Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանն ու ԱՄՆ-ը հետաքրքրված են Հայաստանի մետալուրգիայով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ritmeurasia.org-ը գրում է, որ հունիսի 13-ից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին Երևանից մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Երասխ բնակավայրի մոտակայքում ստեղծված «GTB STEEL» հայ-ամերիկյան ձեռնարկության կողմից կառուցվող մետալուրգիական գործարանը կանոնավոր կերպով գնդակոծվում է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «առանց Բաքվի հետ այդ աշխատանքները համակարգելու» Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները «լուրջ բացասական ազդեցություն ունենալով Ադրբեջանի էկոլոգիայի վրա»։ Բաքուն վկայակոչում է Էսպոյի կոնվենցիան պնդելով, որ Հայաստանն որպես այս փաստաթղթի կողմ, պարտավոր էր այդ նախագիծը համակարգել Ադրբեջանի հետ։

«Հայաստանի խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունների՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի բարձր քիմիական պարունակությամբ արդյունաբերական կեղտաջրերն երկար ժամանակ ինտենսիվ աղտոտում են անդրսահմանային Օկչուչայ գետը», - հայտարարել է Ադրբեջանի կառավարությունը:

Եթե ​​անգամ ենթադրենք, որ Հայաստանն իսկապես խախտել է սույն կոնվենցիան, պետք է հաշվի առնել, որ Կոնվենցիայի 15-րդ հոդվածը (Վեճերի կարգավորումը) հստակ ասում է. ձգտել լուծել վեճը բանակցությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով: Վեճերը լուծվում են Արդարադատության միջազգային դատարանում կամ արբիտրաժում: Եվ ոչ մի տեղ չի ասվում, որ եթե կողմերից մեկը խախտում է Կոնվենցիայի դրույթները, ապա մյուսն իրավունք ունի կրակ բացել կառուցվող օբյեկտի և դրա վրա աշխատող մարդկանց վրա։

«Գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է միջազգային պարտավորություններին, և Ադրբեջանի կեղծ մտահոգությունը միայն նպատակ ունի խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումներին», - հակադարձել են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանրապետության բնապահպանության նախարարության պատասխանն ավելի առարկայական էր: Մասնավորապես, նշվել է, որ Երասխում վերամշակվելու է սև մետաղի ջարդոն, որը, համաձայն կոնվենցիայի, ներառված չէ շրջակա միջավայրի անդրսահմանային վտանգ ներկայացնող օբյեկտների կատեգորիայի մեջ։ Կառուցվող մետալուրգիական գործարանը զբաղվելու է սև մետաղների, ամրանների, պողպատե անկյունների ու խողովակների արտադրությամբ։

Գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունները, դոմնային և մարտենյան վառարանները դասվում են վտանգավոր օբյեկտների կատեգորիային, իսկ Երասխ կոմբինատում կօգտագործվի էլեկտրաէներգիայով աշխատող ինդուկցիոն վառարան։ Ձեռնարկության վնասը գնահատելու կարևոր չափանիշն արտադրության ծավալն է: Այս դեպքում դա տարեկան 180 հազար տոննա է, որը շատ փոքր ծավալ է (սովորաբար նման ձեռնարկությունների արտադրողականությունը սկսվում է 1 մլն տոննայից)։ Գնահատման ժամանակ հաշվի է առնվում նաև ձեռնարկության հեռավորությունը Ռամսարի կոնվենցիայով հաստատված մոտակա բնակավայրերից, ջրային ավազաններից, հատուկ պահպանվող տարածքներից, հուշարձաններից, հնագիտական ​​վայրերից:

Նախիջևանի մոտակա բնակավայրը գտնվում է ձեռնարկությունից ուղիղ գծով 5 կիլոմետր հեռավորությամբ և նախատեսված գործունեությունն որևէ կերպ չի կարող վնասել դրան։ Բացակայում են նաև միջազգային կոնվենցիաներով հաստատված այլ օբյեկտները։ Նախարարությունը նաև պարզաբանել է, որ Երասխի գործարանի կառուցման վայրի ընտրությունը, կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները և բնապահպանական միջոցառումները նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա բացասական ազդեցությունը, իսկ մթնոլորտի վրա ազդեցությունը լիովին բացառված է, քանի որ ընկերությունը կներդրվի երկաստիճան համակարգ, որը 99%-ով զտում է արտանետվող գազերը։ Նախատեսվում է ձեռնարկությունում տեղադրել կեղտաջրերի մաքրման համակարգ, որի արդյունավետությունը կկազմի 95-98%: Մաքրված ջուրը կհոսի ջրանցքներ և կօգտագործվի նաև ոռոգման նպատակով։ Ջրային ամենամեծ զարկերակը` Արաքս գետը, գտնվում է օբյեկտից 6 կիլոմետր հեռավորության վրա, և արտադրական գործընթացները չեն նախատեսում հոսքը դեպի այն։ Բացառված է նաև կենդանական և բուսական աշխարհի վրա ազդեցությունը: Օրենսդրական նորմերի շրջանակներում կիրականացվի նաև թափոնների կառավարում։ Ոչ վտանգավոր թափոն է համարվում նաև սեւ մետաղի ջարդոնը, որը կօգտագործվի որպես հումք (տարեկան 12 հազար տոննա)։ Արտադրական գործընթացի մեկնարկով գործարանում կստեղծվի 1000 աշխատատեղ։ Ձեռնարկության սեփականատերերն են ԱՄՆ քաղաքացի, հնդկական ծագումով Բոբի Սինգհ Քանգը և Հայաստանի քաղաքացի Նոնո Սարգսյանը, ձեռնարկության տնօրենն է Տիգրան Հակոբյանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 70 մլն դոլար։ Ներկայումս գործարանի շինարարության մեջ աշխատում է մինչև 200 մարդ, որոնցից 70-ը համապատասխան գիտելիքներով և փորձով Հնդկաստանի քաղաքացիներ են: Նշենք, որ Հայաստանում երկաթի շահագործվող հանքավայրեր չկան, սակայն պողպատե արտադրանքի նկատմամբ պահանջարկը մշտապես աճում է։ Դա պայմանավորված է շինարարության ծավալների աննախադեպ աճով, որը պահանջում է բարձրորակ և էժան կցամասերի առկայությունը։ Գործարանը կկառուցվի 16,5 հազար քառակուսի մետր տարածքի վրա, կունենա երկաթուղու մուտք։

Ներկայումս ամրանները Հայաստան են մատակարարվում հիմնականում Ռուսաստանից, Իրանից և մինչև անցյալ տարի նաև Ուկրաինայից։ Հայաստանը մեկ տոննա երկաթի ջարդոնը վաճառում է 40-45 հազար դրամով, իսկ պատրաստի արտադրանքը ներկրում է 9-10 անգամ թանկ գնով։ Բնականաբար, ստեղծված իրավիճակում նպատակահարմար է զարգացնել սեփական արտադրությունն օգտագործելով վերամշակվող նյութեր։ Նման արտադրությունն ոչ միայն կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր, այլ նաև կբարձրացնի բյուջեի եկամուտները և կնվազեցնի այդ ապրանքների գները ներքին շուկայում։

Ադրբեջանին ինչ որ բան հասկացնելու համար, որ այս դեպքում ամերիկյան ներդրողի մասնակցությամբ օբյեկտն է կառուցվում, Հայաստանի դրոշի հետ միասին այստեղ բարձրացվել է նաև ԱՄՆ-ի դրոշը, բայց գնդակոծությունը, այնուամենայնիվ, շարունակվել է: Բաքուն ձգտում է կանխել ձեռնարկության կառուցումը, վստահ է նրա տնօրեն Հակոբյանը, ով նաև նշել է, որ թեև նախկինում եղել են Հայաստանի այլ վայրերում գործարան կառուցելու առաջարկներ, սակայն Երասխը միտումնավոր է ընտրվել երկրի սահմանային գոտին զարգացնելու համար։ «Խփում են սարքավորումներին ու աշխատողներին փորձելով խոչընդոտել գործարանի կառուցումը։ Թե ինչու են նրանք այդպես անում, հասկանալի է, քանի որ նրանք չեն ցանկանում, որ մենք հասնենք տնտեսական աճի, և մեր գործարանը բավականին լուրջ ներդրում կունենա Հայաստանի տնտեսության մեջ»,- նշել է Հակոբյանը։

Առայժմ սահմանի այդ հատվածում լարվածությունը նվազել է կրկին տեղափոխվելով դեպի Լեռնային Ղարաբաղ։ Միևնույն ժամանակ, Երասխում կառուցվող գործարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հայկական լրատվական գործակալությունները հայտնում են, որ իրանական «Ալվանդի լեռնահանքային և հանքային արդյունաբերություն» ՓԲԸ-ն է հետաքրքրված Սյունիքի մարզում կատոդային պղնձի արտադրության գործարան կառուցելու հարցում։ Համապատասխան նախնական պլանը քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի և իրանական ընկերության խորհրդի նախագահ Մոհամմադ Ռեզա Միրզայի Երևանում կայացած հանդիպմանը։ Կարևորելով այդ ոլորտում երկկողմ համագործակցությունը Տերյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարության իրավասության շրջանակներում համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը։

Հայտնի է, որ ցարական ժամանակներից պղնձի, մոլիբդենի, կապարի և այլ արժեքավոր մետաղների զգալի պաշարներ են հայտնաբերվել  Հայաստանի հարավում։ Մասնավորապես, Քաջարան քաղաքում գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ հանրապետության խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը, որը 1000 հարկատուների ցանկի երկարաժամկետ առաջատարներց է։ Ինչ վերաբերում է այդ ոլորտում Իրանի հնարավորություններին, ապա այդ երկիրը վաղուց և վստահորեն գտնվում է աշխարհի կատոդային պղնձի խոշորագույն արտադրողների տասնյակում։

Միևնույն ժամանակ, Ամերիկան ​​է հետաքրքրություն ցուցաբերում հայկական մետալուրգիայի նկատմամբ, ինչը բավականին պարադոքսալ իրավիճակ է ստեղծում, երբ երկարամյա աշխարհաքաղաքական հակառակորդները, որոնք պարբերաբար հակված են կուլիսային բանակցությունների, ներդրումներ են կատարում կամ հետաքրքրություն են ցուցաբերում այդ փոքր կովկասյան հանրապետություն մետաղագործական արդյունաբերության նկատմամբ։ Տնտեսագետ, Մոսկվայի պետական ​​համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Սկոպինի կարծիքով ԱՄՆ-ի և Իրանի ներկայությունը Սյունիքում ոչ թե զուտ բիզնես խաղ է, այլ քաղաքական ենթատեքստ ունեցող խաղ։ Ի վերջո, պղինձն ինքնին հազիվ թե գրավիչ լինի Միացյալ Նահանգների համար, որը «մոտակայքում ունի Չիլի, որտեղ շատ պղինձ կա»:

Իրանի հետաքրքրությունը, ըստ Սկոպինի, ավելի շուտ աշխարհաքաղաքական նշանակություն ունի և կապված է ոչ այնքան մետալուրգիայի զարգացմանն ուղղված ներդրումների, որքան Հայաստանում իր ազդեցությունն ուժեղացնելու մտադրության հետ  ի հակակշիռ ադրբեջանա-թուրքական ճնշման:

Երևում է, որ Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում մետալուրգիայի, առաջին հերթին գունավոր մետաալուրգիայի ոլորտում արտաքին խոշոր խաղացողների ակտիվությունը միայն կաճի աշխարհաքաղաքական լուրջ երանգավորումներով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман Татоян
Самое популярное