Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհնազանդության ակցիաները պետք է մեծանան, եւ, իհարկե, հանգուցալուծում լինի։ Սա այն է, ինչ պետք է լինի, կլինի, թե չի լինի՝ դա կապված է մեզանից յուրաքանչյուրից, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Տավուշից հողերի հանձնման դեմ հանրապետությունում սկիզբ առած անհնազանդության ակցիաներին։

«Եթե մենք ուզում ենք հայրենիք ունենալ, ուրեմն պետք է անենք այն, ինչ պահանջվում է, իսկ եթե չենք ուզում հայրենիք ունենալ, ուզում ենք պարզապես ստամոքս ունենալ, ուրեմն կլինի ավելի վատ, քան է»,- արձանագրել է արքեպիսկոպոսը։ Դիտարկմանը, թե ինչն է խանգարում մարդկանց ոտքի կանգնելու, քանի որ դժգոհություննը համատարած է՝ սրբազանը արձագանքել է՝ խանգարում է անտարբերությունը։

«Անտարբերությունն այնպիսի երևույթ է, որից մարդը դժվար է դուրս գալիս։ Մնացած հոգեվիճակները հաղթահարելի են, ընդհանրապես, ամենադժվար հաղթահարելին անտարբերությունն է։ Բոլոր նախկին ու ներկա իշխանությունները տապալումներով, ձախողումներով, անհայրենքի ու անհայրենասեր գործողություններով ամեն ինչ արեցին, որ հասարակությունը կամ ժողովրդի լայն զանգվածները մտնեն անտարբերության մեջ, իսկ անտարբերությունից մարդուն հանելն ամենաբարդ, ամենադժվար բանն է։ Հոգեբաններն անգամ ասում են, որ անտարբերությունից այլևս վերադարձ չկա, բայց մենք հույս ունենք, որ պետք է հրաշք տեղի ունենա, և հասարակությունը անտարբերությունից պետք է դուրս գա։ Այս ամենի պատճառը անտարբերությունն է, նստել, բակում դժգոհելը, խոսելը մի բան է, քայլ անելը  այլ բան է»։

Որքանո՞վ է հնարավոր, որ հոգևոր հայրերին հաջողվի առաջնորդել ժողովրդին՝ հայապահպանության այս պայքարում, այսինքն՝ ինչպես Տավուշում է առաջնորդությունն ստանձնել Բագրատ սրբազանը, այնպես էլ մյուս թեմերում ժողովրդին առաջնորդեն տեղի թեմերի առաջնորդները։ Սրբազանը պատասխանել է, որ բոլոր թեմերում էլ եկեղեցին ստանձնել է առաջնորդություն․ «Ուղղակի, Տավուշում այսօր լուրջ խնդիր կա, որն, իհարկե, լոկալ չէ, համահայաստանյան խնդիր է, բայց Տավուշում է, դրա համար էլ կենտրոնացումը Բագրատ Սրբազանի վրա է ու հենց Բագրատ Սրբազանն է այսօր առաջնորդում ամեն բան, դա շատ բնական է։

Ոչ թե հնարավոր է, որ մյուս համայնքերում էլ թեմերի առաջանորդները, հոգևոր հայրերը առաջնորդություն ստանձնեն, այլ անհրաժեշտ է, բայց դա միակողմանի չէ։ Ոչ միայն հոգևոր հայրերը պետք է գան դեպի ժողովուրդը, այլև ժողովուրդն էլ պետք է գա դեպի հոգևոր առաջնորդություն և պետք է համախմբվի իր հոգևոր առաջնորդների շուրջ և պահանջներ ներկայացնի առաջնորդության։ Այդ դեպքում  բոլոր թեմերի առաջնորդներն էլ կանեն այնքան, ինչքան պահանջվում է։ Այսինքն, նախ պետք է ժողովուրդը պատրաստ լինի, դա միակողմանի չի կարող լինել, երկուստեք պետք է ընդառաջ գնան, ժողովուրդը՝ եկեղեցուն, եկեղեցին՝ ժողովրդին։ Ընդ որում՝ եկեղեցին արդեն առաջնորդում է, անթաքույց առաջնորդում է, բայց եկեղեցին անում է իր ձևերով, իր կերպերով, խոսքի միջոցով, խոսքի քարոզությամբ։ Երբ խոսքի քարոզը տեղ հասնի և ձևավորվի քաղաքացիական անհնազանդություն, եկեղեցին նաև կառաջնորդի անհնազանդության ակցիաները, դրանում ոչ մի խնդիր չկա։ Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, հայրենքիը փրկելու համար բոլոր միջոցներն ընդունելի են, բացի սատանայի հետ գործակցությունից»,-ընդգծել է Միքայել Սրբազանը։

«Հարի Փոթերը», «Կարիբյան ծովահենները», «Մատանիների տիրակալը» կհնչեն մեկ բեմում. «Imperial Orchestra»-ն գալիս է Երևան Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-ից 7-ըԺողովուրդը կասի իր խոսքը, սյուների փոխարեն կկանգնի ժողովուրդը․ Բագրատ Սրբազան Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Եթե նման տեսանյութ գտնեք, հենց այսօր կգնամ տուն․ Բագրատ Սրբազան Սենատորը դատապարտել է Փաշինյանին` Պուտինի երդմնակալության արարողությանը չմասնակցելու համարՔաղաքացին ձիով միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ) Մահվան ելքով ծեծկռտուք՝ ադրբեջանցի դպրոցականների միջևԱդրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր կստորագրեն Միխաիլ Գալուստյանը խոստովանել է Հուսալքված հայը միշտ էլ ապավինում է եկեղեցուն․ հեռու չէ այն օրը, որ «հոգևոր Հայաստանը» կհաղթի «նոր Հայաստանին»ՌԴ կառավարությունը հրաժարական տվեց Խանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին Արման Թաթոյանը միացավ շարժմանը Ի՞նչ սպասել Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումից. քաղաքագետի վերլուծությունըՄինչև -1, -2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինի ՀՀ-ումԱդրբեջանցիների շարժ է նկատվում․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանին բարեկամաբար հրավիրում են Բաքու Կրեմլում մեկնարկել է Պուտինի երդմնակալության արարողությունը. ՈւՂԻՂ Ղրիմի հայկական դպրոցի սաները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմի վետերանների շիրիմներին Գրանցվել է -0,2°C ջերմաստիճան. ձյուն է տեղումԹշնամու առաջ բացում են Հայաստանի դարպասները՝ ճոռոմաբանելով ինչ-որ տարօրինակ «ստոլբի» մասին․ Վարդան Ոսկանյան Նամիբիան հրաժարվել է ընդունել միգրանտներին Մեծ Բրիտանիայից. ի գիտություն ՀայաստանիՄայիսյան ձյուն՝ Հայաստանում Քաղաքագետը նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կնքելու պայմանըԼարսը փակվեց5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելուԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Հայաստանում ապրիլ ամսին նվազել են ոչ պարենային ապրանքների գները Ինչ վիճակում է երեկ վիրավորում ստացած զինծառայողը Հայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Բազալտե քարը ընկել է 26-ամյա երիտասարդի գլխին, նա հիվանդանոցում մահացել է1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշկեկյան արձանագրությունը. պատմության այս օրը (07 մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»«Երկար սպասված» սահմանազատումը. ի՞նչ է իրականում կատարվում հայ-ադրբեջանական սահմանինՀայկական թատրոնները կմասնակցեն միջազգային հեղինակավոր փառատոնիՏաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը Ռուբլին թանկանում էՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. հայտնի է պատճառը Այսօր 17:30-ին մի խումբ բժիշկներ ավտոերթով մեկնելու են Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը աջակցություն հայտնելու և օրհնություն ստանալուԱրևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»ՃՏՊ Գեղարքունիքում․ հոսպիտալացվածներ կան
Ամենադիտված