Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳիշերը Տագանրոգը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հրթիռային հարձակման: Հարձակման հետևանքով վնասվել են Ozon-ի պահեստը, բնակելի տներ և ուսումնական հաստատություն։ Այս մասին հայտնել է ՌԴ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը:
Օպերատիվ տվյալների համաձայն՝ զոհեր և տուժածներ չկան: Գետնի վրա առկա են բազմաթիվ հետևանքներ, բռնկվել է մի քանի հրդեհ։ Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրերում:
«Հրթիռային հարձակման հետևանքով վնասվել են 2 բազմաբնակարան և 3 մասնավոր տների, ուսումնական հաստատության, կոմերցիոն շենքի օդափոխության և լուսամուտների ապակիները, գազատար խողովակը (կենսապահովման գործառույթները չեն տուժել), գյուղատնտեսական ձեռնարկությունների պահեստները, մթերային խանութը և Ozon-ի պահեստը»,- Telegram-ի իր ալիքում գրել է Սլյուսարը:
Սամարայի մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը նույնպես հայտնել է տարածաշրջանի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հերթական հարձակման մասին։ Նրա խոսքով՝ զինվորականներն ու շարժական կրակային խմբերը ողջ գիշեր աշխատել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ խոցվել է ավելի քան 40 ԱԹՍ։
«Այս պահին ընթանում է հարձակման հետևանքների մասին տեղեկատվության հավաքագրում։ Ամենակարևորը՝ զոհեր չկան։ Վնասներ կան արդյունաբերական ձեռնարկություններից մեկում, ինչպես նաև մի քանի բնակելի օբյեկտներում (կոտրվել են ապակիները)։ Աշխատում է օպերատիվ շտաբը»,- Telegram-ի իր ալիքում հայտնել է պաշտոնյան։