ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Քրիստոսի ծննդյան օր, Մեծ Բրիտանիա՝ Միացյալ թագավորության բնակչությանը թագուհու ավանդական դիմելու օր, Պակիստան՝ Կույդ-ի Ազամի օր, Թուրքիա՝ Ղազիանտեպ քաղաքի ազատագրման օր, Մոզամբիկ՝ Ընտանիքի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1890 –ծնվել է խորհրդահայ մեխանիկ, պրոֆեսոր Ալեքսանդր Հակոբյանը։

1903 - ծնվել է արձակագիր, մանկագիր Արաքսը (Արաքս Ավետիսյան):

1908 - ծնվել է նկարիչ Էդուարդ Սարգսյանը:

1918- հայ վրացական պատերազմի ժամանակ անգլիական զորքերը մտել են Թիֆլիս:

1920– Տաթևի վանքում կայացել է Համազանգեզուրյան 1-ին համագումարը, որը մերժել է տարածքը Ադրբեջանին տալու պահանջը և որոշվել է Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն «Ինքնավար Սյունիք» անունով, իսկ Գարեգին Նժդեհը դարձել է Սյունիքի սպարապետ։

1930– ծնվել է նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ Արմենակ Ալաջաջյանը:

1940 —ծնվել է հայազգի ռուս կոմպոզիտոր, դերասան և հեռուստահաղորդավար Լևոն Օգանեսովը:

1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի հետ:

1997 - վախճանվել է  ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ ԱնիտաԿոնտին:

2005-Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով Գեորգի Պետրոսյանը նշանակվել է ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնում:

 2012-Երևանում Բաղրամյան պողոտայի սկզբնամասում բացվել է Գրողների միության «Նոր գիրք» գրախանութը:

2020-Արցախում սկանդալ է տեղի ունեցել։ Ստեփանակերտի բնակիչների պահանջով ապամոնտաժվել են Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի տեղադրած ամանորյա տոնածառն ու վրանները։ Արցախցիները նաև պահանջել են, որ Աննա Հակոբյանն Արցախ չմտնի։

2022- Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել մեծ հանրահավաք: Զուգահեռ Երևանում է տեղի ունեցել ինքնաբուխ հանրահավաք:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 5 (մոտավորապես) - ծնվել է քրիստոնեության կենտրոնական դեմք հանդիսացող Հիսուս Քրիստոսը:

800 —Կառլ Մեծը թագադրվել է որպես Հռոմի «Արևելքի կայսր»:

1492 —Կոլոմբոսի կողմից Էսպանիոլ կղզում հիմնադրվել է Լա-Նավիդադ բնակավայրը, որը հանդիսանում է Նոր երկրում հիմնադրված առաջին բնակավայրը:

1642– ծնվել է անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը։

1745 —Դրեզդենում կնքվել է սեպարատ հաշտության պայմանագիր մի կողմից Պրուսիայի իսկ մյուս կողմից Ավստրայի և Սաքսոնիայի միջև, որով ավարտվել է Երկրորդ Սիլեզյան պատերազմը:

1759 —Սանկ-Պետերբուրգում ակադեմիկոս Յոզեֆ Բրաունն առաջին անգամ ստացել է պինդսնդիկ:

1878 —ծնվել է շվեյցարական ծագմամբ ամերիկացի ավտոարշավորդ և ավտոարտադրող Լուի Շևրոլեն:

1887 —ծնվել է ամերիկացի գործածար, Hilton հյուրանոցային ցանցի ստեղծող Կոնրադ Հիլթոնը:

1917 —Ուկրաինայում հաստատվել է խորհրդային իշխանություն:

1925-վախճանվել է ռուս ֆիզիկոս, ռենտգենային սպեկտրոսկոպիայի ստեղծող Գեորգի Վուլֆը:

1927– ծնվել է հնդիկ նշանավոր երաժիշտ Ռամ Նարայանը։

1938 —ծնվել է չեխ գրող Կարել Չապեկը:

1946 —ԽՍՀՄ-ում Կուրչատովի ղեկավարությամբ գործարկվել է Եվրոպայում առաջին ատոմային ռեակտորը:

1962– տեղի է ունեցել ամերիկյան  «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի պրեմիերան, որը նշանակալի ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում։

1977 –վախճանվել է  անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը Չարլի Չապլինը:

1979–խորհրդային զորքերը մտցվել են Աֆղանստան, սկսվել է Աֆղանական պատերազմը։

1989 —գնդակահարվել է Ռումինիայի նախկին ղեկավար Նիկոլայ Չաուշեսկին:

1990-Առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին հաջողվել է ապահովել Hypertext Transfer Protoc-ը, որը համարվում է համացանցի ծննդյան օրը։

1991– ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տվել։ Պաշտոնապես ՌՍՖՍՀ-ն դարձել է Ռուսաստանի դաշնություն և Կրեմլի վրա ԽՍՀՄ դրոշը փոխվել է Ռուսաստանի դրոշով:

– Ուզբեկստանն անկախացել է ԽՍՀՄ-ից։

1993 —ուժի մեջ է մտել Ռուսաստանի սահմանադրությունը:

2010 —հյուսիսային կիսագնդում ԱՄՆ-ից մինչև Եվրոպա տեղացել է անոմալ սառցե անձրև:

2016 - Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը վթարվել է Սոչիի մոտ և ընկել Սև ծով՝ զոհվել է 92 մարդ։

2017 —վախճանվել է խորհրդային և ռուսական կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկին:

2019-Մեքսիկայում արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular