Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Ծավ համայնքում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել․ իշխանական աղբյուրները պնդում են՝ Փաշինյանը վրդովված է, իսկ պատասխանատուները դեռ փնտրում են՝ որտեղից է հայտնվել թույնը։

Առողջապահության նախարարությունը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ բնակավայրի ջրում սնդիկ է հայտնաբերվել և հորդորեց բնակիչներին չօգտագործել այդ ջուրը խմելու նպատակով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում։

Մեր տեղեկություններով՝ առողջապահական համակարգում ջրի վտանգավորության մասին ահազանգը ստացվել է անակնկալ, ինչից հետո միայն համապատասխան կառույցները սկսել են ակտիվորեն պարզել, թե որտեղից կարող էր սնդիկը հայտնվել բնակիչների կողմից օգտագործվող ջրի մեջ։ Այս պահին մի քանի վարկած է քննարկվում, և ուսումնասիրությունները շարունակվում են։ Ընդհուպ՝ հարևան, բայց ոչ բարեկամների կողմից կողմնակի միջամտության թեման։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հարցն արդեն հասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս խիստ վրդովված է ստեղծված իրավիճակից և հանձնարարել է հնարավորինս արագ պարզել, թե ինչպե՞ս է հնարավոր դարձել, որ քաղաքացիների խմելու ջրի մեջ սնդիկ հայտնվի, և ո՞վ է դրա համար պատասխանատու։

Որտե՞ղ էին վերահսկողները

Այս պատմության ամենակարևոր հարցը, սակայն, շարունակում է մնալ անպատասխան․ եթե ջրի անվտանգության վերահսկողությունը պետական համակարգի պարտականությունն է, ապա ինչո՞ւ վտանգը հայտնաբերվեց միայն այն բանից հետո, երբ համապատասխան մարմիններին ահազանգ ստացվեց։

Ավելին՝ «ԱրմԼուր»-ի հետ զրույցում Ծավի համայնքապետի պահվածքն ու արձագանքը ևս հարցեր են առաջացնում։ Փոխանակ հանրությանը հստակ պարզաբանումներ տալու՝ համայնքապետը զրույցի ընթացքում ագրեսիվ վարքագիծ է դրսևորել և, ըստ էության, չի ներկայացրել, թե ինչ քայլեր են իրականացվում բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։

Բյուրեղավանից՝ Ծավ

Խնդիրն առավել մտահոգիչ է այն պատճառով, որ ջրի անվտանգության հետ կապված սա առաջին լուրջ դեպքը չէ։

Բյուրեղավանի դեպքից հետո ևս բազմաթիվ հարցեր մնացին հանրության համար անպատասխան։ Մինչ օրս էլ ամբողջությամբ հստակ չէ՝ ինչն էր մարդկանց թունավորումների պատճառը և ինչու համապատասխան մարմինները ժամանակին չեն կանխել վտանգը։

Հիմա արդեն սնդիկ է հայտնաբերվում Սյունիքի բնակավայրի խմելու ջրում։ Եվ սա արդեն միայն առողջապահական խնդիր չէ։ Սա ազգային անվտանգության բաղադրիչ ունեցող հարց է։

Որովհետև եթե պետությունը չի կարող երաշխավորել անգամ քաղաքացու խմելու ջրի անվտանգությունը, ապա առաջանում է շատ ավելի լուրջ հարց՝ ո՞ր փուլում է ձախողվում վերահսկողության համակարգը։

Առողջապահության նախարարությունը, անվտանգության ոլորտի պատասխանատու մարմինները, ջրամատակարարման կառույցները և համայնքային իշխանությունը պետք է պատասխանեն՝ ովքե՞ր են պատասխանատու ջրի որակի պարբերական վերահսկողության համար, ե՞րբ է վերջին անգամ Ծավի ջուրը ստուգվել, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, և ինչո՞ւ վտանգը հայտնաբերվեց միայն ահազանգից հետո։ Բայց որևէ պատասխանատվություն չկա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեղրիի մոտ գիշերվանից փնտրում են երեք ենթադրյալ шդրբեջшնցիների. ԱԱԾ-ն չի հերքել տեղեկությունները Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք Արտառոց դեպք՝ Արարատում, աշակերտը հարվածել է համադասարանցուն, իսկ հայրը հայհոյել է տուժածի մորըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆրիմասոններ գաղտնի կազմակերպությունԴուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից «Փաշինյանը դուրս է մնացել թունդ ալկոհոլային խմիչքների եվրոպական շուկայից»«ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է «Միջուկային պարադոքսը․ Ատոմակայան Թուրքիայի համար, փորձարկում Հայաստանի համար»Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մինչեւ 17:00-ն գազ չի լինելու․ հասցեներ NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում (տեսանյութ) Հայաստանը դիվանագիտական  հարաբերություններ է հաստատել ՈՒկրաինայի հետ․ պատմության այս օրը (հոկտեմբեր 09)Երևանից չվերթեր են չեղարկվել ու հետաձգվել Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի մինչեւ 23:00-ն․ հասցեներ Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը «Ռեալը» պատրաստ է վաճառել Մբապեին, եթե ֆրանսիացին չկատարի պայմանը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իտալիայից ժամանած կաթոլիկ ուխտավորներինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայանՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցԻրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումըԳլխավոր դատախազը «նկատողություն» և «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ է նշանակել Հայաստան-Իրան․ համագործակցության հուշագիր սպորտի և երիտասարդության ոլորտներում Գազ չի լինի հոկտեմբերի 9-ին 10:00-ից մինչև 18:00-ն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին
Ամենադիտված