Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Ծավ համայնքում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել․ իշխանական աղբյուրները պնդում են՝ Փաշինյանը վրդովված է, իսկ պատասխանատուները դեռ փնտրում են՝ որտեղից է հայտնվել թույնը։

Առողջապահության նախարարությունը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ բնակավայրի ջրում սնդիկ է հայտնաբերվել և հորդորեց բնակիչներին չօգտագործել այդ ջուրը խմելու նպատակով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում։

Մեր տեղեկություններով՝ առողջապահական համակարգում ջրի վտանգավորության մասին ահազանգը ստացվել է անակնկալ, ինչից հետո միայն համապատասխան կառույցները սկսել են ակտիվորեն պարզել, թե որտեղից կարող էր սնդիկը հայտնվել բնակիչների կողմից օգտագործվող ջրի մեջ։ Այս պահին մի քանի վարկած է քննարկվում, և ուսումնասիրությունները շարունակվում են։ Ընդհուպ՝ հարևան, բայց ոչ բարեկամների կողմից կողմնակի միջամտության թեման։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հարցն արդեն հասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս խիստ վրդովված է ստեղծված իրավիճակից և հանձնարարել է հնարավորինս արագ պարզել, թե ինչպե՞ս է հնարավոր դարձել, որ քաղաքացիների խմելու ջրի մեջ սնդիկ հայտնվի, և ո՞վ է դրա համար պատասխանատու։

Որտե՞ղ էին վերահսկողները

Այս պատմության ամենակարևոր հարցը, սակայն, շարունակում է մնալ անպատասխան․ եթե ջրի անվտանգության վերահսկողությունը պետական համակարգի պարտականությունն է, ապա ինչո՞ւ վտանգը հայտնաբերվեց միայն այն բանից հետո, երբ համապատասխան մարմիններին ահազանգ ստացվեց։

Ավելին՝ «ԱրմԼուր»-ի հետ զրույցում Ծավի համայնքապետի պահվածքն ու արձագանքը ևս հարցեր են առաջացնում։ Փոխանակ հանրությանը հստակ պարզաբանումներ տալու՝ համայնքապետը զրույցի ընթացքում ագրեսիվ վարքագիծ է դրսևորել և, ըստ էության, չի ներկայացրել, թե ինչ քայլեր են իրականացվում բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։

Բյուրեղավանից՝ Ծավ

Խնդիրն առավել մտահոգիչ է այն պատճառով, որ ջրի անվտանգության հետ կապված սա առաջին լուրջ դեպքը չէ։

Բյուրեղավանի դեպքից հետո ևս բազմաթիվ հարցեր մնացին հանրության համար անպատասխան։ Մինչ օրս էլ ամբողջությամբ հստակ չէ՝ ինչն էր մարդկանց թունավորումների պատճառը և ինչու համապատասխան մարմինները ժամանակին չեն կանխել վտանգը։

Հիմա արդեն սնդիկ է հայտնաբերվում Սյունիքի բնակավայրի խմելու ջրում։ Եվ սա արդեն միայն առողջապահական խնդիր չէ։ Սա ազգային անվտանգության բաղադրիչ ունեցող հարց է։

Որովհետև եթե պետությունը չի կարող երաշխավորել անգամ քաղաքացու խմելու ջրի անվտանգությունը, ապա առաջանում է շատ ավելի լուրջ հարց՝ ո՞ր փուլում է ձախողվում վերահսկողության համակարգը։

Առողջապահության նախարարությունը, անվտանգության ոլորտի պատասխանատու մարմինները, ջրամատակարարման կառույցները և համայնքային իշխանությունը պետք է պատասխանեն՝ ովքե՞ր են պատասխանատու ջրի որակի պարբերական վերահսկողության համար, ե՞րբ է վերջին անգամ Ծավի ջուրը ստուգվել, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, և ինչո՞ւ վտանգը հայտնաբերվեց միայն ահազանգից հետո։ Բայց որևէ պատասխանատվություն չկա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Չարենցի փողոցում Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ «Դա կկործանի երկիրը». Ռուսաստանում զգուշացրել են Հայաստանին ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու վտանգի մասինՄասնագետը բացատրել է, թե ով կփոխարինի ռուս զինվորականներին Հայաստանում«Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Ժողովուրդ». Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,44 դոլարի Տանձավերի վարչական տարածքում 32-ամյա վարորդը կայանել է իր ավտոմեքենան և իջել մեքենայից, «Opel Astra»-ն վրшերթի է ենթարկել նրան «Հրապարակ». Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»«Իրավունք». «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 10 վարչական շրջաններում և 9 մարզերում «Ժողովուրդ». Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան «Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան․ պատմության այս օրը (սեպտեմբերի 15)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա «Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. ՔՊ-ականներն անհարմար դրության մեջ են հայտնվել Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»«Իրավունք». «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին «Ժողովուրդ». ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Գազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբ
Ամենադիտված