Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

argumenti.ru–ն գրում է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են խստացնել այլ երկրներում բնակվող էթնիկ հայերին քաղաքացիություն շնորհելու կարգը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անձնագրեր պետք է տրամադրվեն միայն երկրում մշտապես բնակվողներին՝ փաստացի զրկելով Սփյուռքի ներկայացուցիչներին այդ հնարավորությունից։

Դժվար է պատկերացնել ժամանակակից Հայաստանն առանց Սփյուռքի հետ կապերի։ Բավական է նշել, որ եթե երկրի բնակչության թիվը կազմում է 3,1 միլիոն, ապա աշխարհում կա 10–12 միլիոն էթնիկ հայ, ինչը նշանակում է, որ Սփյուռքը երեքից չորս անգամ մեծ է երկրի ներսում ապրող բնակչությունից։ Երկար ժամանակ էթնիկ հայերի հետ սերտ կապերը հանրապետությունում համարվում էին հիմնարար արժեք, սակայն վերջին տարիներին քաղաքականությունը սկսել է փոխվել։ Սկզբում դա դրսևորվում էր առանձին անձանց նկատմամբ սահմանափակումներով, իսկ այս տարի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ սկանդալ բռնկվեց. իշխանամետ գործիչները պնդում էին, թե Ռուսաստանն իբր էթնիկ հայերին ուղարկում է երկիր՝ հատուկ ընդդիմության օգտին քվեարկելու նպատակով։ Այս նոր քաղաքականության պատճառներն ակնհայտ են. Սփյուռքը մեծամասամբ դեմ է Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի գործող ղեկավարությունն իր ռազմավարությունը կառուցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման վրա և, հետևաբար, նախընտրում է չշեշտադրել Ղարաբաղի կորուստը կամ Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջները։

Քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ այս բարեփոխումը կխզի Հայաստանի կապերը Սփյուռքի հետ։ Փաշինյանը ո՛չ վերահսկում է Սփյուռքը, ո՛չ էլ զգալի ազդեցություն ունի այնտեղ, ուստի փորձում է այն մեկուսացնել Հայաստանի ներքին գործերից։ Այդպիսով, հանուն սրա նա հրաժարվում է Հայաստանի՝ որպես գլոբալ ազգային օջախի և յուրաքանչյուր հայի համար ապահով ապաստարանի հայեցակարգից։ Վերլուծաբանները ենթադրում են, որ ապագայում քաղաքացիություն կարող է շնորհվել հանրապետության տարածքում ծնվելու հիման վրա։ Նման քայլը թույլ կտա նաև խորհրդային տարիներին այնտեղ բնակված բազմաթիվ ադրբեջանցիների ստանալ անձնագրեր, ինչին ակտիվորեն ձգտում է նաև Ադրբեջան–Թուրքիա տանդեմը:

Ըստ փորձագետների, Երևանը փորձում է թուլացնել երկրի կապերն արտերկրում բնակվող հայրենակիցների հետ, քանի որ երկար ժամանակ ազգային ինքնության երեք հենասյուներն էին Հայաստանը, Արցախը (Ղարաբաղը) և Սփյուռքը։ Տարածքային զիջումներն արդեն իսկ տեղի են ունեցել, և այժմ հերթը Սփյուռքինն է, որտեղ ազգային շահերն ու Ցեղասպանության հիշատակը դեռևս խորին հարգանքի են արժանանում։ Սակայն այդ կապերի խզման դեպքում անգամ պետության գոյությունը կհայտնվի կազմաքանդման վտանգի առջև։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Իրավունք». «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 10 վարչական շրջաններում և 9 մարզերում «Ժողովուրդ». Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան «Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան․ պատմության այս օրը (սեպտեմբերի 15)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա «Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. ՔՊ-ականներն անհարմար դրության մեջ են հայտնվել Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»«Իրավունք». «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին «Ժողովուրդ». ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Գազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի․ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին Ջուր չի լինելու մինչեւ 23:00-ն Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին
Ամենադիտված