Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է. Անդրեասյանը՝ Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայանը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի մի շարք անդամներ:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախորդ օրվա հաջողության՝ Հունաստանի նկատմամբ տարած հաղթանակի առթիվ։ Ժաննա Անդրեասյանը երկու երկրների բարեկամական սերտ հարաբերությունների զարգացումն ապահովելու նպատակով կարևորել է կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների զարգացումը և ընդլայնումը:

«Վրաստանի գործադիր մարմնի գործընկերների հետ երկկողմ համագործակցության օրակարգը քննարկելու հնարավորությունից հետո ուրախ ենք նաև օրենսդիր մարմնի շրջանակում այդ երկխոսությունը շարունակելու: Կարծում եմ՝ փոխադարձ այցելություններն ու քննարկումները ցույց են տալիս հարաբերությունների այն բարձր մակարդակը, որն առկա է երկու երկրների միջև»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով համագործակցության ներուժի ամբողջական իրացումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել այս օրերին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան, որի շրջանակում մարտի 27-ին Երևանի պետական համալսարանում հանդիսավորությամբ բացվել է վրացագիտության կենտրոնը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ այն կնպաստի գործընկերության խորացմանը: «Պատրաստ ենք քննարկել վրացագիտության կենտրոնի հիման վրա մեր հետագա ծրագրերն ու անելիքները: Սա նոր մեկնարկի հիանալի կետ է, որտեղից կարող ենք այդ ուղղությամբ ավելի ընդլայնել մեր համատեղ աշխատանքները: Թբիլիսիի պետական համալսարանում գործում է հայագիտության կենտրոնը, որը շատ լավ ավանդույթներ ունի: Կարծում ենք՝ այս ուղղությամբ մեր աշխատանքը կարող է շատ հեռանկարային լինել»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել երկու բարեկամ ժողովուրդների միջև անմիջական շփումները: Այս համատեքստում Գիվի Միքանաձեն ընդգծել է ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցության ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համատեղ իրականացվող աշխատանքները Վրաստանի հայալեզու դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման, ատեստավորման և հավաստագրման գործընթացի շրջանակում, ՀՀ հանրակրթական դպրոցներում վրացերենի դասավանդման փորձն ու դրա ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագիրը:

Վրացական կողմն ընդգծել է, որ հետաքրքրված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հաջողված փորձով: Հարևան երկիրը ցանկություն ունի առավել մանրամասն ուսումնասիրելուց հետո ծրագիրը տեղայնացնել Վրաստանի դպրոցներում:

Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գիտության, բարձրագույն կրթության ու երիտասարդության ոլորտներում երկկողմ համագործակցության ծրագրերին՝ վերահաստատելով հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի պատրաստակամությունը: Մասնավորապես՝ կարևորվել է Erasmus+, Horizon Europe ծրագրերի շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը, որը կնպաստի երկու պետությունների բուհերի և գիտական կազմակերպությունների միջազգայնացման գործընթացի զարգացմանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդական համաժողովների կազմակերպումը, որը, անկասկած, կնպաստի երկու երկրերի երիտասարդների շփման և երկխոսության զարգացմանը, բարեկամական կապերի ամրապնդմանը և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով․ ՓաշինյանԱպրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնըԱրևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Որոշ զինծառայողներ «զղջման ուղերձ» են տարածել (տեսանյութ) «Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին․ Տիգրան Աբրահամյան1915թ. ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը. պատմության այս օրը (27 ապրիլ)Առեղծվածային դեպք․ հյուրանոցում 2 դիակ են հայտնաբերել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»«Ոտքի՛». Երևանում միացել են Տավուշյան շարժմանը Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էՄանրամասներ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ նիստից․ «Հրապարակ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Պատգամավորից մինչեւ սովորական քաղաքացի. «Հրապարակ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ» Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին «տեղը բերել». «Ժողովուրդ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ» Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ՔՊ-ականների հետ հանդիպման. «Ժողովուրդ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխը․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ
Ամենադիտված