Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 6-ին ԱԱԾ վարչական շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետելու գործով կալանավորված Րաֆֆի Մանդալյանի վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ահաբեկչության հոդվածով մեղադրվող, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը ՔՊ-ական պատգամավոր, շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի ընտանիքի սանիկն է։ Հիշեցնենք՝ Հակոբ Սիմիդյանն էլ Նիկոլ Փաշինյանի սանիկն է։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հակոբ Սիմիդյանի հետ։ Պատգամավորը չհերքեց Մանդալյանի հետ քավոր-սանիկական կապը և ասաց, որ ինքն էլ զարմացած է նրա արարքից։ Սիմիդյանի խոսքով՝ Րաֆֆին, ըստ ամենայնի, «վատ շրջապատ է ընկել»՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Մինչդեռ Մանդալյանը իրավապահներին տված ցուցմունքում իր քայլը բացատրել է ոչ թե որևէ խմբի կամ անձի ազդեցությամբ, այլ երկրի անվտանգության վիճակով իր մտահոգությամբ։ Նա հայտնել է, որ ցանկացել է կոտրել հասարակական լռությունը և ցույց տալ, որ «բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ»։

Նա բացատրել է՝ հենց մարդկային վնասներից խուսափելու համար նա ԱԱԾ շենք է գնացել ոչ աշխատանքային ժամին, իսկ շշերը նետելուց հետո չի հեռացել դեպքի վայրից և սպասել է իրավապահներին։ Դատարանում ևս Մանդալյանը հայտարարել է. «Հայրենիքը վտանգի տակ է, մի՞թե դուք չեք անհանգստանում», դիմել է դատավորին։

Այս ֆոնին ուշագրավ է Հակոբ Սիմիդյանի՝ «վատ շրջապատի» մասին գնահատականը։ Ստացվում է՝ իշխանության ներկայացուցիչը երկրի վիճակով մտահոգությունն ու դրանից բխած գործողությունը բացատրում է «վատ շրջապատի» ազդեցությամբ, մինչդեռ Մանդալյանն ինքը բոլորովին այլ շարժառիթ է ներկայացրել։

Նշենք, որ Րաֆֆի Մանդալյանը կալանավորված է և գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նա մասնագիտությամբ անասնաբույժ է։ Իսկ Հակոբ Սիմիդյանը շարունակ բացատրություններ է տալիս նրա արարքների համար, անգամ հանդիպել է Րաֆֆիի հորը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը. պատմության այս օրը (հոկտեմբեր 07) Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազՁեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Ծանր խաղ էր, չկարողացանք ճեղքել Հայաստանի հավաքականի պաշտպանությունը․ Սավիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի Շիրակում առգրավվել է 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Մերձավոր Արևելքի գործերին միջամտող արևմտյան երկրները պատասխանատվություն են կրում անկայունության համար. Լավրով Կենդանակերպի այս նշանները շուտով մեծ գումարներ կներգրավեն. ո՞ւմ է վիճակված հարստություն Ձերբակալվել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են առևտրային նավերի վրա Հետախուզությունը տեղեկություններ է ստացել Ռուսաստանի կողմից զանգվածային հարվածի նախապատրաստման մասին. Զելենսկի Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ Գազ չի լինի մինչեւ 19:00-ն ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս. Ֆոն դեր Լայեն Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է ՔՊ-ն 62 կողմ ձայնով հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
Ամենադիտված