Ծանոթ ու միարժամանակ անհայտ…բրեյսջամփինգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվելի ու ավելի շատ մարդիկ են սկսել ադրենալին ստանալ օգտագործելով պարաշուտով թռիչքները: Ճիշտ է, հիմա ինքնաթիռից կամ ուղղաթիռից ցատկելը դժվար թե որևէ մեկին զարմացնի։ Ուստի էքստրեմալ մարդկանց շրջանում մեծ հետաքրքրություն կա այնպիսի սպորտաձևի նկատմամբ, ինչպիսին է բրեյսջամփինգը: Բրեյսջամփինգը պարաշյուտով թռիչք է ստատիկ հարթակից: «BASEjumping»-ն իր անվանումն ստացել է «jump» - թռչել և «BASE» բառերից, որը հապավում է կազմված «building»՝ կառույց, «antenna»՝ աշտարակ, «span»՝ կամրջի բացվածք և «earth»՝ երկիր բառերից: Սրանք են այն հիմնական օբյեկտների ցանկը, որոնցից բրեյսջամփերները հիմնականում իրականացնում են իրենց թռիչքները: Ի տարբերություն ինքնաթիռից ցատկերին բրեյսջամփինգում ցատկերը կատարվում են ավելի ցածր բարձրություններից և օգտագործվում է հատուկ կառուցվածքի պարաշյուտ, քանի որ դրա բացումը տեղի է ունենում գետնի մակարդակից ոչ ավելի, քան 30 մետր բարձրության վրա:
Բրեյսջամփինգի պատմությունն ուղղակիորեն կապված է պարաշյուտների առաջացման հետ։ Առաջին անգամ 12-րդ դարում են պարաշյուտի նման սարքեր օգտագործել չինացի ակրոբատները, ովքեր այն օգտագործել են որպես ապահովագրություն իրենց ելույթներում։ Պարաշյուտով առաջին ցատկը կատարել է Լուի Սեբաստիան Լենորմանը Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի աստղադիտարանի աշտարակից 1783 թվականին: 14 տարի անց՝ 1797 թվականին, նրա ցատկը, արդեն օդապարիկից, կրկնել է ֆրանսիացի հայտնի օդագնաց Անդրե Ժակ Գարներենը: 20-րդ դարի սկիզբը նշանավորվել է Ֆրեդերիկ Լոյի 1912 թվականին ամերիկյան Ազատության արձանից ցատկով։ Դրանից հետո եղել են բազմաթիվ այլ անհատական ցատկեր տարբեր երկրներում և տարբեր տեղերից: Բրեյսջամփինգի ոճը առաջին անգամ ցուցադրվել է «Լրտեսը, ով սիրում էր ինձ» ֆիլմում: Այնուամենայնիվ այդ բոլոր թռիչքները եղել են մեկանգամյա և համակարգված բնույթ չեն կրել։ Բրեյսջամփինգի ի հայտ գալու իրական օրը կարելի է հաստատապես համարել 1978 թվականի ամառը, երբ օգոստոսի 8-ին ամերիկացի օդային տեսանկարահանող Կարլ Բենիշը կարողացել է տեսախցիկով նկարահանել իր չորս ընկերներին Կապիտանի գագաթից (Կալիֆորնիա, ԱՄՆ) ցատկելիս։ Նա ինքը ձեռնպահ է մնացել ցատկելուց։ Հետագա տարիներին ստատիկ օբյեկտներից ցատկերը սկսել են բազմապատկվել: Դա արդեն հանրության համար խաղ չի եղել, այլ էքստրիմի սիրահարների ժամանց։ Բենիշը, որը համարվում է բրեյսջամփինգի հայրը, 1981 թվականին կազմել է բոլոր այն ցատկերների ցուցակը, որոնք իրականացվել են «բազային» հապավմանը համապատասխանող օբյեկտներից: Ինքն այդ ցուցակում եղել է միայն չորրորդը, իսկ կինը՝ երրորդը։ Ցուցակում առաջինը եղել է ամերիկացի Ֆիլ Սմիթը։ Ներկայումս այդ ցուցակում բրեյսջամփերների թիվն արդեն գերազանցել է 2000-ը։ Բայց Բենիշը դրանով չի սահմանափակվել։ Նա ամեն ջանք գործադրել է մարզաձևը հանրահռչակելու համար շարունակելով տեսանյութեր նկարահանել իր սիրելի ժամանցի մասին և թողարկել այդ էքստրեմալ սպորտի ամսագիր։ Կարլ Բենիշի կյանքը ողբերգականորեն ընդհատվել է 1984 թվականին, երբ նա վթարիէ ենթարկվել Նորվեգիայում ժայռից ցած նետվելու ժամանակ: Բայց նրա ջանքերն ապարդյուն չեն անցել։ Բրեյսջամփինգը տարեցտարի ավելի ու ավելի է տարածված դառնում աշխարհում։
Բրեյսջամփինգի աշխարհի առաջին առաջնությունը կազմակերպվել և անցկացվել է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում 2001 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր կանոնավոր կերպով անցկացվում են այդ սպորտաձևի առաջնություններ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը