Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական օրենսգիրքը՝ մահակ Փաշինյանի ձեռքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ՝ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար։ Լոռու մարզում նախ Փաշինյանն ակնարկում էր նման հնարավորության մասին առանց անուններ տալու։ Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանն էլ կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ. «Մեր հատուկ ծառայություններն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ Ծառուկյանի ցուցակի ամենաբարձր տեղերում գտնվողներից մեկն արդեն լրտես է, բառիս բուն իմաստով։ Չեմ բացառում, որ առաջիկա օրերին պետական դավաճանության հոդվածով գործ կհարուցվի»։ Ապա և արդեն Վանաձորում մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, թե «ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով»։

«Եվ այս լրտեսական ցանցն ի վերջո վերջնական և ամբողջական արմատախիլ ենք անելու ՀՀ-ից։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը «Մարտի 1-ի» գործով պետք է ի կատար ածվի, Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով պետք է երկար տարիներով բանտ նստի։Սամվել Կարապետյանը՝ որպես փողեր լվացող, մանկապարտեզից հոսանքի փողեր գողացող, պետք է երկար տարիներ բանտ նստի ՀՀ-ում»,- նշել է Փաշինյանը։ Ըստ էության, գործող իշխանության պարագլխի այս հայտարարությունները և հարուցված քրեական գործը ծաղր են արդարադատության նկատմամբ, և բոլորին է ակնհայտ, որ այս կերպ Փաշինյանը պարզապես ցուցադրում է իր վախերը ընդդիմադիր գործիչներից, փորձում խափանել ընդդիմադիր կուսակցությունների քարոզարշավը, իսկ Անդրանիկ Թևանյանը ոչ միայն հերքել, այլ հենց Փաշինյանին է մեղադրել պետական դավաճանության մեջ։

Իրականում, գործ ունենք մի իրավիճակի մեջ հետ, երբ Քրեական օրենսգիրքը ծառայեցվում է բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության քմահաճույքներին։ Եվ Փաշինյանն ամեն ինչ անում է այս քրեական գործերով, ընտրակաշառքների և բարեգործության արգելքները խախտելու մասին հոդվածների հրապարակումով հիմքեր ստեղծելու՝ ընդդիմադիր ուժերին խորհրդարանական ընտրությունների մասնակցությունից հեռացնելու համար։ Սա հենց այն է, ինչ անվանում են «մոլդովական սցենար»։

Մանե Սարգսյան

Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին Արտակարգ դեպք՝ «Երևան Սիթի»-ումԵրբ դասալիքն ինքն է մեղադրում ուրիշներին դասալքության մեջ Քրեական օրենսգիրքը՝ մահակ Փաշինյանի ձեռքում «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ էՌուսաստանից շարունակում են քննադատելՎթար է. ջուր չի լինելու Հայերը ընտրության առաջ են կանգնած– լինել Ռուսաստանի հետ, թե՞ նրա դեմՓաշինյանը վատնեց Եվրամիության կողմից նվիրաբերված քաղաքական կապիտալըՓաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էՓորձագետներր. ինչպե՞ս կավարտվի Հայաստանի «ամուսնալուծությունը» Ռուսաստանից տնտեսապեսԻ՞նչ կորուստներ կունենա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու արդյունքում. «Փաստ»«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 «Mercedes Sprinter»-ը. վարորդներից մեկը մահացել է «Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Կուրբանովի Су-25-ը ուղղաթիռների աջակցությամբ ռմբակոծել է Մարտունի քաղաքը․ պատմության այս օրը ( 21 մայիս)Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՌեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Արթուր Օսիպյանը կալանավորվեց․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ»Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»«Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ»Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ»Մերժվածության համը. «Փաստ»Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքի պատճառը ընդդիմության ռեյտինգի աճն է. «Հրապարակ» Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ» Իշխանությունների թիրախում են ակտիվ արցախցիները. «Հրապարակ» Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Երևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ուկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ ՊոդոլյակՇերը նշում է 80-ամյակը. դիետա, վարժություններ և գեղեցկության ներարկումներ, որոնք նրան ավելի երիտասարդ են պահում Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել. ՆԳՆ Ոստիկանություն Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿՀենց Վլադիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը․ ՊեսկովՍևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են երիտասարդին դանակահարած անձինՊուտինն ու Սի Ծինփինը գրեթե մեկուկես ժամ բանակցել են Պրեմիեր լիգա. Չելսին լոնդոնյան դերբիում հաղթեց Տոտենհեմին Առավել զգուշավոր եղեք երեխաներին վերաբերող տեղեկությունների հրապարակման հարցում. հայտարարություն Փաշինյանի «հիբրիդը». Ինչպես են ապատեղեկատվություն տարածում Ողբերգական դեպք՝ ՍևանումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ամենադիտված