Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց իշխանության հարատևման շուրջ այս որոշակի բարենպաստ մթնոլորտը հավերժ չէ. Քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ներքաղաքական օրակարգը, հակառակ տարածաշրջանային լարվածությանն ու պատերազմից հետո պահպանվող ռիսկերին, շարունակում է իդիլիական անվրդովությամբ սպասարկել հերթապահ հարցեր: Օրինակ, Կառավարությունն ու Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը հապշտապ ընդունում են կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով Հայաստանում տեղի է ունենալու համայնքների հերթական խոշորացումը:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Վիգեն Հակոբյանը վստահեցրեց՝ այս հապճեպությունն ու ներքաղաքական գուցեև անէական հարցերը քննարկումների դաշտ բերելը միայն առաջին հայացքից կարող են անտրամաբանական թվալ, իսկ իրականում՝ իշխանություններն անցել են իշխանական բուրգի ամրապնդմանը, քանի որ հասկանում են՝ իրենց հարատևման շուրջ առկա որոշակի բարենպաստ մթնոլորտը հավերժ չէ և ավարտվելու է այն պահին, երբ կավարտվի աշխարհաքաղաքական կոնսենսուսը.

«Եթե նորմալ զարգացած իշխանություն և հասարակություն ունեցող երկրներում արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակություն է, ապա Հայաստանում ներքին քաղաքականությունը շատ դեպքերում արտաքին քաղաքականության շարունակությունն է կամ ածանցյալն է ինչ-որ տեղ:

Այս առումով իշխանության քաղաքական դրսևորումները ներքին քաղաքական դաշտում պայմանավորված են արտաքին քաղաքական ազդակներով, որոնք ստեղծված են Հայաստանի շուրջ, որովհետև, օրինակ, երբ մենք ասում ենք՝ հունիսի 20-ի ընտրության արդյունքների, նույնիսկ այս իշխանության վերարտադրության շուրջ կար որոշակի աշխարհաքաղաքական կոնսենսուս, ապա հասկանում ենք, որ կան արտաքին քաղաքական ուժեր (սովորաբար կոչում ենք գեոքաղաքական ուժային կենտրոններ), որոնք իրենց շահերից ելնելով՝ որոշակի ծրագրեր ունեն Հայաստանի, Հայաստանում վարվող քաղաքականության և տարածաշրջանի հետ՝ մասնավորապես Արցախի հարցի շուրջ և այն: Եվ այս պայմաններում, երբ կա արտաքին քաղաքական շահագրգռվածություն, կամ որոշակի կոնսենսուս այս իշխանությունների վերարտադրման շուրջ, նաև՝ ինչ-որ ժամանակ ևս իշխելու շուրջ, իշխանության համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել՝ սպասարկելով արտաքին քաղաքական ուժերի շահերը՝ ժամանակն օգտագործել երկրի ներսում իրենց իշխանությունն ամրապնդելու համար, որպեսզի երբ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններն անտարբեր լինեն իրենց նկատմամբ, և այլևս շահագրգռվածություն չլինի աջակցելու, իրենք կարողանան դիմակայել արդեն ներքին մարտահրավերներին, ընդդիմության նկրտումներին և այլն:

Իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց իշխանության հարատևման շուրջ այս որոշակի բարենպաստ մթնոլորտը հավերժ չէ և ավարտվելու է այն պահին, երբ կավարտվի աշխարհաքաղաքական կոնսենսուսը, կամ կփոխվեն հետաքրքրությունների վեկտորները, և այլևս չեն համընկնի այս իշխանության գոյատևման գործոնի հետ»:

Քաղաքագետը համոզված է՝ իշխանությունները հասկանում են՝ ով ՏԻՄ համակարգը վերցնում է իր ձեռքը, նա առավելություն է ստանում ընտրական պրոցեսների պայմաններում, ասել է թե՝ տիրանում է չարչրկված վարչական ռեսուրսին:

«Այժմ իրենք դա են փորձում. համայնքների խոշորացման անվան տակ մի կողմից՝ ուղղակիորեն փորձում են ազատվել ընտրված, բայց իրենց համար ոչ ցանկալի համայնքների ղեկավարներից, մյուս կողմից՝ կոնկրետ իրենց թեկնածուի տակ վերաձևավորում կոնկրետ համայնքներ, որովհետև լինում է այնպես, որ ինչ-որ x համայնքում իրենց նախընտրած թեկնածուն ունի քիչ ձայներ, բայց երբ դրան միացնում ես y, z համայնքները, այդ պարագայում ձայների հարաբերակցությունը կտրուկ փոխվում է հօգուտ իրենց թեկնածուի: Սա շատ պարզունակ տեխնոլոգիա է և ավելի թվաբանական, ոչ թե քաղաքական»,- ասաց Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ մյուս կողմից էլ՝ այս գործընթացները նպատակ ունեն շեղելու իրական օրակարգերից, այն է՝ սահմանների հստակեցում, միջանցքների, կամ, ինչպես Հայաստանի իշխանությունն է նախընտրում ասել, տրանզիտային ճանապարհների, կոմունիկացիաների բացում:

Նրա կարծիքով, այս նպատակին են ծառայում նաև Փաշինյանի արտահայտած «անտրամաբանական» մտքերը. «Մենք լսում ենք առաջին հայացքից աբսուրդային մտքեր՝ ինչպես հենց պատերազմի առաջին օրն էր՝ «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարի», հետո արդեն՝ «Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք», և այլն: Այսպես դու արժեզրկում ես հնարավոր հաղթանակի գաղափարը, և փորձում ես մեղմացնել կամ ջրել պարտության դառնությունը. սկսում ես երկրում փոխել արժեհամակարգը: Հանրության համար միևնույն է դառնում՝ հաղթել ես, պարտվել ես, ինչ ես արել, դրա համար հետո գալիս է մի նման արտահայտություն՝ «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»՝ ի հիշատակ մեր նահատակների. եթե նայում եք, նորից իրար հակասող մտքեր, որոնք իրականում տեխնոլոգիաներ են:

Այդպիսով հասարակությանը պատրաստում են որոշակի քայլերի, որոնք լինելու են խորթ, ավանդական հայկական մենթալիտետին հակասող։ Այսինքն՝ լինելու են որոշակի զիջումներ, որոնք առաջ տաբու էին, դրա մասին չէր խոսվում, ինչպես, ասենք, դա եղավ Արցախում: «Օվերտոնի պատուհանը» բացում են այնքան, որ դա դառնում է ոչ միայն քննարկելի, այլ նաև՝ շատ դեպքերում այդ քննարկման արդյունքում սկսում են համոզել, որ դա շատ նորմալ է»:

Այս համատեքստում քաղաքագետն անդրադարձավ նաև Թուրքիայի հետ հնարավոր հարաբերություններին միտված գործընթացներին, թուրքական նախապայմաններին, որոնք հայկական կողմի համար ենթադրում են նոր զիջումներ:

Հարցին, թե ինչո՞ւ արմատական ընդդիմությունը ցույց չի տալիս արմատական հակազդեցություն և բավարարվում է միայն հրապարակախոսությամբ ու երթերով, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Կա պրագմատիկ վերլուծություն և դրանից բխող եզրակացություն. մենք հիմա նշում ենք, որ կան արտաքին մարտահրավերներ, որոնք համընկնում են այսօրվա իշխանությունների շահերի հետ, և արմատական ընդդիմությունը շատ լավ հասկանում է, որ կա ֆոն, որը թույլ չի տալիս ներքին քաղաքական ասպարեզում կտրուկ գործողություններով իրավիճակ փոխել:

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե արտաքին քաղաքական կոնսենսուսում ներգրավված ուժային կենտրոններն ընտրություններից առաջ համոզված լինեին, որ Հայաստանում կա այլ ներքին քաղաքական օպերատոր, որը կսպասարկի այդ օրակարգերը (պայմանական՝ թուրք-ադրբեջանական օրակարգը), ապա չի բացառվում, որ այդ պարագայում Հայաստանում հունիսին ընտրություններով կարող էր լինել նաև իշխանափոխություն:

Սրանով պայմանավորված, կարծում եմ, ընդդիմությունն ունի պրագմատիկ վերլուծություն, որն ինչ-որ տեղ կաշկանդում է նրանց ռեսուրսներ դնել գործի մեջ:

Դրա համար այսօր ընդդիմությունը հիմնականում դիրքերի ճշտում է անում, դիրքավորվում է, փորձում է այն դիրքերը, որոնք ստացել է պառլամենտում, փողոցում, օգտագործել, բայց այնպես օգտագործել, որպեսզի դրանք հենց այնպես չվատնվեն, և երբ գա անհրաժեշտ պահը, լինի ավելի բարենպաստ արտաքին քաղաքական ֆոն, հանկարծ այդ ռեսուրսները չլինեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянПашинян признает свою неудачуАлександр Григорян станет новым главным тренером «Волгаря» Нарек Григорян сделал ассист в разгромной победе против «Клужа» Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаПамятник Арно Бабаджаняну В Париже неизвестный пришел в консульство Ирана и угрожает устроить взрывЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимНе торопитесь хоронить надежду, не вносите сомнение в мою и нашу веру - в этом залог будущего Армении и России: Ответ Затулина МанукянуМИД представил итоги встречи госкомиссий по делимитации государственной границы между Арменией и АзербайджаномВ Москве пройдут переговоры Путина и АлиеваНужно заменить евроатлантическую безопасность на евразийскую - ЛавровГосдеп отреагировал на информацию в СМИ о подписании в Брюсселе военного документа с АрмениейМеждународный гуманитарный деятель и бизнесмен Рубен Варданян требует немедленного и безусловного освобождения всех армянских политзаключённых: Он объявил голодовкуКак Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеПочему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерам
Самое популярное