Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց իշխանության հարատևման շուրջ այս որոշակի բարենպաստ մթնոլորտը հավերժ չէ. Քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ներքաղաքական օրակարգը, հակառակ տարածաշրջանային լարվածությանն ու պատերազմից հետո պահպանվող ռիսկերին, շարունակում է իդիլիական անվրդովությամբ սպասարկել հերթապահ հարցեր: Օրինակ, Կառավարությունն ու Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը հապշտապ ընդունում են կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով Հայաստանում տեղի է ունենալու համայնքների հերթական խոշորացումը:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Վիգեն Հակոբյանը վստահեցրեց՝ այս հապճեպությունն ու ներքաղաքական գուցեև անէական հարցերը քննարկումների դաշտ բերելը միայն առաջին հայացքից կարող են անտրամաբանական թվալ, իսկ իրականում՝ իշխանություններն անցել են իշխանական բուրգի ամրապնդմանը, քանի որ հասկանում են՝ իրենց հարատևման շուրջ առկա որոշակի բարենպաստ մթնոլորտը հավերժ չէ և ավարտվելու է այն պահին, երբ կավարտվի աշխարհաքաղաքական կոնսենսուսը.

«Եթե նորմալ զարգացած իշխանություն և հասարակություն ունեցող երկրներում արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակություն է, ապա Հայաստանում ներքին քաղաքականությունը շատ դեպքերում արտաքին քաղաքականության շարունակությունն է կամ ածանցյալն է ինչ-որ տեղ:

Այս առումով իշխանության քաղաքական դրսևորումները ներքին քաղաքական դաշտում պայմանավորված են արտաքին քաղաքական ազդակներով, որոնք ստեղծված են Հայաստանի շուրջ, որովհետև, օրինակ, երբ մենք ասում ենք՝ հունիսի 20-ի ընտրության արդյունքների, նույնիսկ այս իշխանության վերարտադրության շուրջ կար որոշակի աշխարհաքաղաքական կոնսենսուս, ապա հասկանում ենք, որ կան արտաքին քաղաքական ուժեր (սովորաբար կոչում ենք գեոքաղաքական ուժային կենտրոններ), որոնք իրենց շահերից ելնելով՝ որոշակի ծրագրեր ունեն Հայաստանի, Հայաստանում վարվող քաղաքականության և տարածաշրջանի հետ՝ մասնավորապես Արցախի հարցի շուրջ և այն: Եվ այս պայմաններում, երբ կա արտաքին քաղաքական շահագրգռվածություն, կամ որոշակի կոնսենսուս այս իշխանությունների վերարտադրման շուրջ, նաև՝ ինչ-որ ժամանակ ևս իշխելու շուրջ, իշխանության համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել՝ սպասարկելով արտաքին քաղաքական ուժերի շահերը՝ ժամանակն օգտագործել երկրի ներսում իրենց իշխանությունն ամրապնդելու համար, որպեսզի երբ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններն անտարբեր լինեն իրենց նկատմամբ, և այլևս շահագրգռվածություն չլինի աջակցելու, իրենք կարողանան դիմակայել արդեն ներքին մարտահրավերներին, ընդդիմության նկրտումներին և այլն:

Իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց իշխանության հարատևման շուրջ այս որոշակի բարենպաստ մթնոլորտը հավերժ չէ և ավարտվելու է այն պահին, երբ կավարտվի աշխարհաքաղաքական կոնսենսուսը, կամ կփոխվեն հետաքրքրությունների վեկտորները, և այլևս չեն համընկնի այս իշխանության գոյատևման գործոնի հետ»:

Քաղաքագետը համոզված է՝ իշխանությունները հասկանում են՝ ով ՏԻՄ համակարգը վերցնում է իր ձեռքը, նա առավելություն է ստանում ընտրական պրոցեսների պայմաններում, ասել է թե՝ տիրանում է չարչրկված վարչական ռեսուրսին:

«Այժմ իրենք դա են փորձում. համայնքների խոշորացման անվան տակ մի կողմից՝ ուղղակիորեն փորձում են ազատվել ընտրված, բայց իրենց համար ոչ ցանկալի համայնքների ղեկավարներից, մյուս կողմից՝ կոնկրետ իրենց թեկնածուի տակ վերաձևավորում կոնկրետ համայնքներ, որովհետև լինում է այնպես, որ ինչ-որ x համայնքում իրենց նախընտրած թեկնածուն ունի քիչ ձայներ, բայց երբ դրան միացնում ես y, z համայնքները, այդ պարագայում ձայների հարաբերակցությունը կտրուկ փոխվում է հօգուտ իրենց թեկնածուի: Սա շատ պարզունակ տեխնոլոգիա է և ավելի թվաբանական, ոչ թե քաղաքական»,- ասաց Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ մյուս կողմից էլ՝ այս գործընթացները նպատակ ունեն շեղելու իրական օրակարգերից, այն է՝ սահմանների հստակեցում, միջանցքների, կամ, ինչպես Հայաստանի իշխանությունն է նախընտրում ասել, տրանզիտային ճանապարհների, կոմունիկացիաների բացում:

Նրա կարծիքով, այս նպատակին են ծառայում նաև Փաշինյանի արտահայտած «անտրամաբանական» մտքերը. «Մենք լսում ենք առաջին հայացքից աբսուրդային մտքեր՝ ինչպես հենց պատերազմի առաջին օրն էր՝ «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարի», հետո արդեն՝ «Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք», և այլն: Այսպես դու արժեզրկում ես հնարավոր հաղթանակի գաղափարը, և փորձում ես մեղմացնել կամ ջրել պարտության դառնությունը. սկսում ես երկրում փոխել արժեհամակարգը: Հանրության համար միևնույն է դառնում՝ հաղթել ես, պարտվել ես, ինչ ես արել, դրա համար հետո գալիս է մի նման արտահայտություն՝ «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»՝ ի հիշատակ մեր նահատակների. եթե նայում եք, նորից իրար հակասող մտքեր, որոնք իրականում տեխնոլոգիաներ են:

Այդպիսով հասարակությանը պատրաստում են որոշակի քայլերի, որոնք լինելու են խորթ, ավանդական հայկական մենթալիտետին հակասող։ Այսինքն՝ լինելու են որոշակի զիջումներ, որոնք առաջ տաբու էին, դրա մասին չէր խոսվում, ինչպես, ասենք, դա եղավ Արցախում: «Օվերտոնի պատուհանը» բացում են այնքան, որ դա դառնում է ոչ միայն քննարկելի, այլ նաև՝ շատ դեպքերում այդ քննարկման արդյունքում սկսում են համոզել, որ դա շատ նորմալ է»:

Այս համատեքստում քաղաքագետն անդրադարձավ նաև Թուրքիայի հետ հնարավոր հարաբերություններին միտված գործընթացներին, թուրքական նախապայմաններին, որոնք հայկական կողմի համար ենթադրում են նոր զիջումներ:

Հարցին, թե ինչո՞ւ արմատական ընդդիմությունը ցույց չի տալիս արմատական հակազդեցություն և բավարարվում է միայն հրապարակախոսությամբ ու երթերով, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Կա պրագմատիկ վերլուծություն և դրանից բխող եզրակացություն. մենք հիմա նշում ենք, որ կան արտաքին մարտահրավերներ, որոնք համընկնում են այսօրվա իշխանությունների շահերի հետ, և արմատական ընդդիմությունը շատ լավ հասկանում է, որ կա ֆոն, որը թույլ չի տալիս ներքին քաղաքական ասպարեզում կտրուկ գործողություններով իրավիճակ փոխել:

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե արտաքին քաղաքական կոնսենսուսում ներգրավված ուժային կենտրոններն ընտրություններից առաջ համոզված լինեին, որ Հայաստանում կա այլ ներքին քաղաքական օպերատոր, որը կսպասարկի այդ օրակարգերը (պայմանական՝ թուրք-ադրբեջանական օրակարգը), ապա չի բացառվում, որ այդ պարագայում Հայաստանում հունիսին ընտրություններով կարող էր լինել նաև իշխանափոխություն:

Սրանով պայմանավորված, կարծում եմ, ընդդիմությունն ունի պրագմատիկ վերլուծություն, որն ինչ-որ տեղ կաշկանդում է նրանց ռեսուրսներ դնել գործի մեջ:

Դրա համար այսօր ընդդիմությունը հիմնականում դիրքերի ճշտում է անում, դիրքավորվում է, փորձում է այն դիրքերը, որոնք ստացել է պառլամենտում, փողոցում, օգտագործել, բայց այնպես օգտագործել, որպեսզի դրանք հենց այնպես չվատնվեն, և երբ գա անհրաժեշտ պահը, լինի ավելի բարենպաստ արտաքին քաղաքական ֆոն, հանկարծ այդ ռեսուրսները չլինեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ինչու՞ է խորհուրդ տրվում շաբաթական երկու անգամ ձուկ ուտել Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման և մահվան ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ Հոկտեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Անահիտ Ավանեսյանը պատվաստումների նոր ցուցանիշ է ներկայացրել «Հայաստան» դաշինքը հաջորդ շաբաթ հանրահավաք կանցկացնի Ադրբեջանական ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում. Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է՝ հետևելու ընթացքին Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով 16 դատավոր է նշանակվել «Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, ժամանակին կտեղեկացնենք». Պեսկովը՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նոր նշանակում է կատարելԳազ չի լինի նշված հասցեներումLME. Գունավոր մետաղների գները՝ հոկտեմբերի 22-ի դությամբ Թուրքիան հայտնել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու գործընթացի մեկնարկի մասին Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է տարբեր տարածաշրջաններում անվտանգության ապահովմանը և հումանիտար հարցերի արդյունավետ լուծմանն ուղղված հարցերը Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը. ՀՀ նախագահ Նոյեմբերի 9` Հայաստանի երկրորդ նվաստացումը Նիկոլ Փաշինյանի ձեռքով Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում. ՌԴ ՊՆ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կարող են հանդիպել նոյեմբերի առաջին տասնօրյակում. նախատեսվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում ԱՄՆ ռազմական հրամանատարությունից հայտնել են, որ Սիրիայում իրականացված ավիահարվածի ժամանակ սպանվել է «Ալ-Քաիդայի» պարագլուխներից մեկը Նիկոլ Փաշինյանի թիմը ջախջախվելու է ՏԻՄ ընտրություններումՆավթի գներն աճել են «Ծանր լույս` ծանր վերադարձ»․ Նիկոլ Փաշինյանը հատում է բոլոր կարմիր գծերըNYMEX. Թանկարժեք մետաղների գներ՝ հոկտեմբերի 22-ի դրությամբ ՊՆ-ն վերածվել է կեղծ հերքումների նախարարության1962 նոր դեպք, 31. մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը ՀայաստանումՋուր չի լինիԱրցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումների ժամանակ բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունը Արցախին Պատմության այս օրը (հոկտեմբերի 23)Բարձրաստիճան պաշտոնյաներն ու պատգամավորները ևս պետք է թեստ ներկայացնեն կամ պետք է պատվաստվենՌԴ նախագահի հայտարարությունը բավականին մտահոգիչ ու վտանգավոր եմ համարում Արտաշատի խճուղում այրվել է «Mercedes-Benz CLS» ավտոմեքենա Հայկական, ադրբեջանական դիրքային փոփոխություններ չեն եղել«Ծանր սոցիալական վիճակ է, իսկ պետական համակարգում շռայլ ծախսերը շարունակվում են»․ «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են «բզբզում» ձկնորսության թեման. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱրթիկում իշխանությունը չի կողմնորոշվում. «Փաստ»«Հրապարակ».Ռուստամ Բադասյանը շարունակում է կադրային ջարդըԱնհեռանկար ու իշխանահաճո գործելաոճի ծանր հետևանքները ԶՊՄԿ-ի և բազմաթիվ սյունեցիների համար. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է խոչընդոտներ ստեղծել գերիների վերադարձի հարցում․ Արարատ Միրզոյանը՝ Կարմիր խաչի փոխնախագահինՌուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական զինված ուժերի 4 շարասյուններիՊուտինն ակնարկեց, որ մենք ենք որոշում մեր ճակատագիրը. Նաիրի ՀոխիկյանՈղբերգական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհԲուն խնդիրը թողած` ԱԽ քարտուղարը հեքիաթ է պատմում․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանի ցանկացած նոր իշխանություն կարող է վիճարկել նոյեմբերի 9-ից հետո տրված տարածքները.Հայկ ՆահապետյանԶոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է կորոնավիրուսի հետևանքովԱռուշ Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. Գագիկ Առուշանյան«Հայաստան ինժեներական շաբաթ - 2021»-ը մեկնարկեց ԵրևանիցԹաթոյանի փաստարկները բխում են Հայաստանի շահերից, այլ հարց է, որ դա կարող է այս իշխանությանը հաճելի չլինել. ՎարդեւանյանՆոր կապիտուլյացիոն պայմանագիր է լինելու, ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը. Իշխան ՍաղաթելյանԵրևանի զիջումները միայն կավելցնեն Անկարայի ախորժակը
Ամենադիտված