Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աննա Հակոբյանին ու դստերը Ծիծեռնակաբերդում «Նիկոլ դավաճան», «Նիկոլ ցեղասպան» արտահայտություններով դիմավորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Գոռ Աբրահամյանը 1or.am-ին ասաց, որ կա 7 ձերբակալված, իսկ վարույթը հարուցված է ատելութան խոսք տարածելու հոդվածով։ 
1or.am -ի տեսախցիկը ֆիքսել է, որ ԱԺԲ բոլոր անդամներն էին վերոնշյալ և այլ արտահայտություններով վանկարկումներ անում, թե ինչպես և ինչ սկզբունքով են ընտրվել հենց այդ յոթն, ում անունները Գոռ Աբրահամյանի խոսքով՝ դեռևս հրապարակման ենթակա չէ, ևս հայտնի չէ։ Թե վարույթն ի՞նչի համար է նախաձեռնվել, կա քաղաքական դրդապաճառ և այլն, ԱԺԲ-ն և տարբեր մասնագետներ արդեն հնչեցրել են իրենց գնահատականները։ Այստեղից նաև պարզ է դառնում, թե ոստիկաններն ինչո՞ւ էին առանձնակի դաժանությամբ բերման ենթարկում ԱԺԲ անդամներին մայրաքաղաքում բողոքի ակցիաների ժամանակ։ Ատելության խոսքի տարածում հոդվածով մեղադրանք է առաջադրված նաև լուսահոգի Արմեն Գրիգորյանին, որը մահացավ դատարանի դահլիճում, դա նաև Նարեկ Մալյանի և օրերս ձերբակալված, ապա խոշտանգման ենթարված Սամվել Վարդանյանի գործով ընտրված քրեական հոդվածն է։ Ինչո՞ւ է այն աշխատում միայն իշխանության նկատմամբ «ատելության խոսքի» տարածման դեպքում։ Դեռ 2018 թվականի իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները նախկին իշխանության անդամների կեղծ դագաղներով էին շրջում քաղաքում, սև ժապավեններ փակցնում նրանց բակ ու  փողոցներում։ Հայհոյախառն արտահայտություններ էին հնչեցնում նրանց հասցեին, նույնիսկ իշխանական պատգամավորների հեռախոսահամարները հրապարակվեցին, որ քաղաքացիները զանգահարեն և իրենց մտքի եկածն ասեն նրանց։ Այդ մասով նույնիսկ վարույթ չնախաձեռնվեց։ Այն ժամանակ դա ազատ խոսքի դրսևորում էր։ Իշխանափոխությունից հետո ի հայտ եկավ ինչ-որ խումբ՝ «Հեղափոխության պահապաններ» անունով, որ ցանկացած այլ կարծիք ունեցող քաղաքացու վիրավորում էր, թիրախավորում։ Նրանք ևս մնացին անպատիժ։ 2022 թվականին փոխված քրեական օրենսգրքով իշխանությունը ստեղծեց այս հատուկ հոդվածը, որի անունը դրեցին ատելության խոսքի տարածում, բայց լրագրողներին մարմնավաճառներ անվանած և իրեն Նիկոլ Փաշինյանի ուսապարկ համարող ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այս հոդվածով պատասխանատվություն չկրեց։ Նույնը եղավ այժմյան ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի գործով, երբ կար ակնհայտ ծեծի ենթարկելու տեսագրությունը, սակայն գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Լրագրող Անի Գևորգյանին նույնիսկ սպառնացին իր երեխայով։ Նրա և «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին ինչ սպառնալիք և ատելության խոսք ասես, որ չտարածվեց։ Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կապվող լրատվականի լրագրողն այդ ատելության խոսքով դիմեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանին, կարելի է ասել, տևական ժամանակ հետապնդում էր Լևոն Քոչարյանին և այլն։ Ատելության խոսքով և նույնիսկ հայհոյանքով ցուցարարներին դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ինքը՝ Սիմոնյանը, թքեց քաղաքացու դեմքին։ Շարքը կարելի է անվերջ շարունակել։ Ստացվում է, որ քրեական կոնկրետ հոդվածը ոչ թե ատելության խոսքի տարածում է առհասարակ, այլ՝ միայն իշխանականների նկատմամբ ատելության խոսքի տարածումը։ Իշխանականների դեպքում ատելությունը, վիրավորանքը, հայհոյանքը, թքելը պարզապես քաղաքական գնահատական են, իսկ իրենց նկատմամբ շատ ավելի մեղմ քաղաքական քննադատությունը՝ քրեորեն պատժելի արարք։ Հենց այսպես են երկրում ծնվում քաղբանտարկյալներ, իսկ ավելի ուշ՝ քաղաքացիները կորցնում են իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը, որի ծնունդն էլ մի օր դառնում են քաղաքացիական պատերազմն ու իշխանափոխությունը։ Այս իշխանությունն արեն երկու փուլ անցել է։

Գրանցվել է -0,2°C ջերմաստիճան. ձյուն է տեղումԹշնամու առաջ բացում են Հայաստանի դարպասները՝ ճոռոմաբանելով ինչ-որ տարօրինակ «ստոլբի» մասին․ Վարդան Ոսկանյան Նամիբիան հրաժարվել է ընդունել միգրանտներին Մեծ Բրիտանիայից. ի գիտություն ՀայաստանիՄայիսյան ձյուն՝ Հայաստանում Քաղաքագետը նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կնքելու պայմանըԼարսը փակվեց5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելուԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Հայաստանում ապրիլ ամսին նվազել են ոչ պարենային ապրանքների գները Ինչ վիճակում է երեկ վիրավորում ստացած զինծառայողը Հայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Բազալտե քարը ընկել է 26-ամյա երիտասարդի գլխին, նա հիվանդանոցում մահացել է1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշկեկյան արձանագրությունը. պատմության այս օրը (07 մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»«Երկար սպասված» սահմանազատումը. ի՞նչ է իրականում կատարվում հայ-ադրբեջանական սահմանինՀայկական թատրոնները կմասնակցեն միջազգային հեղինակավոր փառատոնիՏաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը Ռուբլին թանկանում էՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. հայտնի է պատճառը Այսօր 17:30-ին մի խումբ բժիշկներ ավտոերթով մեկնելու են Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը աջակցություն հայտնելու և օրհնություն ստանալուԱրևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»ՃՏՊ Գեղարքունիքում․ հոսպիտալացվածներ կան Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում․ նախագիծ․ «Փաստ»Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ»Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու․ «Հրապարակ» Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ» Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով․ «Հրապարակ» Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը.«Ժողովուրդ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Դժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանՄենք պшտերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ ՄակրոնԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված