Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը հրաժարվել է Սաուդյան Արաբիային տրամադրել օդային ծածկույթ՝ եմենյան ապստամբական «Անսար Ալլահ» շարժմանը զսպելու համար՝ պատճառաբանելով Իրանի վրա կենտրոնացվածությունը։ Այդ մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով դիվանագետի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականի տվյալներով՝ անցյալ շաբաթ, երբ հութիներն առաջ էին շարժվում Եմենի Կարմիր ծովի ափի երկայնքով, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ աջակցության խնդրանքով։ Սակայն, դիվանագետի խոսքով, Էլ Ռիադը մերժում է ստացել։ Վաշինգտոնը հայտարարել է, որ պատրաստ չէ միջամտել տվյալ պահին, քանի որ կենտրոնացած է Իրանի հետ հակամարտության վրա։

Ինչպես գրում է թերթը, Սաուդյան Արաբիան հայտնվել է մի իրավիճակում, երբ հարավում տեղի է ունենում հութիների հարձակումը, իսկ հյուսիսում առկա է Իրաքում շիա աշխարհազորայինների կողմից հարձակումների սպառնալիք։ Էլ Ռիադն ավելի վաղ հայտարարել էր անօդաչու թռչող սարքերի մի շարք հարձակումներից հետո «Արևելք-Արևմուտք» նավթամուղի փակման մասին, որն օգտագործվում էր Հորմուզի նեղուցը շրջանցելու համար։ Այս ֆոնին Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը օգոստոսին ընկել է մինչև օրական 6,2 միլիոն բարել, ինչը 36 տարվա ընթացքում նվազագույն մակարդակն է դարձել։ Վերլուծաբանները մոտ ժամանակներս նավթավերամշակման գործարաններում արտադրության կրճատում են ակնկալում։

Ինչպես նշում է պարբերականը, ներկայիս իրավիճակը դարձել է ամենամեծ փորձությունը թագաժառանգի համար 2018 թվականից ի վեր: Ավելի վաղ նա փորձել էր թագավորությունը դուրս բերել Եմենի հակամարտությունից, սակայն հուլիսին հութիները հայտարարել էին սաուդյան նավահանգիստների շրջափակման մասին։ Էլ Ռիադը նրանց պահանջները դիտարկում է որպես շորթում և տատանվում է էսկալացիայի և նոր հրադադարի միջև։

Եմենում իրավիճակը կտրուկ սրվել էր սեպտեմբերի սկզբին, երբ ապստամբական շարժումը հարձակման էր անցել երկրի հարավ-արևմուտքում: Վերգետնյա առաջխաղացմանը զուգահեռ՝ հութիները սկսել էին հարվածներ հասցնել Կարմիր ծովի առափնյա շրջաններին և Տաիզ քաղաքի շրջակայքին՝ ձգտելով կտրել դեպի Մոխա տանող ճանապարհները և առաջ շարժվել դեպի Բաբ էլ Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող շրջաններ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն։

Արտառոց դեպք՝ Արարատում, աշակերտը հարվածել է համադասարանցուն, իսկ հայրը հայհոյել է տուժածի մորըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆրիմասոններ գաղտնի կազմակերպությունԴուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից «Փաշինյանը դուրս է մնացել թունդ ալկոհոլային խմիչքների եվրոպական շուկայից»«ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է «Միջուկային պարադոքսը․ Ատոմակայան Թուրքիայի համար, փորձարկում Հայաստանի համար»Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մինչեւ 17:00-ն գազ չի լինելու․ հասցեներ NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում (տեսանյութ) Հայաստանը դիվանագիտական  հարաբերություններ է հաստատել ՈՒկրաինայի հետ․ պատմության այս օրը (հոկտեմբեր 09)Երևանից չվերթեր են չեղարկվել ու հետաձգվել Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի մինչեւ 23:00-ն․ հասցեներ Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը «Ռեալը» պատրաստ է վաճառել Մբապեին, եթե ֆրանսիացին չկատարի պայմանը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իտալիայից ժամանած կաթոլիկ ուխտավորներինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայանՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցԻրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումըԳլխավոր դատախազը «նկատողություն» և «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ է նշանակել Հայաստան-Իրան․ համագործակցության հուշագիր սպորտի և երիտասարդության ոլորտներում Գազ չի լինի հոկտեմբերի 9-ին 10:00-ից մինչև 18:00-ն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը
Ամենադիտված