Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործառույթները մարտի 30-ից դադարեցնելու վերաբերյալ հայաստանյան բանկերի գրեթե միահամուռ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսությանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը:

Մասնագետը գտնում է, որ դա կարող է բարդություններ առաջացնել հատկապես արտահանում իրականացնող հայ գործարարների համար և որոշակիորեն փոխել նաև ներքին առևտրի հաշվեկշիռը:

«Հայաստանի կենտրոնական բանկը պաշտոնապես հայտարարել է, որ բանկերը, գնահատելով իրենց ռիսկերը, ինքնուրույն են որոշել հրաժարվել «Միր» համակարգից: Այս պահին հայտնի է, որ բոլոր բանկերը, բացառությամբ ՎՏԲ-ի, չեն սպասարկելու նշված համակարգի միջոցով կատարվող գործարքները: Դա անխոս կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տնտեսվարողներին՝ հաշվի առնելով, որ ներկայումս մեր երկրից արտահանվող արտադրանքի 43 տոկոսը տեղափոխվում է Ռուսաստան:

Իսկ դա հիմնականում պատրաստի, բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք է: Խնդիրն այն է, որ ներկայումս Ռուսաստանը կտրված է աշխարհի ֆինանսական համակարգերից՝ միջազգային քարտերն այնտեղ չեն գործում: Դա լրացուցիչ բարդություններ կառաջացնի հայաստանցի գործարարների համար՝ հանգեցնելով կողմնակի ծախսերի աճի: Արդյունքում շատ գործարարներ, որոնք հիմնականում գործունեություն են ծավալում ռուսական շուկայում, ստիպված կլինեն հրաժարվել այլ բանկերի ծառայություններից և օգտվել «Միր» համակարգով գործարքներ կատարող ՎՏԲ բանկից»,- նշեց մեր զրուցակիցը:

Աղասի Թավադյանը մատնանշեց, որ 2023 թվականին, երբ Հայաստանում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ, միայն բանկային ոլորտն է բացասական ցուցանիշ ունեցել երկրի ՀՆԱ-ում: Տնտեսագետի գնահատմամբ՝ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2023 թվականին Հայաստանից կապիտալի արտահոսքն աճել է 55 տոկոսով, իսկ ներհոսքը դանդաղել է, ինչի հետևանքով բանկային ոլորտի ծավալները մոտ 6 տոկոսով կրճատվել են:

«Այս տարի նույնպես նկատվում է կրճատման միտում: Այսինքն, 2024 թվականին բանկային համակարգում ռիսկերը մեծ են: Հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կապիտալի մեծ մասը բանկային համակարգից ուղղվել է շինարարության ոլորտ: Երկրորդ ռիսկն այն է, որ Հայաստանի գործարարներից շատերը Ռուսաստանի հետ են համագործակցում, և դա կարող է նրանց համար բարդություններ առաջացնել կապիտալը դուրս հանելու առումով:

Ըստ էության, մեր բանկային համակարգը պետք է որ հաշվարկած լինի այդ ռիսկերը, սակայն Հայաստանի բանկերը, պատկերավոր ասած, հայտնվել են երկու քարի արանքում: Մի կողմից՝ ստիպված են հրաժարվել «Միր» քարտերը սպասարկելուց, ինչը հանգեցնելու է վերոնշյալ խնդիրներին, մյուս կողմից՝ այդ քարտերի հետագա սպասարկումը հղի է պատժամիջոցների կիրառմամբ:

Աղասի Թավադյանն ընդգծեց, որ Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման կտրուկ սահմանափակումը կարող է անդրադառնալ նաև ներքին առևտրի վրա: «2022 թվականին Հայաստան է եկել մոտ 130 հազար ռելոկանտ: Հիմա նրանց զգալի մասը վերադարձել է Ռուսաստան կամ էլ տեղափոխվել է այլ երկրներ, որտեղ որոշ պայմաններ ավելի լավն են:

Հայաստանում ստեղծված իրավիճակը բարդացնելու է տրանզակցիաները (խմբ․ դրամական միջոցների փոխանցումը հաշվից հաշիվ և ցանկացած գործարք, որը կատարվում է բանկային հաշվի կամ քարտի միջոցով) և կարող է հանգեցնել ռելոկանտների հավելյալ արտահոսքի: Կապրենք՝ կտեսնենք, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները»,- եզրափակեց Աղասի Թավադյանը:

«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»«Ոտքի՛». Երևանում միացել են Տավուշյան շարժմանը Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ» Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ՔՊ-ականների հետ հանդիպման. «Ժողովուրդ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխը․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»
Ամենադիտված