ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական օրենսգիրքը՝ մահակ Փաշինյանի ձեռքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ՝ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար։ Լոռու մարզում նախ Փաշինյանն ակնարկում էր նման հնարավորության մասին առանց անուններ տալու։ Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանն էլ կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ. «Մեր հատուկ ծառայություններն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ Ծառուկյանի ցուցակի ամենաբարձր տեղերում գտնվողներից մեկն արդեն լրտես է, բառիս բուն իմաստով։ Չեմ բացառում, որ առաջիկա օրերին պետական դավաճանության հոդվածով գործ կհարուցվի»։ Ապա և արդեն Վանաձորում մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, թե «ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով»։

«Եվ այս լրտեսական ցանցն ի վերջո վերջնական և ամբողջական արմատախիլ ենք անելու ՀՀ-ից։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը «Մարտի 1-ի» գործով պետք է ի կատար ածվի, Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով պետք է երկար տարիներով բանտ նստի։Սամվել Կարապետյանը՝ որպես փողեր լվացող, մանկապարտեզից հոսանքի փողեր գողացող, պետք է երկար տարիներ բանտ նստի ՀՀ-ում»,- նշել է Փաշինյանը։ Ըստ էության, գործող իշխանության պարագլխի այս հայտարարությունները և հարուցված քրեական գործը ծաղր են արդարադատության նկատմամբ, և բոլորին է ակնհայտ, որ այս կերպ Փաշինյանը պարզապես ցուցադրում է իր վախերը ընդդիմադիր գործիչներից, փորձում խափանել ընդդիմադիր կուսակցությունների քարոզարշավը, իսկ Անդրանիկ Թևանյանը ոչ միայն հերքել, այլ հենց Փաշինյանին է մեղադրել պետական դավաճանության մեջ։

Իրականում, գործ ունենք մի իրավիճակի մեջ հետ, երբ Քրեական օրենսգիրքը ծառայեցվում է բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության քմահաճույքներին։ Եվ Փաշինյանն ամեն ինչ անում է այս քրեական գործերով, ընտրակաշառքների և բարեգործության արգելքները խախտելու մասին հոդվածների հրապարակումով հիմքեր ստեղծելու՝ ընդդիմադիր ուժերին խորհրդարանական ընտրությունների մասնակցությունից հեռացնելու համար։ Սա հենց այն է, ինչ անվանում են «մոլդովական սցենար»։

Մանե Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular