Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բռնnւթյnւնը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնnւթյnւնը»․ ՀԺՄ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ժուռնալիստների Միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի և Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև: Վերջինիս պնդմամբ՝ Արթուր Սուքոյանը հարվածել է իրեն Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ իր հրապարակման համար:

«Հայաստան» խմբակցության պատգամավորների խոսքով էլ՝ եղել է քաշքշոց, ինչը սկսվել է այն բանից հետո, երբ լրագրողը հայհոյել է:

Ինչևէ, իրավական գործընթաց է սկսված, և իրավապահ մարմինների տիրույթում է տեղի ունեցածի լրիվ, համակողմանի ու արդարացի քննություն իրականացնելը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, լրագրողի նկատմամբ ցանկացած ճնշում՝ պայմանավորված նրա աշխատանքային ու մասնագիտական գործունեությամբ:

Պետք է նշել, սակայն, որ տեղի ունեցածն իրավապահ համակարգի որդեգրած կրկնակի ստանդարտների գործելակերպի արդյունքն է:

Հիշեցնենք, որ ո՛չ ՀՀ Գլխավոր դատախազությունը, ո՛չ քննչական մարմինը, և ո՛չ էլ ոստիկանությունը որևէ կերպ չարձագանքեցին, երբ Ազգային ժողովի գործող  փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին ու կոտրեց նրա համակարգիչը, երբ լրագրողներ Անի Գևորգյանին ու Սյուզի Բադոյանին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ոստիկանները տառացիորեն քարշ տալով դուրս բերեցին ԱԺ շենքից, երբ նույն Անի Գևորգյանին Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ ուղիղ եթերում կառավարող ուժի համակիրները փայտով հարվածեցին, երբ օրեր առաջ Տավուշում անմարդկային կերպով, ձեռնաշղթաներով գետնին նետեցին Անի Գևորգյանի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, երբ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, սանձարձակ վարքագիծ դրսևորելով, վիրավորեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, երբ նույն Հռիփսիմե Ջեբեջյանի ու Անի Գևորգյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո իսկական տեռոր սկսվեց, երբ օրեր առաջ ոստիկանները հրեցին ու գցեցին «Oragir.news.am» կայքի լրագրող Անի Ներկարարյանին, երբ իր բնակարանից դուրս գալիս, անմարդկային կերպով հետևից հարձակվեցին «Antifake.am» կայքի հիմնադիր, հաղորդավար Նարեկ Սամսոնյանի վրա ու նրան տապալեցին գետնին: Օրինակները բազմաթիվ են... Նշված դեպքերից որևէ մեկով այդպես էլ քրեական վարույթ չնախաձեռնվեց:

Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնությունը: Առհասարակ ԱԺ-ն հարաբերություններ պարզելու տեղ չէ, բայց երբ Խորհրդարանը ղեկավարում է մի անձ, ով իրեն թույլ է տալիս հրահանգել, որ իրեն վիրավորած քաղաքացու ձեռքերը բռնեն, որ ինքը թքի նրա վրա, ամեն բան, փաստորեն, ցավալիորեն հնարավոր է դառնում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման, չդիմել ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի, չխոչընդոտել որևէ լրագրողի աշխատանք՝ անկախ վերջիններիս՝ այս կամ այն հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշումից, անկախ այն հանգամանքից, թե որ լրատվամիջոցում է այդ լրագրողն աշխատում՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամերձ»:

Ինչպես են Իրանի նախագահի և մյուս զnհերի մար մինները Թեհրանի օդանավակայան բերում (տեսանյութ) Բա էլ ինչ անի, ուրիշ տարբերակ կա՞․ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է փորձագետների և քաղաքագետների հետ Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից ընկած երեխան Շուռնուխում ապրելու մասին 4 տարի է մոռացել ենՊահանջարկն աճել է ավելի քան 700 %-ովՍպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել կատարվածի մեջ. Politico Համացանցում Իրանի նախագահի մոր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվելՓոքրիկ ֆուտբոլիստները կեսգիշերին անակնկալ այցելել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Մահացելա… Հայկ Հովհաննիսյանի հուզիչ գրառումըԱրայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման իրական պատճառըԻրանը մինչև վերջ կտանի Ռաիսիի ուղղաթիռի վերաբերյալ հետաքննությունը. ՌԴ-ում Իրանի դեսպան «Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել Լեո Նիկոլյանին «3 տոմբի եք դրել, Ալֆա ջոկատը կողքին»․ Դանիելյանը հունից դուրս եկավ Շենգեն վիզայի վճարը կթանկանա. տհաճ անակնկալները շարունակվում են «Այդ գյուղերում ՔՊ-ն շռնդալից հաղթանակ է տանելու 2026-ի ընտրություններում»․ Ալեն ՍիմոնյանՔաղցկեղի դեմ պայքարող Քեյթ Միդլթոնի մաշկն ու ոսկրածուծը վնաuվել են․ ի՞նչ է հայտնի Զգուշացեք․ կարկտահարության վտանգ կա «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի». 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրելՎարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Ինչպե՞ս կծանուցվի վարժական հավաքի մասնակիցը Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սա գյուղերի hայաթափման ծրագիր է, որը վաղ թե ուշ հասնելու է մյուս մարզերՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ) Հեռու չէ այն օրը, երբ Հայաստանում քահանաները կսկսեն բանտարկվել«Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ ԱԺ-ում (տեսանյութ)Մոսկվան, Պեկինը և Բաքուն Մակրոնին ակնարկել են չմիջամտել Նոր ԿալեդոնիայումՈւղիղ․ Կիրանցը բաժանում են երկու մասիԲարի լույս, չեմպիոններ. Մխիթարյանի գրառումն Ա Սերիայի չեմպիոնական գավաթով Հայաստանում առաջացել է Փաշինյանին հեռացնելու ունակ բաբանԱզգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Մեկնարկել է Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)«Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ» Կիրանցի դառը օրը․ Ավետիք ՉալաբյանԱրմեն Խաչիկյանն ազատ է արձակվել Անդրկովկաս. աջ գնաս՝ ձախ կթեքվես - ամենուր փոփոխություններ«Արին-Բերդ» համույթը «Ռուսաստանի ազգային արժեք» մրցույթում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Հայաստանի գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ արգելափակել են իրար հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի բոլոր մուտքերը. պատմության այս օրը ( 21 մայիս)Ինգա Մանուչարյանը՝ Ղազախստանի ակումբային առաջնության չեմպիոնԱղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից 3 երեխա որբացավ․ 29-ամյա Անահիտը Շղարշիկ գյուղից էրԻնչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Բացառիկ․ ուղղաթիռի հայտնաբերման առաջին կադրերըՌուբլին գահավիժում է «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»«Հոգնել եմ կյանքից»․ փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դի
Ամենադիտված