Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 բան, որ կօգնեն գրավել Ձեր երազանքի տղամարդուն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հնարավոր չէ այնպես անել, որ որևէ մեկը ստիպողաբար սիրի Ձեզ: Բայց եթե Ձեր մեջ նշմարվում է թեկուզ շատ փոքր համակրանքի կայծ՝ դուք կարող եք գրավել այդ տղամարդուն: Դուք ուղղակի պետք է իմանաք այս 8 շատ օգտակար բաները․

1. Երբեք մի գործեք իմպուլսիվ

Այո, դա հեշտ չէ: Երբեմն կարող է թվալ, որ դուք ուղղակի ունակ չեք դիմանալ, բայց հավատացեք, դա միայն օգտակար կլինի ինչպես Ձեր, այնպես էլ նրա համար: Որքան էլ որ ցանկանաք անմիջապես արձագանքել ինչ-որ մեկի սադրանքներին, եթե Ձեր մեջ գտնեք բավարար կամք, որպեսզի մի փոքր կանգ առնեք և իրավիճակին մոտենաք որպես խելամիտ մարդ՝ դա կդարձնի Ձեզ բավական գրավիչ զուգընկեր իսկական տղամարդու աչքերում:

Ինքներդ մտածեք՝ արդյո՞ք  չէիք ցանկանա հարաբերությունների մեջ լինել մի մարդու հետ, ով հանգիստ և հավաքված է մնում յուրաքանչյուր իրավիճակում՝ կարևոր չէ, թե որքան խելագար է այն թվում: Ահա և փորձեք դառնալ այդպիսի մարդ Ձեր ընտրյալի համար:

2. Երբեք մի թաքցրեք Ձեր խելքը

Իհարկե ռոմանտիկ գործերում գեղեցկությունը նույնպես կարևոր է, բայց միայն սկզբնական ձգողության համար: Բայց պատճառներից մեկը, որ տղամարդը կարող է  ցանկանալ կյանքն անցկացնել մեկ կնոջ հետ, ավելի շուտ կայանում է նրանում, թե որքան խելացի է այդ կինը: Այն, թե որքան լավ է նա կարողանում տանել զրույցը և թե որքան մոտ են Ձեր հետաքրքրությունները:

Այնպես որ, երբեք մի թաքցրեք Ձեր խելքը, որովհետև իսկական տղամարդիկ խելացի կանանց համարում են չափազանց ձգող և սեքսուալ:

 

3. Միշտ ազնիվ եղեք

Որքան էլ որ սիրեք միմյանց, հարաբերությունները երկար չեն տևի, եթե զուգընկերների մեջ չլինի փոխադարձ վստահություն: Իսկ այդ վստահությանը, իր հերթին, կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե դուք ազնիվ և բաց լինեք միմյանց հանդեպ: Հավատացեք, եթե դուք ոչինչ չթաքցնեք Ձեր ընտրյալից, նա նույնկերպ էլ կպատասխանի Ձեզ:

Բացի դրանից, եթե ինչ-որ մեկը իրոք Ձեզ դուր է գալիս և Ձեզ համար միևնույն չէ, թե ինչ կմտածի նա՝ ինչո՞ւ չսկսկել հարաբերությունները ազնվությունից: Հավատացեք, նա առավել քան դրան արժանի է:

4. Հոգ տարեք նրա մասին

Դա չի նշանակում, որ դուք պետք է «փշի-փշի» անեք նրա հետ, ինչպես փոքրիկ երեխայի հետ, և անեք նրա փոխարեն այն, ինչ ինքն էլ կարող է անել: Դուք ուղղակի պետք է հոգ տանեք նրա բարեկեցության համար: Եթե դուք ինչ-որ մեկին սիրում եք և աջակցում եք ամեն ինչում, նա իրեն իրոք սիրված է զգում: Դա ունակ է իսկական հրաշքներ գործել՝ և նրա ինքնավստահության և ընդհանուր առմամբ հենց Ձեր հարաբերությունների համար:

5. Ցուցաբերեք հումորի զգացում

Եթե դուք հումորի զգացումը համարեք անտեղի ինչ-որ բան՝ կյանքը կդառնա անհավանական անհամ և տաղտկալի: Աշխատեք, որպեսզի Ձեր կյանքը չդառնա չափազանց լուրջ, և միշտ պատրաստ պահեք 1-2 հումոր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի լիցքաթափել իրավիճակը, եթե այն հանկարծ թեժանա:

Եթե դուք Ձեր մեջ պահպանեք հումորի զգացումը՝ նույնիսկ կյանքի ամենասև գիծն ավելի հեշտ կանցնի, չազդելով Ձեր հարաբերությունների վրա:

6. Հարգեք ինքներդ Ձեզ

Հարաբերություններում ամենակարևոր բաներից մեկը՝ փոխադարձ հարգանքն է: Եվ ասեք խնդրեմ, մի՞թե զուգընկերը կհարգի Ձեզ, եթե դուք չհարգեք ինքներդ Ձեզ: Երբեք մի վերաբերվեք Ձեզ անհարգալից, և երբեք մի զրկեք Ձեզ նրանից, ինչի լիարժեք իրավունքն ունեք:

Հիշե՛ք՝ առողջ ինքնագնահատականն ու ինքնահարգանքը չեն դարձնի Ձեզ նարցիս: Դուք պետք է ուղղակի կարողանաք գտնել ոսկե միջինը:

7. Ցուցաբերեք բարություն և կարեկցանք

Որքան էլ որ գեղեցիկ լինի պոտենցիալ զուգընկերը՝ ոչ ոք երկար չի հանդուրժի նրան իր կողքին, եթե արտաքին թաղանթի տակ թաքնված լինի սարսափելի մարդ: Այնպես որ փորձեք միշտ լինել բարի և կարեկցանքով լի: Եվ ոչ միայն զուգընկերոջ հետ հարաբերություններում, այլ նաև շրջապատի բոլոր մարդկանց հանդեպ:

Այս աշխարհը բարության կարիք ունի: Եվ երբ Ձեր ընտրյալը տեսնի դա Ձեր մեջ՝ նա անպայման կցանկանա շատ երկար մնալ Ձեզ հետ: Չկա այնպիսի մարդ, ում դուր չգա բարությունը և կարեկցելու ունակությունը:

8. Եղեք առավելագույնս ռոմանտիկ

Ակնհայտ է, որ եթե դուք ցանկանում եք Ձեր կյանքն անցկացնել այդ տղամարդու հետ՝ նշանակում է նա առանձնահատուկ և յուրահատուկ մարդ է: Ուրեմն հոգ տարեք, որպեսզի նա այդ մասին իմանա: Հավատացեք, որքան շատ շրջապատեք նրան Ձեր սիրով և հիացմունքով, այնքան ավելի շատ նա կուզենա նույնն անել Ձեզ համար: Այնպես որ դա լիովին անպարտելի տարբերակ է:

 

«Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին․ Տիգրան Աբրահամյան1915թ. ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը. պատմության այս օրը (27 ապրիլ)Առեղծվածային դեպք․ հյուրանոցում 2 դիակ են հայտնաբերել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»«Ոտքի՛». Երևանում միացել են Տավուշյան շարժմանը Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էՄանրամասներ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ նիստից․ «Հրապարակ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Պատգամավորից մինչեւ սովորական քաղաքացի. «Հրապարակ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ» Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին «տեղը բերել». «Ժողովուրդ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ» Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ՔՊ-ականների հետ հանդիպման. «Ժողովուրդ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխը․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ
Ամենադիտված