Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական բանակի համազգեստի 25-ամյա պատմական էվոլյուցիան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայկական բանակը հունվարի 28-ին նշում է կազմավորման 25-ամյակը: Այդ տարիների ընթացքում զինվորի հանդերձանքը, ելնելով կոնկրետ ժամանակահատվածի նպատակահարմարությունից և պահանջներից, մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել: Փոփոխությունները եղել են թե որակի, թե դիզայնի և թե նոր դետալներով համալրումների առումով: «Արմենպրես»-ը պարզել է 25 տարիների ընթացքում հայկական բանակի հանդերձանքի փոփոխությունների դինամիկան և ներկայիս համազգեստի առավելությունը նախորդների նկատմամբ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատմում է, որ բանակի կազմավորման սկզբնական շրջանում հատուկ համազգեստ չի եղել:

«Սկզբնական շրջանում հատուկ համազգեստ չկար. որտեղից ինչ գտել, բերել ենք: Մի պահ խորհրդային «աֆղանկա» կոչվածի տարատեսակներն էին, Հունաստանի կողմից որպես օգնություն տրամադրված համազգեստն էր: Հունաստանը բավականին մեծ չափաքանակ էր հատկացրել»,-ասաց նա` ներկայացնելով, որ ինքն էլ է երկար ժամանակ հունական համազգեստը կրել:

Այնուհետև հայկական բանակը, որպես օգնություն, Ֆրանսիայից ձեռք էր բերում ֆրանսիական «նատովկա» կոչվածը` հենց այդ երկրի բանակի տարբերակով, իսկ հետագայում այն սկսեցին գնել: Մինչև 2002 թ. նույն համազգեստն էին կրում նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորները:

Արծրուն Հովհաննիսյանը, վերհիշելով այդ ժամանակահատվածը, նշեց, որ ֆրանսիական համազգեստը շատ հետաքրքիր համազգեստ էր, նույնիսկ բաճկոն ուներ:

«Նաև ձմեռային տարբերակը կար, բայց այնքան էլ տաք չէր, որքան մեր այսօրվա ձմեռային համազգեստը»,- հիշում է Հովհաննիսյանը:

2001 թվականից բանակն անցել է առաջին հայկական համազգեստին, իսկ մեկ տարի անց նոր միայն այն հասանելի է եղել ԼՂՀ պաշտպանության բանակի համար: Շատերը կհիշեն հայտնի չորս գույներից բաղկացած համազգեստը, որտեղ գերակշռող էին կանաչ ու մոխրագույն երանգները: Շուրջ 10 տարի մեր զինվորները կրել են այն, որը այդ ընթացքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Դրանց վրա մեկ ավելանում, մեկ պակասում էին գրպանները, մի խոսքով` դետալային փոփոխությունների էին ենթարկվում:

ՊՆ նախարարի մամուլի խոսնակի տեղեկացմամբ` այդ համազգեստը, մեծ հաշվով, իրեն չարդարացրեց զուտ այն պատճառով, որ «շնչել-չշնչելու» խնդիր ուներ: Այդ պատճառով բանակն անցում է կատարում ներկայիս համազգեստի նախնական տարբերակին: Փորձարկումներում այն բավականին լավ գնահատվեց, սակայն ուներ ամրության խնդիր: Ընթացքում բամբակի և արհեստածին թելերի հարաբերակցության փոփոխությամբ, դիմացկունության և տաքության առումով ընտրվում է ոսկե միջինը: Գույները ստացվել են արդիական մեթոդներով` տեղանքին համապատասխան: Ըստ Հովհաննիսյանի՝ շատ ճիշտ գույներ են ընտրվել:

«Այս համազգեստով մենք առաջին անգամ վերացրեցինք զինվորի և սպայի համազգեստի տարբերությունը: Մինչ այդ սպայի համազգեստը լրիվ ուրիշ էր, զինվորինը` ուրիշ, փոփոխությունների արդյունքում երկուսն էլ միանման համազգեստ են կրում: Այս համազգեստի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ուսադիրների խորհրդային մոդելից անցում կատարեցինք նոր մոդելի»,- ասաց նա` պարզաբանելով, որ տեսադիտարկման սարքերի համար ամենահեշտ նկատելիությունը ուսերն են:

Սկզբում կիրառվել են կոչումների մետաղական տարբերակները, սակայն հետո անցում է կատարվել` կտորայինի, որպեսզի քողարկիչ հատկանիշներն ավելի բարձր լինեն:

Հայկական բանակի պարտադիր ժամկետային զինծառայողներին հասանելիք միջոցներն ավելի մանրամասն ներկայացրեց  ԶՈւ մատակարարման թիկունքի բազայի հրամանատարի տեղակալ, գլխավոր տեխնոլոգ, մայոր Զոհրաբ Սարգսյանը:

Նրա խոսքով` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի 547 հրամանի` պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվում է բամբակյա շապիկ, որը նախկինում եղել է մոխրագույն, սակայն 2017 թվականից դրանք կանաչ գույնի են:

Զինծառայողներին նաև հատկացվում է մեկանգամյա օգտագործման կիսավարտիք, որը փոխվում է շաբաթական մեկ անգամ` ամեն լողանալուց հետո, կիսաբրդյա և բամբակյա գուլպաներ, որը տրամադրվում է ամսեկան երեք անգամ, տաք ներքնաշոր, ձեռնոց ֆլիզից, որը տրվում է ձմեռը, լայն գոտի և տաբատի գոտի, ինչպես նաև ամառային և ձմեռային դաշտային համազգեստներ:

«Նախկինում ձմեռային դաշտային համազգեստի օձիքները կարված են եղել ներդիրին, հիմա օձիքները հնարավոր է առանձնացնել, անհրաժեշտության դեպքում` ելնելով եղանակային պայմաններից: Ձմեռային համազգեստը կարվում է անջրաթափանց և ցրտից պաշտպանող գործվածքով, որն ամրանում է երեք կոճակներով: Այն շատ լավ պահպանում է մարմնի ջերմաստիճանը: Այն կարված է սիտիպոնի կտորով և որակով է: Սիտիպոնի կտորով է կարված նաև տաբատի` ցրտից պաշտպանող գործվածը, որի համար նախկինում առանձնանալու հնարավորություն է եղել, իսկ ներկայումս` ոչ: Հիմա այն ավելի տաք է ու հարմարա վետ»,- ասաց մայոր Զոհրաբ Սարգսյանը:

Ավելի են արդիականացվել ու հարմարավետ են դարձվել ճտքավոր կոշիկները, նախկինում  եղել են արհեստական կաշվից: Այժմ դրանց ճտքերը կարվում են կաշվից և  ունեն շնչող ներդիրներ: Փոփոխության պատճառը կայանում է նրանում, որ դրանց ճտքերը կոշտ էին` քամուց, անձրևից ճաքում էին: Նախնական տվյալներով 2017թ. հայկական զինված ուժերը կանցնեն նոր ճտքավոր կոշիկների:

Պարտադիր ժամկետային զինծառայողներին, ովքեր ստանձնում են մարտական հենակետի պաշտպանություն, լրացուցիչ տրվում է բրդյա գուլպա, դիմակ, մորթե ներդիրով ձեռնոց, որն ավելի տաք է, բանակային վալինկա, որը բաղկացած է խտացված բրդից և ռետինե տակացուներից, ինչպես նաև կիսավերարկու ոչխարի մորթուց: Լրացուցիչ համազգեստը մարտական հերթապահություն իրականացնող զինվորները կրում են -5 աստիճանից ցուրտ ջերմաստիճանի պայմաններում:

2 տարվա ընթացքում մեկ մարտական հենակետ ստանձնող զինծառայողի համազգեստը փոխվում է 6 ամիսը մեկ անգամ, իսկ մարտական հենակետի պաշտպանություն չստանձնող զինծառայողի համազգեստը` 8 ամիսը մեկ:

Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ`համազգեստի մատակարարման համար նախատեսված մրցույթին երկու ֆաբրիկաներ են մասնակցում, իսկ կտորը բերվում է Չինաստանից:

ՀՀ զինված ուժերի պարտադիր ժամկետային զինծառայող Հրայր Բաղդասարյանը, ով մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, սակայն վիրավորում ստանալով չի կարողացել հետագայում շարունակել իր զինծառայությունը, հայկական բանակի ներկայիս համազգեստի որակը գնահատեց բավարար: Նա, որպես թերություն նշեց այն, որ համազգեստը լվանալուց հետո չի պահպանում իր գույները:

«Այնուամենայնիվ, իմ եղբայրները կրել են նախորդ զինվորական համազգեստը և, ի տարբերություն դրա, ներկայիս համազգեստն իր գունային համադրությամբ շատ ավելի լավն է, քանի որ հեշտությամբ է միաձուլվում տեղանքին»,- ասաց նա:

Հայկը նաև ընդգծեց, որ դրական քայլ է ճտքավոր կոշիկներում «շնչող» ներդիրներ տեղադրելը:

Շանթ Խլղաթյան
Վահե Հակոբյան

Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը
Ամենադիտված