Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նամակ Նիկոլին
 
Գրում եմ քեզ՝ ինքս ինձ հետ կռիվ տալով ու մի քանի անգամ գրիչը մի կողմ շպրտելով։ Ներքին ձայնս ասում է՝ ի՞նչ իմաստ ունի նամակ գրել մի մարդու, ով հոգին ծախել է սատանային, բայց մյուս կողմից սիրտս տեղից դուրս է գալիս, պատառոտվում է, ասում է՝ գրիր, դատարկիր սիրտդ։
Հիշո՞ւմ ես հեռավոր 2007-ին, երբ «Օլիմպիա» հյուրանոցի նկուղային հարկում ադրբեջանցի, թուրք ու հայ լրագրողների մասնակցությամբ քննարկմանը վիճեցինք։ Դու ասում էիր․ «Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, տանք պրծնենք»։ Ես էլ որ ասացի․ «Գլուխդ որ ցավում է, գլուխդ կտրո՞ւմ ես»։ Երբեք չեմ մոռանա քո թունավոր հայացքը, բայց հիմա եմ հասկանում, որ դու կկտրես նաև ցավող գլուխը։ Դու այն ժամանակ էլ ուզում էիր, պատրաստ էիր հանձնել Արցախը, ու հենց դրա համար թուրք լրագրող Նուրսուն Էրելը քեզ հետ առանձնացած ջերմ-ջերմ զրուցում էր։
Ես այն ժամանակ 21 տարեկան երիտասարդ էի, շատ չէի հասկանում, որ դու դեռևս 2000-ականների սկզբից նույնքան ջերմ հարաբերությունների մեջ ես բրիտանական, հետևաբար նաև թուրքական հատուկ ծառայությունների հետ, ու թրքուհի Նուրսունը գիտեր՝ ինչ է խոսում հետդ։ Հետո այդ կինը դարձավ Էրդողանի խորհրդականը տեղեկատվական հարցերի ոլորտում։
Դու այն ժամանակ էլ թուրքերին ավելի էիր սիրում, քան նույնիսկ հայերին, իսկ ռուսների նկատմամբ քո անմարդկային ատելությունը ինձ համար անհասկանալի էր։ Ինչպե՞ս կարող է մարդ սիրել մեկին, ով սպանել է քո հարազատներին։ Իսկ դու այն ժամանակ էլ ասում էիր, որ մեր պատմությունը հորինված է, և կգա օրը, երբ նորից պատմություն կգրվի։
Հիշում ե՞ս, ադրբեջանցի Էլնուր Միրզոևը հեգնանքով ասաց՝ ձեր պատմությունը նորից գրելու կարիք ունի․․․ դու էլ ողջունեցիր ադրբեջանցու այդ հիմար խոսքերը։
Այդ օրը դու ուրիշ մտքեր էլ ասացիր։ Երբեք չեմ մոռանա քո խոսքերը, թե․ «Ղարաբաղը տանք, Նախիջևանով ճանապարհ ունենանք դեպի Իրան ու Հնդկաստան, Թուրքիայով ճանապարհ ունենանք դեպի Եվրոպա, Ադրբեջանով ճանապարհ ունենանք դեպի Կասպից ծով ու էնտեղով հասնենք Չինաստան։ Լավ կապրենք»։
Երբ ես քեզ ընդդիմանում էի, թե չի կարելի հայրենիք տալ ճանապարհների կամ լավ ապրելու համար, դու ասում էիր՝ հայրենիքը հորինել են ինձ նման «անուղեղ հայրենասերների» համար, իսկ մարդը ապրում է մեկ կյանք ու պիտի վայելի հնարավոր ամեն ինչ, հետևաբար պիտի լավ ապրի՝ առանց հիմար էմոցիաների։
Էն ժամանակ էլ հայրենիքը քեզ համար «հիմար էմոցիա» էր, ու դու գոնե այդ մեկ դեպքում հավատարիմ մնացիր քո սկզբունքին՝ հայրենավաճառի սկզբունքին։
Հետո դու բանտ էիր նստել մարտի 1-ի դեպքերի հրահրման համար, ու երբ 2011-ին դուրս եկար, մի անգամ «ՀԺ»-ի Աբովյան փողոցի ձեր գրասենյակում լրագրողների հանդիպում էր։ Ասացիր՝ «էս ժողովուրդը հիմար զանգված ա․․․ ասա, ինչ ինքն ա ուզում լսել, ու հետևիցդ կգան ուր տանես, նույնիսկ եթե տանես քարից ներքև գցես․․․»։
Մինչև հիմա էդպես ես մտածում, գիտեմ։ Սևանի ռեստորաններից մեկում որ հաճախ ուտում ես ու հարբում, հեռախոսդ պատերին խփում ու ամենաայլասերված հայհոյանքներ տալիս անգամ կանանց ներկայությամբ, վերջերս էլի ասել ես նույն միտքը։ Ռեստորանի աշխատողը պատմեց՝ ոնց ես ժողովրդին «անասուն» անվանել ու ծիծաղել, թե «անասուն ժողովրդին ոնց քշեմ, կքշվի, ո՞նց կարա ինձ հանի․․․»։
Երբեք չմոռանաս, որ պատերը ականջներ ունեն։ Քո պատերը՝ առավել ևս։
Շարունակելի․․․

ԱԽ քարտուղարն ընդունել է Դեյվիդ Քոհենին ԱՄՆ ԿՀԳ ղեկավարի տեղակալինԱդրբեջանական, թուրքական թեզերը շարժման մասին նույնն են ինչ ՀՀ իշխանություններինը․ Բագրատ ՍրբազանԴանիական վամպիր-կոպտերը էլեկտրաէներգիա է ներծծում էլեկտրահաղորդման մալուխներիցՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատվեցին կալանքից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունըՉեք կարող չեզոք մնալ այս իրավիճակում, կամ պիտի հարմարվեք ստի հետ, կամ պիտի ընդվզեք. ՍրբազանՁերբակալվել է ՌԴ բանակի նախկին հրամանատարը. նա կասկածվում է 100 մլն ռուբլու չափով խարդախության համարԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)Արտակարգ դեպք՝ թռիչքի ժամանակ․ զոհ ու վիրավորներ կան Հայաստանում մեկնարկել է կիբեռանվտանգության շաբաթը Ինչպես են Իրանի նախագահի և մյուս զnհերի մար մինները Թեհրանի օդանավակայան բերում (տեսանյութ) Բա էլ ինչ անի, ուրիշ տարբերակ կա՞․ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է փորձագետների և քաղաքագետների հետ Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից ընկած երեխան Շուռնուխում ապրելու մասին 4 տարի է մոռացել ենՊահանջարկն աճել է ավելի քան 700 %-ովՍպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել կատարվածի մեջ. Politico Համացանցում Իրանի նախագահի մոր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվելՓոքրիկ ֆուտբոլիստները կեսգիշերին անակնկալ այցելել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Մահացելա… Հայկ Հովհաննիսյանի հուզիչ գրառումըԱրայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման իրական պատճառըԻրանը մինչև վերջ կտանի Ռաիսիի ուղղաթիռի վերաբերյալ հետաքննությունը. ՌԴ-ում Իրանի դեսպան «Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել Լեո Նիկոլյանին «3 տոմբի եք դրել, Ալֆա ջոկատը կողքին»․ Դանիելյանը հունից դուրս եկավ Շենգեն վիզայի վճարը կթանկանա. տհաճ անակնկալները շարունակվում են «Այդ գյուղերում ՔՊ-ն շռնդալից հաղթանակ է տանելու 2026-ի ընտրություններում»․ Ալեն ՍիմոնյանՔաղցկեղի դեմ պայքարող Քեյթ Միդլթոնի մաշկն ու ոսկրածուծը վնաuվել են․ ի՞նչ է հայտնի Զգուշացեք․ կարկտահարության վտանգ կա «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի». 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրելՎարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Ինչպե՞ս կծանուցվի վարժական հավաքի մասնակիցը Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սա գյուղերի hայաթափման ծրագիր է, որը վաղ թե ուշ հասնելու է մյուս մարզերՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ) Հեռու չէ այն օրը, երբ Հայաստանում քահանաները կսկսեն բանտարկվել«Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ ԱԺ-ում (տեսանյութ)Մոսկվան, Պեկինը և Բաքուն Մակրոնին ակնարկել են չմիջամտել Նոր ԿալեդոնիայումՈւղիղ․ Կիրանցը բաժանում են երկու մասիԲարի լույս, չեմպիոններ. Մխիթարյանի գրառումն Ա Սերիայի չեմպիոնական գավաթով Հայաստանում առաջացել է Փաշինյանին հեռացնելու ունակ բաբանԱզգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Մեկնարկել է Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)«Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ» Կիրանցի դառը օրը․ Ավետիք ՉալաբյանԱրմեն Խաչիկյանն ազատ է արձակվել Անդրկովկաս. աջ գնաս՝ ձախ կթեքվես - ամենուր փոփոխություններ«Արին-Բերդ» համույթը «Ռուսաստանի ազգային արժեք» մրցույթում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»
Ամենադիտված