Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Աշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր, Ղազախստան՝ Ղազախստանի ժողովուրդների միասնության օր, ԱՄՆ՝ Լոյալության օր, Մանկական առողջապահության օր, Իրավունքի օր, Հավայան կղզիներ՝ Հավայական պարերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1912-ծնվել է նկարչուհի Մարիամ Պետրոսյանը։

1930-ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ  լրագրող Վլադիմիր Աբրահամյանը։

1939-ծնվել է ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենը։

1920- Երևանում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր։

1978-վախճանվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։

1982- վախճանվել է խորհրդային լեզվաբան, մոսկովյան ֆոնոլոգիական դպրոցի հիմնադիր Ռուբեն Ավանեսովը։

1987-ԽՍՀՄ-ում ուժի մեջ է մտել «Անհատական աշխատանքային գործունեության մասին» օրենքը։

1988-Ստեփանակերտում մայիսմեկյան շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջը։

1991- ԱՄՆ-ի սենատը միաձայն որոշում է ընդունել, որով դատապարտել է ԽՍՀՄ-ի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի հայերի նկատմամբ իրականացված բռնությունները։

2001- Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված «Շեյխի գավաթ» ավանդական թվով երրորդ շախմատի մրցույթի սահմանած գավաթը նվաճել է  Կարեն Ասրյանը:

2002- ավտոմատ հրազենից արձակված կրակոցներով սպանվել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գյուղապետ, 51-ամյա ԶորիկԲադալյանը: Ձերբակալվել է Նորապատի հարևան գյուղի՝ Ջանֆիդայի, 35-ամյա բնակիչ, նախկինում դատված Գագիկ Պետրոսյանը: Պատճառը եղել է գյուղի մերձակայքում գտնվող շուկայի վերահսկողության շուրջ սուր առճակատումը:

2006-Մոսկվայում տեղի է ունեցել Հարավկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման հարցերով զբաղվող կոնսորցիումի ներկայացուցիչների հանդիպումը:

2007-Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայաստանցի և ադրբեջանցի ուսանողների միջև, որի հետևանքով եղել են տուժածներ:

2010-վախճանվել է հայ խորհրդային ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանը։

2018-  վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի ստացել բավարար թվով ձայներ և չի դարձել վարչապետ: Իշխող ՀՀԿ-ից ընդամենը մեկ պատգամավոր է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին:

2022-ընդդիմությունը Հայաստանի խորհրդանշական 4 վայրերից մեկնարկած երթերով  հասել է Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ տեղի է ունեցել մեծ հանրահավաք:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

305-հին հռոմեական կառավարիչներ Դիոկլիտանը և Մակսիմիլիանը հրաժարվել են իշխանությունից։

1328-համաձայն խաղաղության պայմանագրի Անգլիան ճանաչել է Շոտլանդիայի անկախությունը։

1682-Լյուդովիկոս 14-րդը մեծ շուքով բացել է Փարիզի աստղադիտարանը։

1707-միավորվել են Անգլիան և Շոտլանդիան՝ առաջացել է Մեծ Բրիտանիա պետությունը։

1769-վախճանվել է բրիտանացի ֆելդմարշալ, Վաթերլոոի ճակատամարտի հաղթող և Մեծ Բրիտանիայի 25-րդ և 28-րդ վարչապետ Արթուր Վելլինգտոնը։

1786-Վիենայում մեծ հաջողությամբ կայացել է Մոցարտի «Ֆիգարոյի Ամուսնությունը» օպերայի պրեմերիան։

1840-Անգլիայում շրջանառության մեջ են դրվել առաջին փոստային նամականիշները՝ սև մեկ պեննիանոց և կապույտ երկու պեննիանոց արժեքներով։

1873-վախճանվել է անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնը։

1884-Չիկագոյում սկսվել է 10 հարկանի շենքի՝ աշխարհում առաջին երկնաքերի շինարարությունը։

1890-առաջին անգամ մայիսմեկյան տոները նշել են Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի և եվրոպական այլ երկրների բանվորները։

1895-ծնվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ներքին գործերի նարկոմ Նիկոլայ Եժովը։

1899-Գերմանիայում ստեղծվել է «ԱյնտրախտՖրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբը։ -վաճառակետերում հայտնվել են  ասպիրինի առաջին դեղահաբերը։

1909- կանադական Օնտարիո պրովինցիայում ուժի մեջ է մտել «չոր օրենքը»։

1919-Բավարիական Կարմիր բանակը պարտվել է, ընկել է Բավարական Խորհրդային Հանրապետությունը։ 1924-Խարկովում արտադրվել է առաջին խորհրդային թրթուրավոր տրակտորը՝ «Կոմունարը»։

1925-Կիպրոսը հայտարարվել է բրիտանական թագի գաղութ։

1929-ծնվել է լեհ կինոյի և թատրոնի դերասան Ստանիսլավ Միկուլսկին՝ Հանս Քլոսի դերակատարը։

1937-ավարտվել է Մոսկվա-Վոլգա ջրանցքի կառուցումը։

1945-ինքնասպանություն են գործել նացիստական հանցագործներ Պաուլ Յոզեֆ Գեբելսը և Հենրիխ Մյուլլերը։ 1948- Ստեղծվել է Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությունը։

1960-Սվերդլովսկի տարածքում խփվել է ամերիկյան ՈՒ-2 հետախույզ-օդանավը, որի օդաչու Ֆրենսիս Պաուերսը գերի է վերցվել։

1993-Շրի-Լանկայի Կոլոմբո քաղաքում ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է նախագահ Ռանասինխ Պրեմադասան։

2019- Նարուհիտոն դարձել է Ճապոնիայի նոր կայսրը, կեսգիշերին ավարտվել է կառավարման Հեյսեյ դարաշրջանը եւ սկսվել է Ռեյվա նոր կառավարումը, ինչը նշանակում է «գեղեցկություն և ներդաշնակություն»…

2020- ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսը տարածվել է Չինաստանում գտնվող լաբորատորիայից, իսկ ԱՀԿ-ն Չինաստանի գործակալ է:

Կ․ Խաչիկյան

«Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել Լեո Նիկոլյանին «3 տոմբի եք դրել, Ալֆա ջոկատը կողքին»․ Դանիելյանը հունից դուրս եկավ Շենգեն վիզայի վճարը կթանկանա. տհաճ անակնկալները շարունակվում են «Այդ գյուղերում ՔՊ-ն շռնդալից հաղթանակ է տանելու 2026-ի ընտրություններում»․ Ալեն ՍիմոնյանՔաղցկեղի դեմ պայքարող Քեյթ Միդլթոնի մաշկն ու ոսկրածուծը վնաuվել են․ ի՞նչ է հայտնի Զգուշացեք․ կարկտահարության վտանգ կա «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի». 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրելՎարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Ինչպե՞ս կծանուցվի վարժական հավաքի մասնակիցը Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սա գյուղերի hայաթափման ծրագիր է, որը վաղ թե ուշ հասնելու է մյուս մարզերՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ) Հեռու չէ այն օրը, երբ Հայաստանում քահանաները կսկսեն բանտարկվել«Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ ԱԺ-ում (տեսանյութ)Մոսկվան, Պեկինը և Բաքուն Մակրոնին ակնարկել են չմիջամտել Նոր ԿալեդոնիայումՈւղիղ․ Կիրանցը բաժանում են երկու մասիԲարի լույս, չեմպիոններ. Մխիթարյանի գրառումն Ա Սերիայի չեմպիոնական գավաթով Հայաստանում առաջացել է Փաշինյանին հեռացնելու ունակ բաբանԱզգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Մեկնարկել է Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)«Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ» Կիրանցի դառը օրը․ Ավետիք ՉալաբյանԱրմեն Խաչիկյանն ազատ է արձակվել Անդրկովկաս. աջ գնաս՝ ձախ կթեքվես - ամենուր փոփոխություններ«Արին-Բերդ» համույթը «Ռուսաստանի ազգային արժեք» մրցույթում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Հայաստանի գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ արգելափակել են իրար հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի բոլոր մուտքերը. պատմության այս օրը ( 21 մայիս)Ինգա Մանուչարյանը՝ Ղազախստանի ակումբային առաջնության չեմպիոնԱղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից 3 երեխա որբացավ․ 29-ամյա Անահիտը Շղարշիկ գյուղից էրԻնչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Բացառիկ․ ուղղաթիռի հայտնաբերման առաջին կադրերըՌուբլին գահավիժում է «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»«Հոգնել եմ կյանքից»․ փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դիՀամախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ» Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ» Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է. «Ժողովուրդ» 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԹանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ» Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ» 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողների նկատմամբ. «Ժողովուրդ» Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ»
Ամենադիտված