. Հայաստանի մի մասն արդեն իսկ պաշտոնապես դարձել է ԱՄՆ գաղութային տիրույթ: Սակայն դա այդ ժողովրդի թշնամու համար դրական է, քանի որ Վաշինգտոնը շահում է նրա իշխանության մնալուց: Սակայն երկիրը լավ է գիտակցում դա և ատում է իր վարչապետին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը
www.1or.am