Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ընկերասեր տղա էր Հակոբս։ Յուրահատուկ երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբի մայրիկը՝ տիկին Խաթունան։ Հակոբը ծնունդով Շիրակի մարզից է՝ Բենիամին գյուղից։ Մինչև յոթերորդ դասարանը հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ Երբ հարցնում եմ դպրոցական տարիների մասին, մայրիկն անկեղծանում է՝ խաղերը որդուն ավելի հետաքրքիր էին, քան դպրոցն ու դասերը։ «Քույրերն իրեն շատ էին օգնում դասերի հարցում։ Հիմա ժպիտով եմ հիշում այն օրերը, երբ Հակոբս տուն էր գալիս ու ասում, թե քույրերից ամեն մեկը որ առարկայի տնային աշխատանքը պետք է կատարի։ Ուսուցիչներն էլ գիտեին, որ քույրիկներն իրեն շատ են օգնում դասերի հարցում։ Յուրահատուկ սիրելի առարկա Հակոբս չուներ։ Ֆուտբոլն էր շատ սիրում, սպորտի հանդեպ հետաքրքրություն ուներ»։ Ուսմանը հաջորդել է աշխատանքը։ Հայրիկի կորստից հետո Հակոբն ավագ եղբոր հետ աշխատանքի է անցել։ Ընտանիքում հինգ երեխա են՝ երեք աղջիկ և երկու տղա։ Հակոբը տան կրտսերն է։ «Բոլորն իրեն յուրահատուկ կերպով էին սիրում, հոգ տանում իր մասին»։

Այնպես է ստացվել, որ Հակոբի եղբոր ծառայության ժամանակահատվածը համընկել է Ապրիլ յան պատերազմի հետ։ «Հակոբիս 18-ամյակը լրացավ, իրեն ասացի՝ վերադառնանք, որ մեկնես ծառայության։ Տղաս այդ ժամանակ չցանկացավ մեկնել ծառայության, գուցե Քառօրյա պատերազմից հետո ինչ-որ պատմություններ էր լսել, դրանք դեր խաղացին իր որոշման հարցում, հիմա հստակ չեմ կարող ասել, թե ինչու։ Այդ ժամանակ, կարծես, որոշել էր, որ չի ցանկանում ծառայել։ Բայց որոշ ժամանակ հետո միտքը փոխեց ու մեզ ասաց՝ ես գնում եմ Հայաստան՝ ծառայելու։ Հակոբս իր տարիքայինների հետ չմեկնեց ծառայության, հետո արդեն, երբ ուներ հնարավորություն Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու և այնտեղ մնալու, մտափոխվեց և վերադարձավ հայրենիք»։

2019 թվականի հունվարի 31-ին Հակոբը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Շատ գոհ էր ծառայությունից։ Ե՛վ սնունդից էր գոհ, և՛ մնացյալ ամեն ինչից։ Բնականաբար, մենք էլ ամեն ինչ իրեն ուղարկում էինք, դժգոհելու առիթներ չուներ։ Ընթացքում պարգևատրվել էր, սակայն իր փաստաթղթերն այդպես էլ չկարողացա գտնել։ Երեք ամիս էր մնացել, որ զորացրվեր։ Մեր մի զրույցն եմ հիշում։ Երբ բանակ էր գնում, ասաց. «Մա՛մ, ես էլ երեխա չեմ ունենա»: Չգիտեմ, թե ինչու նման բան ասաց։ Գուցե մտքով ինչ-որ բան էր անցել։ Ես այդ հարցի պատասխանը ևս չունեմ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Տղաս Մատաղիսի դիրքերում է եղել։ Մինչև հոկտեմբերի 5-ը Հակոբս ինձ զանգել է։ Բոլորիս հետ՝ իմ, քույրերի հետ այդ օրն է խոսել։ Հոկտեմբերի 6-ին խոսել է հորեղբոր տղայի հետ, այդ օրը զանգել է փեսայիս ու ասել. «Հո՛վ, վերջ, սա վերջն է»։ Երբ այդ օրերին շատ անհանգիստ իրեն էինք զանգահարում, որ պատերազմ է, զգույշ լինի, նա մեզ հանգստացնում էր. «Մա՛մ, ապահով տեղում ենք, պատերազմի մեջ չենք, մեզ ոչ մի բան չի լինի»։ Բայց նա պատերազմի ժամանակ դիրքերում է եղել, Թալիշ-Մատաղիսն էլ առաջինն է հարվածներն ընդունել»։

Հակոբն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում ԱԹՍ-ի հարվածից։ «Այդ օրերին մեր գյուղապետարանում Բենիամինից ևս մեկ զինծառայողի՝ Սամվելի զոհվելու մասին էին իմացել։ Մենք իրենց հետ բարեկամական կապեր ունենք։ Գնացել էին, որ Սամվելին գտնեին, համակարգիչը միացրել էին, որ նկարները նայեին, առաջինն իմ տղայի նկարն էր եղել։ Այդպես էլ իմացանք, որ տղաս զոհվել է։ Իր զոհվելու վայրը Մատաղիսն է, բայց ասում են, որ նրան Մարտակերտից են գտել։ Հոկտեմբերի 10-ին տղաս արդեն տանն էր։ Երկու օր անց նրա հուղարկավորությունն էր։ Հիմա հայրիկի կողքին է»։

Ապրելու ուժի մասին։ «Ուժ տվողը թոռներս դարձան։ Ինը թոռնիկ ունեմ»։

Հ. Գ. - Հակոբ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Բենիամին գյուղի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը. պատմության այս օրը (հոկտեմբեր 07) Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազՁեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Ծանր խաղ էր, չկարողացանք ճեղքել Հայաստանի հավաքականի պաշտպանությունը․ Սավիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի Շիրակում առգրավվել է 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Մերձավոր Արևելքի գործերին միջամտող արևմտյան երկրները պատասխանատվություն են կրում անկայունության համար. Լավրով Կենդանակերպի այս նշանները շուտով մեծ գումարներ կներգրավեն. ո՞ւմ է վիճակված հարստություն Ձերբակալվել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են առևտրային նավերի վրա Հետախուզությունը տեղեկություններ է ստացել Ռուսաստանի կողմից զանգվածային հարվածի նախապատրաստման մասին. Զելենսկի Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ Գազ չի լինի մինչեւ 19:00-ն ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս. Ֆոն դեր Լայեն Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է ՔՊ-ն 62 կողմ ձայնով հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Վարդան Ղուկասյանն արդարացվել է խnւլիգանության մեղադրանքով. փաստաբան
Ամենադիտված