Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թրջված հավ», ճանկռտոց ու երեխայի լաց. Երևանում մեքենան կայանելու համար կանայք կռիվ են արել

ԻՐԱՎՈՒՆՔ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Մարինե Ա.-ի գործի դատական քննությունը: 52-ամյա Մարինեին մեղադրանք էր առաջադրվել մանկապարտեզի բակում բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով:

Մարինե Ա.-ն Երևանի Մոսկովյան փողոցի շենքերից մեկում գործող ՍՊԸ-ի փոխտնօրեն է: Նույն շենքի առաջին հարկում գործում է նաև մանկապարտեզ: Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հունիսի 7-ի առավոտյան Մարինեն աշխատանքի է գնացել՝ շենքի առաջ կայանելով իր «Տոյոտա Մատրիքս» մեքենան:

Ժամը 17-ի սահմաններում նա դուրս եկել աշխատավայրից, ցանկացել է մեքենա նստել ու գնալ ո՛չ տվյալ շենքի առաջին հարկի, այլ մեկ ուրիշ մանկապարտեզ հաճախող իր երեխայի հետևից: Սակայն պարզվել է, որ տվյալ շենքում գործող մանկապարտեզի սանիկներից մեկի մայրիկը, գալով երեխայի հետևից, իր մեքենան՝ «Նիսան Տիդան», կանգնեցրել է ուղիղ Մարինեի մեքենայի հետնամասում, ինչով փակել է ելքի ճանապարհը: Մարինե Ա.-ն նյարդայնացել է: Նա մի քանի րոպե սպասել է, մինչև երեխայի հետ մանկապարտեզից դուրս է եկել ու դեպի մեքենան է եկել «Նիսանի» տիրուհին՝ Նարինե Յ.-ն: Ըստ դատական ակտի՝ Մարինե Ա.-ն «հակադրվել է հասարակությունում ընդունված նորմերին, դրսևորել է անզուսպ եսամոլություն, փորձել է ընդգծել սեփական անձի առավելությունը, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը» ու շուրջ հինգ րոպե վիճաբանել է Նարինե Յ.-ի հետ:

Այնուհետև մանկապարտեզի տնօրինուհին է միջամտել, բայց Մարինե Ա.-ն նրա դիտողությունից վրդովված՝ նախ նրա հետ վիճաբանել է շենքի բակում, ապա մտել է մանկապարտեզի տարածք, շարունակել է խուլիգանական գործողությունները՝ անհանգստություն պատճառելով ներսում գտնվող երեխաներին ու աշխատողներին: Դրանից հետո Մարինե Ա.-ն մանկապարտեզից դուրս է եկել ու տեսել է, որ Նարինեի «Նիսանը» դեռ կանգնած է իր մեքենայի հետնամասում: Մարինեն շարունակել է վիճաբանությունը Նարինեի հետ՝ այդ ընթացքում ձեռքերով հարվածելով Նարինեին, պատճառելով քերծվածքներ, արյունազեղումներ ու ճանկռվածքներ՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Տուժող Նարինեն հայտնել է, որ դեպքի օրը, ժամը 17-ի սահմաններում գնացել է Մոսկովյան փողոցում գործող մանկապարտեզ՝ դստերը վերցնելու: Մանկապարտեզի շենքի բակում մեքենան կայանելու տեղ չի եղել, ինքը մեքենան կանգնեցրել է բակում կայանված մի մեքենայի հետնամասում: Մտել է մանկապարտեզ, հինգ րոպե անց դուրս է եկել երեխայի հետ: Տեսել է մի կնոջ՝ Մարինե Ա.-ին, ով ագրեսիվ տոնով սպառնացել է ջարդել իր մեքենան ու պահանջել է. «Այսուհետև այստեղ չկանգնես»: Ինքը ներողություն է խնդրել ու ասել է, որ հինգ րոպեով է կանգնեցրել մեքենան, երեխային վերցրել է, հիմա մեքենան կհանի: Բայց կինը շարունակել է ագրեսիվ տոնով ու բարձր խոսել: Այդ աղմուկը լսել ու փորձել է միջամտել մանկապարտեզի տնօրինուհին: Բայց Մարինեն սկսել է վիճել նրա հետ:

Մարինեն մտել է մանկապարտեզ, շարունակել է վեճը տնօրինուհու հետ, սպառնացել է նրան աշխատանքից հեռացնել: Միջամտել են մանկապարտեզի աշխատողները, Մարինեն դուրս է եկել ու նորից անդրադարձել է իրեն, շարունակել է սպառնալ, թե ջարդելու է իր մեքենան: Ինքն արդեն մեքենայի մեջ էր: Մարինեն մոտեցել, հարձակվել է իր վրա ու պատուհանից սկսել է հարվածներ տեղալ իր մարմնին: Մեքենայում գտնվող իր մանկահասակ երեխան վախեցել ու սկսել է լաց լինել: Բացի մանկապարտեզի աշխատողներից՝ միջամտել է նաև նույն շենքի բնակիչներից մի տղամարդ, նա էլ է փորձել հանդարտեցնել Մարինեին:

Վերջինիս հարվածների հետևանքով ինքը ստացել է վնասվածքներ: Մարինեին ինքը նախկինում չի ճանաչել, դեպքի օրը տեսել է առաջին անգամ: Դատարանում տուժողը հայտնել է, որ ամբաստանյալից պահանջ կամ բողոք չունի: Ամբաստանյալ Մարինե Ա.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը շուտ էր դուրս եկել աշխատանքից ու ցանկանում էր մեքենայով գնալ մանկապարտեզում գտնվող իր երեխային վերցնելու: Սակայն իր մեքենայի հետնամասում մեկ ուրիշ մեքենա էր կանգնած, ինքը ստիպված է եղել մի քանի րոպե սպասել: Մանկապարտեզից դուրս է եկել մի կին, մոտեցել է իր մեքենայի հետնամասում կանգնած մեքենային: Ինքն ասել է, որ կես ժամ է՝ նրան է սպասում՝ մեքենան հանելու համար: Այդ կինն էլ պատասխանել է՝ մի քիչ որ սպասես, ոչինչ չի լինի... Նա նստել է մեքենա, միացրել է շարժիչը: Ինքն էլ իր մեքենան է նստել:

Բայց այդ ժամանակ շենքից դուրս է եկել մի ուրիշ կին, ինչպես պարզվել է՝ մանկապարտեզի տնօրինուհին, ու ինչ-որ բան է ասել: Ինքը դուրս է եկել մեքենայից, այդ կինն ասել է՝ սպասեիր մի հինգ րոպե, սա մանկապարտեզի տարածք է... դու չպիտի ասես՝ ով որտեղ կանգնեցնի մեքենան: Այդ տնօրինուհին ագրեսիվ տոնով բղավել է իր վրա: Ինքը մտել է մանկապարտեզ, որ զգուշացնի՝ ծնողները նման կերպ մեքենա չկայանեն: Մանկապարտեզի միջանցքում հանդիպել է տնօրինուհուն, նա իր ասածն է պնդել, ինքն էլ ասել է, որ նրա նմաններն իրավունք չունեն մանկապարտեզում՝ երեխաների հետ աշխատելու: Երբ ինքը ցանկացել է հեռանալ, այդ տնօրինուհին ասել է. «Էս լիրբը մտել է...»: Ինքն էլ բարկացել ու նրան անվանել է «թրջված հավ»: Այդ ընթացքում մանկապարտեզ է մտել նաև Նարինե Յ.-ն՝ երեխայի հետ, նա սպառնացել է իրեն: Երբ դուրս է եկել, տեսել է, որ Նարինեի մեքենան դեռ արգելափակել է իր մեքենայի ճանապարհը:

Պահանջել է բացել ճանապարհը, բայց Նարինեն ասել է՝ ոնց ուզում ես՝ դուրս արի: Ինքն այդ ժամանակ է ասել, որ կջարդի նրա մեքենան, քանի որ մտահոգված էր մեկ ուրիշ մանկապարտեզում գտնվող իր երեխայով, նա սպասում էր իրեն: Զայրացած լինելով՝ ինքը մոտեցել է Նարինեին, բարձրացրել է ձեռքը, որպեսզի ցույց տա, թե կարող է հարվածել նրան, բայց նա է հարվածել իրեն ու ճանկռել է իր ձեռքը: Նարինեի երեխան այդ ժամանակ սկսել է լաց լինել... Մարինե Ա.-ն հայտնել է, որ տուժողի հետ առերես հարցաքննության ժամանակ ինքը հայցել է Նարինեի ներողամտությունը այն պատճառով, որ ստեղծված իրավիճակից նրա երեխան լաց է եղել: Ավելին, հետագայում ինքը նույնիսկ նվեր է պատրաստել այդ երեխային տալու համար, բայց այդպես էլ չի կարողացել նվերը հանձնել: Ըստ Մարինեի՝ իրավիճակը սրվել է, երբ միջամտել է մանկապարտեզի տնօրինուհին, քանի որ ինքն ու Նարինեն արդեն մեքենաները նստած՝ պատրաստվում էին հեռանալ: Տնօրինուհին առերես հարցաքննության ժամանակ ու դեպքի պահին՝ մանկապարտեզի ներսում, վիրավորել է իրեն: Մանկապարտեզի աշխատողները ցուցմունքներ են տվել նրա ուղղորդմամբ: Իրականում ինքը Նարինեին չի հարվածել, միայն ձեռքն է բարձրացրել՝ ցույց տալու համար, որ կարող է հարվածել: Թեև ինքը ագրեսիվ է եղել, բայց չի հարձակվել Նարինեի վրա: Միջամտել են մանկապարտեզի աշխատողները՝ երևի տնօրինուհու ցուցումով...

Մարինե Ա.-ի երեխան մանկապարտեզում մնում էր մինչև ժամը 19-ը, այդ օրը, ըստ Մարինեի, ինքը զգուշացրել էր մանկապարտեզում, որ երեխային ժամը 17-ին է վերցնելու: Ինքն ուշանում էր, երեխան սպասում էր իրեն, դրանով էր պայմանավորված իր՝ որոշակի բարկացած վիճակում լինելը...

Մանկապարտեզի տնօրինուհին հայտնել է, որ դեպքի օրը իր աշխատասենյակում էր, այնտեղ տեսախցիկ կա, ինքը հետևում էր ծնողների ու երեխաների ելումուտին: Տեսել է, որ իրենց մանկապարտեզի սանուհու մայրիկը՝ Նարինե Յ.-ն, մտնում է մանկապարտեզ: Մոտ հինգ րոպե անց նա մանկապարտեզից դուրս էր գալիս երեխայի հետ: Ինքը լսել է, որ Նարինեն ներողություն է խնդրել ու ասել է, թե հիմա մեքենան կհանի: Բայց մի կին ասել է՝ ուշացա քո պատճառով, մյուս անգամ կկոտրեմ քո մեքենան, եթե խանգարես: Ինքը մոտեցել է պատուհանին ու այդ կնոջը՝ Մարինեին, հարցրել է, թե ինչու է բարկանում, գոռում: Նա պատասխանել է. «Դու ո՞վ ես, ա՛յ թրջված հավ, մի հատ ներս անցի, քո ի՞նչ գործն ա, որ խառնվում ես»: Նա հարցրել է՝ ինքն այդ շենքում ապրո՞ւմ է, թե՞ աշխատում: Ինքը պատասխանել է՝ և՛ ապրում է, և՛ աշխատում: Մարինեին հրավիրել է իր աշխատասենյակ, որ ջուր տա, հանգստացնի: Նա բարձրացել է վերև: Բայց չի հանդարտվել, վիճել է, իսկ դուրս գալիս ասել է. «Չկասկածես, դու էստեղ չես աշխատի, քո նմանները չպետք է աշխատեն, եթե ասել եմ, որ կկոտրեմ մեքենան, ուրեմն կանեմ»: Վիճաբանությանը ներկա՝ Նարինեի երեխան վախեցել ու լաց է եղել: Միջամտել են մանկապարտեզի աշխատողները, շենքի բնակիչ Հրանտ Մ.-ն: Ընդհանուր միջադեպը տևել է մոտ տասը րոպե: Տնօրինուհին պնդել է, որ ինքը Մարինե Ա.-ի հասցեին վիրավորական արտահայտություն չի արել:

Բնութագրելով իրենց մանկապարտեզի ծնող Նարինե Յ.-ին՝ տնօրինուհին ասել է, թե Նարինեն բնավորությամբ հանգիստ, ինքնամփոփ կին է, երեխային մանկապարտեզ բերելիս կամ տանելիս երկար չի մնում, չի զրուցում աշխատողների հետ: Տնօրինուհին նախաքննական մարմնին է ներկայացրել տեսախցիկի տեսանկարահանած նյութը, որը կցվել է քրեական գործին: Վկա Հրանտ Մ.-ն, ով միջամտել էր կանանց վեճին՝ որպես անկողմնակալ երրորդ անձ, հայտնել է, թե ինքը շենքի բակում խոսում էր հեռախոսով: Լսել է վիճաբանող կանանց ձայներ: Կանանցից մեկը մեքենայի մեջ էր, մյուս կինը, ով ավելի նյարդային ու ագրեսիվ էր, մոտեցել է առաջինի մեքենային, հարձակվել է մեքենայում նստած կնոջ վրա ու պահանջել է, որ նա մեքենան հանի, որպեսզի ինքը կարողանա դուրս գալ:

Այդ ժամանակ մեքենայի մեջ գտնվող երեխան լաց է եղել, մեքենայում նստած կինն ասել է՝ երեխաս, երեխաս: Ինքը միջամտել, փորձել է հանդարտեցնել հարձակվող կնոջը: Մանկապարտեզի աշխատողներն էլ էին պահանջում դադարեցնել վիճաբանությունը: Վկան մտաբերել է, որ գոռացող կինը մեկ-երկու րոպեով մտել է մանկապարտեզ, դուրս է եկել:

Նա սկզբից մինչև վերջ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ մեքենայի մեջ գտնվող կինը եղել է նեղված... Ընդհանուր իրավասության դատարանը Մարինե Ա.-ին մեղավոր է ճանաչել բռնության գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով, և դատապարտել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով:

«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Վառելիքային մղձավանջ Հայաստանում. Բենզինի գինը հասել է աննախադեպ մակարդակիՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 03)Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը «Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կանցկացվի «Կողք կողքի» փառատոնի գալա համերգըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԵրկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱդրբեջանցին, ըստ Շաքիում տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կnրցրել է 3 մшտները «Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչԵրաշխավորվել է մանկապարտեզների աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպություն
Ամենադիտված