Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեքսանդր Կովալենկո. «Հայաստանի կողմից արևմտյան զենքի գնումները, ինչի՞ է ձգտում Երևանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Spektrnews.in.ua-ն գրում է,  որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանը սկսել է արագորեն հեռանալ Ռուսաստանի ազդեցության ուղեծրից, հատկապես Ղարաբաղում 24-ժամյա պատերազմից հետո, և այդ գործընթացի ամենավառ նշաններից մեկը Երևանի անցումն է արևմտյան զենքի և ռազմական տեխնիկայի գնմանը։  Հայաստանն առաջին հերթին փորձում է այդ առումով շփվել Ֆրանսիայի հետ, ինչը զարմանալի չէ։ Այսպես, միայն վերջին ամիսներին է հայտնի դարձել, որ Երևանի և Փարիզի միջև կնքվել են հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մի շարք պայմանագրեր և հուշագրեր, իսկ օրերս Հայաստան է հասել ֆրանսիական Bastion զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը։ Հայաստանը ռազմականացվու՞մ է, և մոտ ապագայում կարո՞ղ է դառնալ տարածաշրջանային լուրջ ուժ։ Ոչ այնքան, և դա հասկանալու համար պետք է մի փոքր խորանալ հարցի էության մեջ:
2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, Ղարաբաղում հայկական կազմավորումները զինատեսակների գրեթե ողջ տեսականու մեծ կորուստներ են կրել։ Իր հերթին, Ռուսաստանն էր հիմնականում զենքի հիմնական մատակարարը Հայաստանին, և բազմաթիվ առաքումներ է կատարել Երևանին տրված վարկերի հաշվին, որոնց մի մասը որոշ ժամանակ անց ներվել է։ Այսինքն Հայաստանը տեխնիկայի ու սպառազինության որոշակի հատված չի գնել Ռուսաստանից, այլ ստացել է, կարելի է ասել անվճար։
Նման համակարգը թույլ էր տվել Հայաստանին, ոչ լավագույն տնտեսական աճի ցուցանիշներով, կառուցել իր ռազմական բաղադրիչը և ներկայանալ, եթե ոչ ամենամեծ, ապա գոնե լուրջ ուժ, որը չի կարող դուրս գրվել տարածաշրջանի հաշիվներից։ Սակայն 2020 թվականից հետո Հայաստանի կորուստների փոխհատուցումը լճացավ։ Օրինակ, 2023 թվականի դրությամբ չի փոխհատուցվել Ղարաբաղում կորցրած մեքենայացված բաղադրիչի նույնիսկ 10 %-ի կորուստը։ Կորուստների փոխհատուցման նման ցածր տեմպերը պայմանավորված էին ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցմամբ, այլ նաև նրանով, որ Մոսկվան այն ժամանակ արդեն պատրաստվում էր ներխուժել Ուկրաինա, և նրան անհրաժեշտ էր սեփական տեխնիկան նույնիսկ պահեստում, և դա առավել ևս պատերազմ սկսելուց հետո, երբ ռուսական զորքերը կրիտիկական մեծ կորուստների պատճառով ստորաբաժանումների համալրման հետ կապված խնդիրներ ունեն։ Եվ Հայաստանը ընկավ վատ դրության մեջ...
Ի՞նչ է գնում Հայաստանը:
Սկսենք Bastion զրահամեքենաների սենսացիոն առաքումից, չնայած այդ առաքումից ավելի շատ աղմուկ կա, քան պետք է լիներ: Bastion զրահամեքենան, ըստ իր ֆունկցիոնալության, նախատեսված է ոստիկանական և խաղաղապահ առաքելություններ իրականացնելու համար։ 2022 թվականին Ֆրանսիան նույնիսկ մտադիր էր դրանք փոխանցել Ուկրաինային, սակայն լայնածավալ պատերազմի պայմաններում դրա արդյունավետությունը խիստ կասկածելի է։ Bastion-նները Ուկրաինային պետք չէին, և զարմանալի չէ, որ դրա հիմնական շահագործողներն աֆրիկյան երկրներն են։ Այդ մեքենան լավ է, օրինակ, ինկասացիոն փոխադրման համար, բայց ոչ ռազմաճակատում գտնվելու համար, որտեղ օգտագործվում է հակազրահային զենքերի ամենալայն տեսականի: Հետևաբար, աֆրիկյան տարածքների համար դա վատ չէ, բայց Ուկրաինայի համար այն անբավարար անվտանգ և ֆունկցիոնալ է։
Հաշվի առնելով հարավկովկասյան տարածաշրջանի առանձնահատկությունները, կան նաև մի շարք կասկածներ Bastion-ի ֆունկցիոնալության վերաբերյալ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ոչ թե հարթ այլ լեռնային տեղանքին: Բացի դա քանակն է ինքնին քիչ՝ 24 մեքենա... Բայց այդ առաջին առաքումը չի նշանակում, որ այն վերջինն է լինելու, և դա չպետք է մոռանալ։ Այս զրահամեքենաներից հարյուրը և նույնիսկ ավելին կարող են իրենց գործունակությունը գտնել հայկական բանակի և անվտանգության այլ ուժերի կազմում:
Բացի այդ, հայտնի է, որ Ֆրանսիան Հայաստանին կփոխանցի ՀՕՊ համակարգեր, որոնք ներառում են հայտնի «Միստրալ» հակաօդային համակարգերը, ինչպես նաև երեք Ground Master 200 բազմաֆունկցիոնալ ռադարներ: Եվ, հավանաբար, հենց Ground Master 200-ն է ամենաձեռնտու և լավագույն ձեռքբերումը Երևանի համար: Ground Master 200 բազմաֆունկցիոնալ ռադարը եղանակային բոլոր պայմանների գործիք է, թե՛ բարձր, թե՛ միջին և թե՛ ցածր բարձրությունների վրա թիրախները ֆիքսելու և հետևելու համար: Ground Master 200-ը պատկանում է եռաչափ մարտավարական հակաօդային պաշտպանության ռադարների դասին, ունի մինչև 250 կմ դիտողական հեռահարություն և մինչև 100 կմ մարտական ​​հեռահարություն։ Դա լիովին ֆունկցիոնալ փոքր և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգ է, դրանց շարքում են նաև ֆրանսիական Crotale և SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչը նշանակում է, որ Հայաստանն ապագայում ձեռք կբերի նաև այդ տեսակի համալիրներ։ Արժե նշել, որ Ուկրաինայում Ground Master 200-ը Crotale և SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգերի հետ միասին, ապացուցել է իր արդյունավետությունը փոքր օդային թիրախների (կամիկաձե անօդաչու սարքերի) և ենթաձայնային և գերձայնային հրթիռների դեմ:
Առանձին կետ է VAB զրահապատ մարտական ​​մեքենաների պատվերը։ Ի տարբերություն Bastion-ի, VAB-ն արդեն իսկ լիարժեք մարտական ​​զրահամեքենա է կատարողականի շատ լավ ցուցանիշներով։ Հայաստանը կստանա Mark 3 մոդիֆիկացիայի 50 VAB զրահամեքենա, որոնք ունեն 20 տոննա զանգված, 6x6 անիվային բազա և 320-ից 400 ձիաուժ հզորությամբ շարժիչներ և կատարելագործված STANAG 4-րդ մակարդակի զրահ: Այդ զրահապատ մարտական ​​մեքենան ի վիճակի է տեղափոխել 7 դեսանտային և զինված է 25 մմ M811 ավտոմատ թնդանոթով:
Ակնհայտ է, որ Հայաստանը փորձելու է փոխարինել ռուսական զրահամեքենաները, որոնք որոշ քանակությամբ գտնվում են իր զինանոցում, այդ մեքենաներով։ Եվ հենց VAB Mark 3-ն է, որ կարող է դառնալ Հայաստանի գլխավոր անիվավոր զրահամեքենան առաջիկա տարիներին։ 
Հայաստանն իր բանակի զարգացման համար ռազմատեխնիկական կապեր է հաստատում ոչ միայն Ֆրանսիայի հետ։ Հնդկական ուղղությունը նույնպես կարևոր է: Ի՞նչ է առաջարկում Հնդկաստանը Հայաստանին: Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ոլորտի վերջին հաղորդումներից էր հայկական կողմից հնդկական Zen Technologies ընկերության հետ պայմանագրի կնքման մասին լուրերը։ 41,5 մլն դոլար գումար անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համալիրների ձեռքբերման համար։ Իսկ այս տարվա օգոստոսին Հայաստանը ստացել է ATAGS 155 մմ տրամաչափի քարշակվող հաուբիցների առաջին խմբաքանակը։ Մատակարարումն իրականացրել է Kalyani Strategic Systems ընկերությունը, որի հետ Երևանը 155 մլն դոլարի պայմանագիր է կնքել։ Հատկանշական է այն, որ հնդկական զենքի, տեխնիկայի և զինամթերքի (ի վերջո, 155 մմ տրամաչափը հայկական նոմենկլատուրային բնորոշ չէ) մատակարարումները կատարվել են Իրանի տարածքով, մասնավորապես Նուրդուզ սահմանային անցակետով։ Իհարկե, այդ գնումը պայմանավորված է Ղարաբաղում հայկական  զինված կազմավորումների հրետանու, մասնավորապես 152 մմ տրամագծի, կրած լուրջ կորուստներով։ Բացի դա այս տարվա փետրվարին BHARAT DYNAMICS LIMITED-ը սկսել է կատարել 255 միլիոն դոլար արժողությամբ արտահանման մեծ պատվեր Naq հակատանկային հրթիռային համակարգերի մատակարարման համար։ Պատվիրատուն, ըստ առկա տեղեկությունների, Հայաստանն է, որը մտադիր է հիմնովին համալրել հակատանկային համակարգերի իր պաշարները։
2022 թվականի սեպտեմբերին առաջին տեղեկությունը հայտնվեց DRDO-ի կողմից արտադրվող հնդկական 214 մմ տրամաչափի Pinaka հրթիռային համակարգերի գնման մասին ըստ 250 միլիոն դոլարի պայմանագրի։ Այդ համակարգերն ունեն օգտագործվող հրթիռների մի քանի մոդիֆիկացիաներ և 40-ից 120 կմ հեռահարությամբ թիրախների ոչնչացման շառավիղ կախված զինամթերքի տեսակից։ Այսպիսով, Հայաստանը փորձում է ամբողջությամբ փոխհատուցել 44-օրյա պատերազմից հետո նոսրացած իր հրթիռային համակարգերի բաղադրիչը և ունիվերսալացնել այն։ Այսինքն չունենալ տարբեր տեսակի արձակող սարքեր, այլ ունենալ մեկ տեսակի համակարգ, որի զինամթերքը տարբերվում է հեռահարությամբ և մի շարք այլ հատկություններով։
2021 թվականի հունվարին Հայաստանը ստացել է նաև հնդկական WLR հրետանային դիրքի հայտնաբերման ռադարներ։ WLR ռադիոտեղորոշիչն ունի փուլային զանգված և գործում է C շերտում: Այդ կայանը թույլ է տալիս արագ և ճշգրիտ ավտոմատ ռեժիմով որոշել հակառակորդի հրետանային կրակի գտնվելու վայրը։ Հեռահարության առումով այն հայտնաբերում է ականանետային արկեր 81 մմ տրամաչափից մինչև 20 կմ, հրետանային արկեր 105 մմ-ից մինչև 30 կմ, հրթիռներ 120 մմ տրամաչափից մինչև 40 կմ հեռավորությունների վրա։
Այդ ռադարի ձեռքբերումը գոյություն ունեցող հրետանային բաղադրիչի վերաֆորմատավորման հայեցակարգի մի մասն է: Անցած տարվա ընթացքում Հայաստանին զենք մատակարարելու համար հնդկական ընկերությունների հետ կնքված պայմանագրերի ծավալը գերազանցել է 650 մլն դոլարը։
Եզրակացություններ
 Հայաստանը, չստանալով համապատասխան աջակցություն Ռուսաստանից փոխհատուցելու 2020 թվականին կրած կորուստները, սկսել է փնտրել նոր մատակարարներ։ Այդ գործընթացը հատկապես արագացել է 2022 թվականի աշնանից, երբ նոր պայմանագրերի կնքման հետևողականությունն ու օրինաչափությունը դարձել են անթաքույց բարձր։ Այդ հարցերում Հայաստանի հիմնական գործընկերներն են Հնդկաստանը և Ֆրանսիան, ընդ որում Հնդկաստանը հիմնականում զբաղեցնում է հրետանային կլաստերը, իսկ Ֆրանսիան զբաղվում է հակաօդային պաշտպանության և զինտեխնիկայի ոլորտները։ Բավարար ֆինանսավորմամբ Հայաստանը կկարողանա փոխհատուցել ցամաքային զորքերի ամբողջ հատվածները, որոնցում շատ զգալի կորուստներ են եղել, օրինակ հրետանին։ Բայց այստեղ ֆինանսական հնարավորությունների հարց է առաջանում, քանի որ Ֆրանսիան իր արտադրանքը չի «նվիրի» Հայաստանին, ինչպես և Հնդկաստանը։
Նաև առաջանում է հայկական կողմին կոնկրետ զինամթերքով ապահովելու հարցը։ Օրինակ հայկական բանակին բնորոշ չէ 155 մմ-ոց հրետանին, ոչ էլ 214 մմ-ոց հրթիռները։ Այսինքն նման փոխհատուցմամբ Հայաստանն իրեն կախվածության մեջ է դնում զինամթերքից շատ ավելի լուրջ, քան խորհրդային տրամաչափի օգտագործման դեպքում էր։ Այսպիսով, կարելի է ասել, որ դուրս գալով ռուսական ազդեցության ուղեծրից Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում բավականաչափ շփումներ ունի ինքնուրույն զինվելու համար, և մի շարք առումներով դա կարող է արդյունավետ գործընթաց լինել։ Բայց տրամաչափերի ու տեխնիկայի ապամիավորման, նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև Հայաստանի ֆինանսական հնարավորությունների խնդիրները, որի տնտեսությունն աճի բարձր տեմպեր չի ցուցաբերում, չեն լուծվել, և նման լրացուցիչ բեռը, իհարկե, դրական չի ազդի երկրի վրա:
Բաց է մնում նաև Հայաստանին թրթուրային շասսիով ծանր և միջին զրահատեխնիկայի մատակարարման հարցը, որի համար Երևանը դեռ չի կարողացել մատակարար գտնել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман Татоян
Самое популярное