Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Քրիստոսի ծննդյան օր, Մեծ Բրիտանիա՝ Միացյալ թագավորության բնակչությանը թագուհու ավանդական դիմելու օր, Պակիստան՝ Կույդ-ի Ազամի օր, Թուրքիա՝ Ղազիանտեպ քաղաքի ազատագրման օր, Մոզամբիկ՝ Ընտանիքի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1890 –ծնվել է խորհրդահայ մեխանիկ, պրոֆեսոր Ալեքսանդր Հակոբյանը։

1903 - ծնվել է արձակագիր, մանկագիր Արաքսը (Արաքս Ավետիսյան):

1908 - ծնվել է նկարիչ Էդուարդ Սարգսյանը:

1918- հայ վրացական պատերազմի ժամանակ անգլիական զորքերը մտել են Թիֆլիս:

1920– Տաթևի վանքում կայացել է Համազանգեզուրյան 1-ին համագումարը, որը մերժել է տարածքը Ադրբեջանին տալու պահանջը և որոշվել է Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն «Ինքնավար Սյունիք» անունով, իսկ Գարեգին Նժդեհը դարձել է Սյունիքի սպարապետ։

1930– ծնվել է նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ Արմենակ Ալաջաջյանը:

1940 —ծնվել է հայազգի ռուս կոմպոզիտոր, դերասան և հեռուստահաղորդավար Լևոն Օգանեսովը:

1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի հետ:

1997 - վախճանվել է  ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ ԱնիտաԿոնտին:

2005-Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով Գեորգի Պետրոսյանը նշանակվել է ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնում:

 2012-Երևանում Բաղրամյան պողոտայի սկզբնամասում բացվել է Գրողների միության «Նոր գիրք» գրախանութը:

2020-Արցախում սկանդալ է տեղի ունեցել։ Ստեփանակերտի բնակիչների պահանջով ապամոնտաժվել են Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի տեղադրած ամանորյա տոնածառն ու վրանները։ Արցախցիները նաև պահանջել են, որ Աննա Հակոբյանն Արցախ չմտնի։

2022- Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել մեծ հանրահավաք: Զուգահեռ Երևանում է տեղի ունեցել ինքնաբուխ հանրահավաք:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 5 (մոտավորապես) - ծնվել է քրիստոնեության կենտրոնական դեմք հանդիսացող Հիսուս Քրիստոսը:

800 —Կառլ Մեծը թագադրվել է որպես Հռոմի «Արևելքի կայսր»:

1492 —Կոլոմբոսի կողմից Էսպանիոլ կղզում հիմնադրվել է Լա-Նավիդադ բնակավայրը, որը հանդիսանում է Նոր երկրում հիմնադրված առաջին բնակավայրը:

1642– ծնվել է անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը։

1745 —Դրեզդենում կնքվել է սեպարատ հաշտության պայմանագիր մի կողմից Պրուսիայի իսկ մյուս կողմից Ավստրայի և Սաքսոնիայի միջև, որով ավարտվել է Երկրորդ Սիլեզյան պատերազմը:

1759 —Սանկ-Պետերբուրգում ակադեմիկոս Յոզեֆ Բրաունն առաջին անգամ ստացել է պինդսնդիկ:

1878 —ծնվել է շվեյցարական ծագմամբ ամերիկացի ավտոարշավորդ և ավտոարտադրող Լուի Շևրոլեն:

1887 —ծնվել է ամերիկացի գործածար, Hilton հյուրանոցային ցանցի ստեղծող Կոնրադ Հիլթոնը:

1917 —Ուկրաինայում հաստատվել է խորհրդային իշխանություն:

1925-վախճանվել է ռուս ֆիզիկոս, ռենտգենային սպեկտրոսկոպիայի ստեղծող Գեորգի Վուլֆը:

1927– ծնվել է հնդիկ նշանավոր երաժիշտ Ռամ Նարայանը։

1938 —ծնվել է չեխ գրող Կարել Չապեկը:

1946 —ԽՍՀՄ-ում Կուրչատովի ղեկավարությամբ գործարկվել է Եվրոպայում առաջին ատոմային ռեակտորը:

1962– տեղի է ունեցել ամերիկյան  «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի պրեմիերան, որը նշանակալի ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում։

1977 –վախճանվել է  անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը Չարլի Չապլինը:

1979–խորհրդային զորքերը մտցվել են Աֆղանստան, սկսվել է Աֆղանական պատերազմը։

1989 —գնդակահարվել է Ռումինիայի նախկին ղեկավար Նիկոլայ Չաուշեսկին:

1990-Առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին հաջողվել է ապահովել Hypertext Transfer Protoc-ը, որը համարվում է համացանցի ծննդյան օրը։

1991– ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տվել։ Պաշտոնապես ՌՍՖՍՀ-ն դարձել է Ռուսաստանի դաշնություն և Կրեմլի վրա ԽՍՀՄ դրոշը փոխվել է Ռուսաստանի դրոշով:

– Ուզբեկստանն անկախացել է ԽՍՀՄ-ից։

1993 —ուժի մեջ է մտել Ռուսաստանի սահմանադրությունը:

2010 —հյուսիսային կիսագնդում ԱՄՆ-ից մինչև Եվրոպա տեղացել է անոմալ սառցե անձրև:

2016 - Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը վթարվել է Սոչիի մոտ և ընկել Սև ծով՝ զոհվել է 92 մարդ։

2017 —վախճանվել է խորհրդային և ռուսական կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկին:

2019-Մեքսիկայում արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը:

Կ. Խաչիկյան

«Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին» ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել 1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ» Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ» Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (Տեսանյութ)Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացելԻնչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 7-րդ դասարանի աշակերտուհու մոտ սրտի կանգ է գրանցվել․ ի՞նչն է պատճառըՄենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ․ ՊատելՌաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ ԳուտերեշԱդրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ ՇվաբեԻրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարանԻնչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ)Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրիցՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ որոշել են ստեղծել Գյումրու և Մասիսի տարածքային կազմակերպություններԲերման է ենթարկվել Ժիրայր ՍեֆիլյանըՀայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆՈղջունում ենք Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա դրական քայլերը․ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ«Բռնnւթյnւնը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնnւթյnւնը»․ ՀԺՄՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի ԻրանՄիրզոյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըՓաշինյանն ամբողջ հանդիպման ընթացքում անհանգիստ էր, նեղվում էր, որ այդ շներին թշնամի էինք ասում․ Կիրանցի բնակիչը՝ վարչապետի հետ փակ հանդիպման մասին Ռուբինյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացըԼրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ«Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (Տեսանյութ)
Ամենադիտված